ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵՄ-ն հաստատել է հակառուսական պատժամիջոցների 22-րդ փաթեթը՝ սև ցուցակում ներառելով պաշտպանական ոլորտի հետ կապված շուրջ 1,600 ընկերություն և ֆիզիկական անձ։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
«ԵՄ ԱԳ նախարարները նոր միայն հաստատեցին Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1,600 ընկերությունների և ֆիզիկական անձանց ներառումը սև ցուցակում:
Մենք զգալիորեն ավելի դժվար, դանդաղ և թանկ ենք դարձնում Ռուսաստանի համար այն զենքերի արտադրությունը, որոնք նա օգտագործում է ուկրաինացիներին սպանելու համար», - գրել է Կալլասը։
Պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն ԵՄ «Պաշտոնական տեղեկագրում» ամբողջական ցուցակի հրապարակումից հետո։
1
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային
2
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
3
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին
5
Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին



