Թոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ
ՍՊՈՐՏԱրգենտինայի առաջնության 12-րդ տուրում «Բենֆիլդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Տիգրեին»:
Հյուրերի հաղթական գոլը 36-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Թոմաս Ադորյանը:
Նա խաղացել է առանց փոխարինման ու գոլ խփել երկրորդ խաղում անընդմեջ:
Հիշեցնենք, որ Թոմաս Ադորյանն անցյալ տարի է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում մասնակցել է երկու ընկերական հանդիպման։
Եղիշե Մելիքյանի նշանակումից հետո կիսապաշտպանը չի հրավիրվել ազգային թիմ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



