Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների
ՍՊՈՐՏՀայաստանի սամբողյի ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 3-ին, մեդալների համար պայքարում էին երիտասարդները։
«Մեր հավաքականի անդամները, ինչպես միշտ, մեդալների հավակնորդներ էին ու պայքարում էին նվիրումով, ինչն էլ տվեց իր դրական արդյունքը․ մեր տղաներից վեցն արժանացան բրոնզե մեդալների։
Մարզական սամբո
Ալեքս Խաչատրյան – 58 կգ
Մհեր Օհանյան – 71 կգ
Սեյրան Սարուխանյան – 88 կգ
Մարտական սամբո
Գագիկ Գրիգորյան – 58 կգ
Միքայել Թումասյան – 64 կգ
Վիգեն Ավագյան – 71 կգ
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի համար մեդալներ էին նվաճել պատանի մարզիկները՝ երկու արծաթ ու մեկ բրոնզ։
Այսպիսով, մեր հավաքականի մեդալների ընդհանուր թիվը իննն է, որը, վստահ ենք, կավելանա, քանի որ վաղը՝ հոկտեմբերի 4-ին, ասպարեզ կմտնեն դեռահասները՝ յոթ տղա, երեք աղջիկ»,-հայտնում են ֆեդերացիայից։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



