Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
ՍՊՈՐՏՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին շարունակում է մրցելույթները Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում:
Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 75 կգ քաշային երիտասարդ ծանրորդները:
Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` գլխավերևում պահելով 140 կգ, 144 կգ, 146 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրումում նա բարձրացրեց 170 կգ, 176 կգ ու կրկին դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 322 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Հավաքականի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը պոկեց 130 կգ ու 136 կգ: Հրում վարժության ընթացքում նա գլխավերևում պահեց 165 կգ: Երկամարտի 299 կգ արդյունքով` Հովհաննիսյանը ԵԱ-ում 4-րդն է:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային
2
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
3
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին
5
Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին



