Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե տարիներ առաջ որևէ մեկին ասեին, թե սոցիալական ցանցում կատարած գրառման համար մարդը կարող է ձերբակալվել, հետո անգամ կալանավորվել, նա բարձր կծիծաղեր և կասկածներ կհայտներ նման միտք արտահայտողի հոգեկան հավասարակշռության վերաբերյալ։ 2018 թվականից հետո մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ սա ոչ միայն տեսականորեն հնարավոր է, այլ նաև իրականություն։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը «Փաստի» հետ զրույցում ասում է. «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած անձի հետ գործ ունենք։ Ի դեպ, նաև բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված։ Վստահ է՝ այս կամ այն բանը ոչ ոք չի կարող այնպես անել, ինչպես ինքն անձամբ։ Հենց միահեծան ցարի կամ կայսրի պես է այսօր իրեն դրսևորում այս մարդը՝ բառի բուն իմաստով բացարձակապես կառավարման ունակություններ չունեցող անձը, որ այսօր զբաղեցնում է վարչապետի պաշտոնը։ Նա ընդամենը տիրապետում է աղքատիկ մի շտեմարանի, այն է՝ պատիժ, վախեցնել, ահաբեկել և ամենագռեհիկ բառապաշարով փորձել նսեմացնել իր դիմաց կանգնած արժանապատիվ քաղաքացիներին։ Կարծում եմ՝ ո՛չ ավելացնում, ո՛չ պակասեցնում եմ իրողությունը։ Հատկապես, որ, կարծես թե, նա պարծենում է իր արարքներով։ Այնպես չէ, որ նա ինչ-որ բան թաքուն է անում կամ հետո, քիչ թե շատ հոդաբաշխ, ինչ-որ բացատրություններ է տալիս։ Հակառակը՝ կարծես թե ժամանակ է ծախսում նրա վրա, որ փնտրի և գտնի այնպիսի խոսքեր, որոնք իր անմեղսունակ մտածելակերպով պետք է վիրավորեն դիմացինին։ Իրականում ես պետք է հոգեբանական ճշմարտություն ասեմ։ Երբ մարդը խոսում է, կապ չունի՝ ում կամ ինչի մասին, իր բառապաշարը, խոսույթը նախ և առաջ բնութագրում է իրեն։ Եվ ահա, այն բոլոր բառերը, ածականները, որոնք նա վերագրում կամ «շպրտում» է դիմացինի դեմքին, բնութագրում են այդ անձնավորությանը։ Այդ մասին ասվում է նաև Եվրոպայի խորհրդի զեկույցում. այո՛, Նիկոլ Փաշինյանն ընտրությունների արդյունքներով ունեցել է մեծամասնություն (ճիշտ է, ոչ իր ցանկացած սահմանադրական մեծամասնությունը), բայց ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է խաբեությամբ, ամենակոշտ, կոպիտ ճանապարհով և անցած տարիների բոլոր կեղծիքներին գումարել է իրենը»։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն, ըստ մեր զրուցակցի, ահազանգում են, որ կալանքը Հայաստանում դարձել է պատժի միջոց։ «Այս արձանագրումներն ամոթ են բերում ոչ միայն այդ անձնավորությանը, այլև նրա ողջ վարչակազմին։ Նրա վարչակազմն ունի ավելի ցածր մակարդակ, քան ինքը։ Երբ մարդը մի բան է անում, շատ անգամ ինքն իրեն կողքից չի տեսնում, բայց կողքից տեսնող վարչակազմը, որն, ինչպես արդեն հասկացել ենք, խիղճ ու ամոթ չունի, գոնե մի քիչ խելք պետք է ունենա, որ կարողանա հօգուտ իրենց իշխանության, հօգուտ անձամբ իրենց՝ ինչ-որ ձևով զսպի այդ անզուսպ, գռեհիկ և, կրկնում եմ, նախ և առաջ իրենց խայտառակող այդ կեցվածքը»,-նկատում է Լարիսա Ալավերդյանը։

