Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյս առավոտ Ստամբուլի Բաշաքշեհիր թաղամասի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով ծանր վիրավորում ստացած աշակերտներից մեկը մահացել է։
Այս մասին հայտնել է Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը։
Ստամբուլի Բաշաքշեհիր թաղամասի դպրոցում տեղի ունեցած դանակահարության ժամանակ ութ աշակերտ է վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին «Իմամ Հաթիփ» միջնակարգ դպրոցում։
Մեկ այլ դպրոցի 15-ամյա աշակերտուհին մտել էր դպրոցի տարածք ու դանակով հարձակվել այլ աշակերտների վրա։ Միջադեպի հետևանքով վիրավորված ութ աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



