ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանցի զինվորականները անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել «Новая почта» ընկերության լոգիստիկ կենտրոնին՝ Չեռնոմորսկում և տվյալների կենտրոնին՝ Օդեսայում, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով, հարվածների համար օգտագործվել են «Герань» տեսակի անօդաչու սարքեր։ ՊՆ-ն նաև հրապարակել է կադրեր, որոնք նկարահանվել են հարձակումների ժամանակ։
Բացի այդ, Ռուսաստանի զորքերը ՖԱԲ-250 և ՖԱԲ-500 ֆուգասային ավիառումբերի կիրառմամբ հարվածներ են հասցրել անօդաչու սարքերի կառավարման կետերին և ուկրաինացի զինվորականների ժամանակավոր տեղակայման վայրերին ԴԺՀ-ում և Սումիի մարզում, հայտարարել են ՊՆ-ից։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