Օրերս հրապարակված ԵԽԽՎ զեկույցի մասով զգացողությունները ևս տարբեր են։ Այո, հնչել են բավականին դիպուկ արձանագրումներ, բայց, օրինակ՝ հարց է բարձրացվում, որ եթե ԵԽԽՎ-ն խնդիր է նկատել ԲՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ արձանագրված խախտումների մասով, ապա ինչո՞ւ չի առաջարկել որևէ լուծում գտնել քաղաքացիների և քաղաքական ուժի խախտված իրավունքների վերականգնման համար։ Նույնը նաև Հայ առաքելական եկեղեցու և հոգևորականների ձերբակալությունների և կալանավորումների մասով։ Անդրադարձ այս հարցին կա, բայց, ըստ փորձագետների, դիտարկումներն առավել շեշտակի պետք է լինեին։ Իրավիճակն այս առումով «փրկեցին» ԵԽԽՎ մի քանի պատգամավորներ, որոնք քննադատեցին Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրողությունները։ Ալավերդյանն այս զեկույցի մասով ևս տարբեր զգացողություններ ունի. «Միջազգային հանրության՝ ամենակարկառուն մարմինների համեմատությամբ «երկերեսանի Յանուսը» անկեղծության մարմնավորում է։ Փաստորեն, նրանք ստիպված են իրենց դեմքն արդարացնելու համար բացահայտել այն խայտառակ վիճակը, որում մենք այսօր հայտնվել ենք։ Սա վերաբերում է առնվազն զեկույցի առաջին մասում առկա դիտարկումներին։ Բայց մյուս կողմից՝ պետք է նկատի ունենանք, որ Եվրախորհրդի՝ նույն զեկույցի եզրակացություններն ուղղակի ամոթալի են, խայտառակում են հենց այդ զեկույցը կազմողներին կամ ուղղումներ անողներին։ Տվյալ եզրակացությունը ներկայացնելով՝ իրենք ամբողջովին «բաց են թողնում» այս մարդկանց ձեռքերը և խրախուսում շարունակել այն քաղաքականությունը, որն այսօր, ցավոք, համապատասխանում է, համընկնում է Եվրոպայի ղեկավարության քաղաքականությանը, որը ներկայացնում է ոչ թե Եվրոպայի ժողովուրդների, այլ ինչ-որ ակումբների, միլիարդատերերի և ամենապղտոր աշխարհաքաղաքական նպատակներին ձգտող կենտրոնների շահերը։ Եվ այդ առումով նրանք իրոք սատար են կանգնում այս գռեհկությանը, միահեծանությանը և բռնապետությանը։ Խոսում ենք կալանքի՝ որպես պատժի միջոց կիրառման մասին։ Նա պատրաստ է պատժել միայն այն բանի համար, որ ինչ-որ մեկը հավանում է ինչ-որ մեկի գրառումները։ Կարող են, օրինակ՝ հեռացնել մարդուն աշխատանքից։ Սա խայտառակություն է»։

Տարակուսում է նաև Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակային խոսքում հաճախակի հնչող հայտարարություններից։ «Իր անօգնական լինելը և ղեկավարելու ունակություն չունենալը հստակ ապացուցվում է իր բազմաթիվ կոչերով։ Ասում է՝ հեղափոխություն արեք։ Սրան բնութագիր չկա։ Որևէ երկրի ոչ մի նորմալ, սթափ կառավարիչ երբեք հեղափոխության կոչ չի անի։ Հակառակը՝ նա կոչված պետք է լինի համերաշխության ճանապարհով իրականացնել կառավարում։ Հեղափոխության կոչ է անում, պարծենում, թե՝ որ ես լինեի, հեղափոխություն կանեի։ Իր իրականացրած «խեղափոխությունը» նա դեռ կոչում է հեղափոխություն։ Խստիվ դատապարտում եմ այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրում, և գտնում եմ՝ եկել է պահը, երբ հասարակությունը՝ լինեն քաղաքական ուժեր թե քաղաքացիական, հստակ պետք է լծվի այս խայտառակ իրավիճակից դուրս գալու գործին»,եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին