Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա
INTERNATIONAL NEWSՎերելակի խափանման պատճառով մոտ 20 մարդ արգելափակվել է Բեռլինի «Funkturm» հեռուստաաշտարակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Syri.net-ը։Այցելուներից 15-ը մնացել են աշտարակի ռեստորանում, իսկ 4-ը՝ գետնից շուրջ 126 մետր բարձրության վրա գտնվող դիտահարթակում։
Արգելափակված այցելուները չեն կարողացել իջնել վթարային աստիճաններով, որոնք բաղկացած են մի քանի հարյուր աստիճանից։ Փրկարարական խմբերը դիտարկել են մի քանի տարբերակներ, այդ թվում՝ ամբարձիչի կիրառումը։
Ի վերջո, վերելակ արտադրող ընկերության մասնագետներին հաջողվել է սարքը փոխադրել վթարային ռեժիմի, ինչից հետո մարդիկ ցածր արագությամբ կարողացել են իջնել ցած։ Փրկարարական գործողությունը տևել է մոտ մեկուկես ժամ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



