Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան դեղագործական շուկայում տիրող գնային քաղաքականությունն ու ապրանքատեսականու սահմանափակվածությունը վաղուց արդեն դուրս են եկել զուտ առողջապահական կամ տնտեսագիտական քննարկումների շրջանակից՝ վերածվելով սոցիալական լուրջ մարտահրավերի։ Առողջապահական համակարգի մատչելիության, բնակչության կենսամակարդակի և պետական բյուջեի արդյունավետ ծախսման հարցերը խիստ փոխկապակցված են, իսկ դեղերի անհամաչափ բարձր գները տարիներ շարունակ լրացուցիչ ֆինանսական բեռ են դառնում հազարավոր ընտանիքների համար։ Ստեղծված իրավիճակը պահանջում է համալիր մոտեցումներ և համակարգային լուծումներ, որոնք ընդգրկում են ինչպես օրենսդրական դաշտի բարեփոխումները, այնպես էլ շուկայում առողջ մրցակցության խթանումն ու վարչարարական խոչընդոտների վերացումը:

Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը պատմել է իրենց օրենսդրական նոր նախաձեռնության մասին, որի նպատակն է արմատապես փոխել իրավիճակը և դեղերի արժեքը նվազեցնել առնվազն 20 տոկոսով։ Բացի դեղորայքային շուկայի բարեփոխումներից, խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններին, քաղաքական պայքարի մարտավարությանը և պետական ծախսերի ու հնարավոր կոռուպցիոն դրսևորումների քննադատությանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խորհրդարան է ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություն, որը նախատեսում է Եվրոպական միությունում (ԵՄ) գրանցված դեղերի պարզեցված գրանցում: Նարեկ Կարապետյանի փաստարկմամբ՝ նախաձեռնությունն ուղղված է դեղագործական շուկայում մրցակցության զարգացմանը, դեղերի արժեքի նվազեցմանը և որակյալ դեղերի նկատմամբ քաղաքացիների հասանելիության ընդլայնմանը: Ներկայացված հիմնավորումների համաձայն, իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների զգալի մասը ստիպված է ընտրություն կատարել դեղորայք և սննդամթերք գնելու միջև, ընդ որում՝ «այս խնդիրը հատկապես սուր է այն մարզերում, որտեղ բավարար աշխատատեղեր չկան»:

Հայաստանում դեղերի գների և հարևան ու եվրոպական երկրների միջև առկա խզումը նկատելի է անգամ մակերեսային դիտարկման դեպքում։ «Հայաստանում դեղը զգալիորեն ավելի թանկ է, քան հարևան երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում և Ռուսաստանում, ինչպես նաև եվրոպական պետություններում»,- ընդգծում է պատգամավորը։ Գնային այս անհամաչափության հիմքում ընկած են ինչպես տեղական շուկայի սահմանափակ ծավալները, այնպես էլ վարչարարական ու իրավական խոչընդոտները։

Հայաստանում դեղերի բարձր արժեքի հիմնական պատճառներից մեկը դրանց գրանցման գործող սահմանափակումներն են։ Միջազգային դեղագործական կորպորացիաները ստիպված են լինում միլիոնավոր դրամներ վճարել յուրաքանչյուր դեղամիջոցի գրանցման համար և ապա սպասել մոտ վեց ամիս, մինչև ընթացակարգն ավարտվի։ Փոքր շուկա ունեցող երկրում նմանատիպ ծախսատար և ժամանակատար բյուրոկրատիան հանգեցնում է նրան, որ խոշոր արտադրողները պարզապես շահագրգռված չեն լինում մուտք գործել հայկական շուկա, ինչի հետևանքով «շատ դեղեր չեն գրանցվում երկրում»:

Ստեղծված իրավիճակի վիճակագրական պատկերը մտահոգիչ է. եթե եվրոպական երկրների մեծ մասում գրանցված է մոտ 25000 անուն դեղամիջոց, որոնք ապահովում են լայն ընտրություն և առողջ մրցակցություն, նույն պահին Հայաստանում գրանցված է 4000-ից մի փոքր պակաս դեղամիջոց։ Ընդ որում, տարեկան հանրապետությունում գրանցվում է ընդամենը 150-200 նոր դեղամիջոց, ինչը նշանակում է, որ «եթե այդ տեմպերը պահպանվեն, ապա Հայաստանին մոտ 100 տարի կպահանջվի եվրոպական երկրների ցուցանիշներին հասնելու համար»։

