ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին հայտնել է News1 գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դրա տվյալներով՝ հրթիռներն արձակվել են ժամը 09:20-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 04:20-ին) Փհենյանի շրջանից: Թռիչքի հեռավորությունը կազմել է մոտ 900 կմ: ԿՀ զինվորականները պահպանում են պատրաստվածությունը հավելյալ արձակումների դեպքում և տեղեկատվություն են փոխանակում ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ:
Ավելի վաղ Սեուլում հայտնել էին չնույնականացված արկի արձակման մասին:
Նախորդ անգամ ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ էր արձակել հոկտեմբերի 3-ին Վոնսան քաղաքի շրջանից՝ Ճապոնական ծովի ուղղությամբ:
1
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային
2
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
3
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին
5
Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին



