ՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար։ Այս մասին հայտնել են ՄԻՊ գրասենյակից։
Որոշումը պայմանավորված է Հայաստանում նախատեսված խոշորածավալ միջոցառումների անցկացման ընթացքում երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությամբ։ Հեռավար աշխատանքը չի տարածվի ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների վրա։
Նշված օրերին աշխատանքները կիրականացվեն սովորական աշխատանքային գրաֆիկով, իսկ թեժ գիծը կգործի շուրջօրյա՝ 096 116 100 հեռախոսահամարով։
Դիմումները կընդունվեն առցանց՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