Թվային համադրումները ցույց են տալիս գնային էական տարբերություններ նույնիսկ հարևան Վրաստանի համեմատությամբ։ Օրինակ՝ շաքարային դիաբետի բուժման համար նախատեսված «Մետֆորմին» դեղամիջոցը Վրաստանում արժե 920 դրամ, մինչդեռ Հայաստանում՝ 1700 դրամ, արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցման համար նախատեսված «Ռոզուլիպը» Վրաստանում 2800 դրամ է, իսկ Հայաստանում՝ 5600 դրամ, լայն կիրառություն ունեցող «Ամոքսիկլավ» հակաբիոտիկը Վրաստանում արժե 2400 դրամ, իսկ Հայաստանում՝ 4100 դրամ: Փաստացի, եվրոպական արտադրության գրեթե բոլոր դեղամիջոցները Հայաստանում վաճառվում են մի քանի անգամ ավելի թանկ գնով։

Այս իրավիճակի հաղթահարման համար առաջարկվում է կիրառել Եվրոպական միությունում արդեն իսկ գրանցված և որակի խիստ ստանդարտացում անցած դեղերի համար պարզեցված ընթացակարգ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջարկած լուծումը ենթադրում է ԵՄ-ում գրանցված դեղերը Հայաստանում գրանցել փաստաթղթային փորձաքննության հիման վրա՝ ընդամենը յոթ օրվա ընթացքում, իսկ գրանցման վճարը սահմանել 50000 դրամ:

Այս մոտեցումը, ըստ քաղաքական ուժի հաշվարկների, կարող է մի քանի առանցքային խնդիր լուծել միաժամանակ։ Առաջին հերթին՝ Եվրոպայում ավելի էժան իրացվող դեղերի ազատ մուտքը կնվազեցնի ստվերային շրջանառությունը, քանի որ քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի անձնական ճանապարհներով կամ ծանոթների միջոցով դեղեր բերել արտերկրից: Սա իր հերթին կապահովի պաշտոնական մատակարարումներ, գների իջեցում և լրացուցիչ հարկային մուտքեր պետական բյուջե: Երկրորդ՝ պետությունը հնարավորություն կստանա տնտեսել տասնյակ միլիարդավոր դրամներ առողջապահական ապահովագրության համակարգի շրջանակներում, իսկ դեղերի էժանացումը թույլ կտա նույն բյուջետային միջոցներով ապահովագրական համակարգում ընդգրկել քաղաքացիների ավելի լայն շրջանակ:

Օրինագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան, և նախատեսվում է դրա քննարկումը սկսել մյուս խմբակցությունների հետ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շեշտում է, որ սա իրենց ներկայացրած հինգ տնտեսական նախագծերից առաջինն է, և իրենք մտադիր են հետևողականորեն իրականացնել բոլոր խոստումները։

Զուգահեռաբար, քաղաքական դաշտում սրվում է պայքարը նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում։

Անդրադառնալով Ստեփանավանում սպասվող ՏԻՄ ընտրություններին՝ Նարեկ Կարապետյանը նշել է. «ՔՊ-ի թևերը կտրելը մեր մոտեցումն է տարբեր տեղերում։ Ստեփանավանը մեր առաջին փորձն է, դրանից հետո մենք ունենք Հայաստանի ամենամեծ համայնքները։ Խաղը դեռ առջևում է, պայքարը դեռ առջևում է։ Մենք պետք է կարողանանք փորձ ձեռք բերել՝ ինստիտուցիոնալ, որպեսզի ճիշտ աշխատանք կատարենք»: Հայաստանի բնակչության շուրջ 40 տոկոսն ապրում է խոշոր համայնքներում, որտեղ ընտրական հիմնական գործընթացները դեռ առջևում են:

Բացի այդ, խմբակցության ղեկավարն իր խոսքում խստորեն քննադատել է նաև պետական ծախսերի արդյունավետությունն ու հնարավոր կոռուպցիոն դրսևորումները՝ մասնավորապես անդրադառնալով կլիմայական վեհաժողովի (COP) կազմակերպման ծախսերին. «Էս COP-ը լեգենդար COP է, 10 օրվա համար ծախսվել է 30 մլն դոլար: Ամեն օր հայտարարում են, թե ինչ կոռուպցիոն բացահայտումներ են արել. Տասը տարվա ընթացքում ամենամեծ կոռուպցիոն բացահայտումը, որ իրենք արել են, համահունչ է այս տասն օրվա ընթացքում ծախսած գումարի հետ։ Մի ընկերությանը փոխանցել են 22 մլն դոլար, իսկ գիտե՞ք ոնց է եղել, մրցույթին մենակ մի ընկերություն է մասնակցել. կոռուպցիոն դրսևորումները մեր ժողովուրդը պետք է տեսնի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն Մանվելյան