Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մի քանի ամիս մարդու կալանքի պատճառ դարձած այս պատմության ամենաուշագրավ մասը 14,5 միլիոն դոլարի ճակատագիրը չէ։ Ամենահետաքրքիրն այն է, որ, պաշտպանության կողմի ներկայացրած փաստերի համաձայն, սեփական միջոցները ներդրած, գործընկերոջը բաժնեմաս տրամադրած և վերջում իր գումարները վերադարձնելու պահանջ ներկայացրած Գագիկ Ծառուկյանը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում, իսկ նրան գումար վերադարձնելու պարտավորություն ստանձնած անձինք ներկայացվում են որպես տուժողներ։

Այսինքն՝ բիզնեսի նոր հայկական մոդելը, կարծես, հետևյալն է. դու ներդրում ես անում, գործընկերոջդ բաժնեմաս ես տալիս, գումար ես տրամադրում, հետո երբ պահանջում ես վերադարձնել այն, որպես բոնուս՝ ստանում ես մեղադրյալի կարգավիճակ։ Շատ հարմար համակարգ է․ ներդրողը կորցնում է և՛ գումարը, և՛ հանգիստը, իսկ պարտապանը ստանում է տուժողի կարգավիճակ։

Փաստաբանների այսօրվա հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ Ծառուկյանը բիզնեսում ներդրել է 14,5 միլիոն դոլար՝ 7 միլիոնը բանկից վերցված վարկով, ևս 7,5 միլիոնը՝ սեփական միջոցներից։ Գործընկերը՝ Արման Օլամային նույնիսկ մեկ դրամ չի ներդրել, բայց ստացել է ընկերության 50 տոկոս բաժնեմասը։
Այսինքն՝ Ծառուկյանը ոչ միայն գումար է ներդրել, այլև գործընկերոջը բաժին է տվել այն բիզնեսից, որի ֆինանսավորումն ամբողջությամբ ինքն է ապահովել, իսկ գործընկերները հետագայում իրենց վրա վերցրած պարտավորությունները չեն կատարել։ Եվ երբ գումարների ճակատագրի շուրջ հարցեր են առաջանում, պատմությունը հանկարծ շրջվում է 180 աստիճանով։ Վերջում պարզվում է, որ հնարավոր է՝ հենց ներդրողն է խարդախություն կատարել։

Բայց այստեղ մի փոքր անհարմար հարց կա, որից դժվար է խուսափել։ Եթե Գագիկ Ծառուկյանի նպատակը սկզբից իսկ գումար հափշտակելն էր, ապա ինչո՞ւ էր նա սեփական միջոցները ներդնում, ինչո՞ւ էր մյուս կողմին տրամադրում ընկերությունների 50 տոկոս բաժնեմասը, և ինչո՞ւ էր պահանջում վերադարձնել իր ներդրած գումարները։

Սրանք հանգամանքներ են, որոնք իրավական գնահատման ժամանակ պահանջում են հստակ, փաստարկված և համակողմանի քննություն։ Եթե առկա են փաստաթղթեր, որոնցով մյուս կողմը ճանաչել է գումարների վերադարձման պարտավորությունը, ապա դրանք չեն կարող անտեսվել միայն այն պատճառով, որ քրեական գործով արդեն ձևավորվել է մեղադրանքի որոշակի հրահանգված վարկած։

Առավել ուշագրավ է հրապարակված զրույցի այն հատվածը, որտեղ, պաշտպանության ներկայացմամբ, Հաջիալի Օլամային ընդունում է, որ Ծառուկյանի ներդրումները կատարվել են պատշաճ մակարդակով, և վստահեցնում, որ նրա գումարները չեն կորչի։ Այստեղ առաջանում է միանգամայն օրինաչափ հարց․ ինչպե՞ս են այս հայտարարությունները համադրվում այն մեղադրանքի հետ, թե Ծառուկյանն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախությամբ հափշտակել մյուս կողմի գումարները։ Սա արդեն ոչ թե սովորական բիզնես պատմություն է, այլ իրավական ֆանտաստիկայի ժանր։
Ահա այստեղ է, որ հարցը դուրս է գալիս մեկ գործարարի և նրա գործընկերների վեճի շրջանակներից ու վերածվում արդարադատության նկատմամբ հանրային վստահության հարցի։

Միակ բանը, որ դեռ պետք է պարզել, այն է, թե Հայաստանում ներդրողն ինչպե՞ս պետք է վարվի, որպեսզի վաղը սեփական գումարները կորցնելուց բացի չկորցնի նաև ազատությունը։

Եթե սա բիզնեսի նոր կանոններն են, ապա թերևս արժե դրանք պաշտոնապես հրապարակել։ Որպեսզի հաջորդ ներդրողը նախապես իմանա՝ գումար ներդնելը կարող է վտանգավոր լինել ոչ միայն ֆինանսական, այլև քրեաիրավական տեսանկյունից։ Իսկ գործընկերոջը բաժնեմաս տրամադրելուց առաջ լավ կլինի ճշտել՝ արդյոք վաղը այդ բաժնեմասը չի՞ դառնալու սեփականատիրոջ դեմ ներկայացվող մեղադրանքի մասը։
Գուցե հաջորդ անգամ գործընկերոջը բաժնեմաս տրամադրելուց առաջ պետք է ոչ թե բիզնես ծրագիր կազմել, այլ նախապես ճշտել՝ արդյոք այդ գործարքի վերջում ներդրողը պատահաբար մեղադրյալ չի՞ դառնալու։

Որովհետև եթե ներդրողը դառնում է մեղադրյալ, պարտապանը՝ տուժող, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն, ապա գուցե խնդիրը ոչ թե միայն մեկ գործի մեջ է, այլ այն նպատակի, որով այդ գործը ներկայացվում է։

Այսքանից հետո, առաջիկա դատական նիստին դատավորին մնում է միայն մեկ բան՝ անհապաղ լուծել Ծառուկյանի ազատության հարցը։ Հնարավորություն ընձեռել, որպեսզի վերջինս կարողանա պատշաճ կերպով իրականացնել իր շահերի պաշտպանությունը։ Դա է պահանջում այս անհասկանալի գործի և ԵԽԽՎ զեկույցի տրամաբանությունը։

Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի