Երևան, 13.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նախօրեի ճեպազրույցում անդրադառնալով ԵԱՏՄից Հայաստանին դուրս հրավիրելու թեմային, կրկին սկսեց ինչ-ինչ արտաքին ուժերի մեղադրել Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու և անկախությունից, իբր, զրկելու մտադրության մեջ:

«Ընդ որում, նման էֆեկտի հասնելու, այդ թվում՝ Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու արդեն երրորդ դեպքն է լինելու»,-ասաց ՔՊ ղեկավարը, ապա վերստին պնդեց, թե վերջին երեք տարվա ընթացքում սա տեղի է ունենում արդեն երրորդ անգամ: Նրա խոսքով, առաջին նման դեպքը Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումն էր 2023 թվականին, իսկ երկրորդը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները:

Նախ՝ զուտ արձանագրենք, որ Փաշինյանն այդպես էլ չի համարձակվում ուղիղ կերպով անվանել կոնկրետ «մեղավորին»: Պարզորոշ ակնարկվում է Ռուսաստանը, բայց «դուխովների» պետն, այնուամենայնիվ, չի համարձակվում ուղիղ մեղադրել Պուտինին ու Կրեմլին: Երկրորդը. Արցախից հայության բռնի տեղահանության հետ կապված: Ինչպես նշվում է՝ «դու ասացիր»: Արցախի ողբերգությունն ու 2023-ին շուրջ 9 ամսվա շրջափակումից հետո Ադրբեջանի կողմից տասնապատիկ ավել ռազմուժով իրականացված հարձակումն ու 150 հազար հայերին ֆիզիկապես բնաջնջելու սպառնալիքի պայմաններում բռնի տեղահանության մեղքի հիմնական ծանրությունը հենց Ադրբեջանից հետո Նիկոլ Փաշինյանի վրա է: Երբ նա Մակրոնի ու Շառլ Միշելի հետ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ուրացավ Արցախն ու այն ճանաչեց Ադրբեջանի մաս, դրանով գործնականում սկիզբ դրեց Ալիևի կողմից ագրեսիա գործադրելուն և Արցախի հայությանը բռնի տեղահանելուն, Արցախը հայաթափելուն:

Ավելին, Փաշինյանն ինքը հայտարարեց, որ ոչ մի կերպ չեն պաշտպանելու Արցախի հայությանը ադրբեջանական ագրեսիայից, ռազմական որևէ աջակցություն չեն դրսևորելու: Երրորդը. ԱԺ վերջին ընտրություններ: Այո, Հայաստանի ներքին գործերին միջամտություններ, արտաքին ուղղորդումներ այդ ընտրություններում եղել են: Զուտ փաստերով. ՀՀ ներքին գործերին միջամտել են Թուրքիան, Ֆրանսիան, Եվրամիությունը: Վերջինը նաև ֆինանսներ է հատկացրել փաշինյանական ռեժիմին՝ այն կարծեցյալ «արտաքին միջամտություններից պաշտպանելու» նպատակով: Դե, Ադրբեջանի «նվիրած» նախընտրական բենզին-աջակցությունն էլ իր հերթին:

Բոլոր այդ արտաքին միջամտությունները եղել են բացառապես Նիկոլ Փաշինյանի օգտին: Ու ով է, էլի, ինչի մասին խոսում:

Մի խոսքով, եթե արտաքին միջամտություններ եղել էլ են, ապա գերազանցապես՝ Արևմուտքի, նաև՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից: Այդքանից հետո ի՞նչ ինքնիշխանության մասին կարող է խոսք լինել: Ներկայում, ըստ էության, Հայաստանում իշխանության է մի ուժ, որը գերազանցապես օտար, այդ թվում՝ թշնամական երկրների աջակցությունն է վայելում:

Իսկ ընդհանրապես, Փաշինյանին ոչ մի անկախություն էլ չի հետաքրքրում, նրա միակ «փորացավը» հանկարծ ու հանկարծ իշխանությունը չկորցնելն է: Իշխանություն: Եվ վերջ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են բանակցությունների հաջորդ փուլին ներգրավել ԵՄ-ին Ձյուն, մերկասառույց և արգելափակված մեքենաներ․ ինչ է կատարվել Հայաստանի ճանապարհներին Ռուբլին անկում է ապրում. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 13-ի դրությամբ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱրագածոտնի մարզի Թաթուլ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ. Թրամփ Քննարկում հանրակրթության ոլորտի հարցերի շուրջ Հայ գերիների հարցի լուծումը նախապայման է. Ֆրանսիացի նախարար Ավանդների փոխհատուցում․ 2027-ից կընդգրկվեն ևս 2 տարիքային խմբեր Դիաբետով հիվանդներին նոր տեսակի ինսուլին կտրամադրվի․ կառավարությունը փոփոխություն է հաստատելԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիթքոֆին և Քուշներին Անկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՄեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ» Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԵվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. Ռյաբկով Ալիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին Կյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո Դանիելյանը «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով Պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալն ուշագրավ հայտարարություն է արել Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ. «Բժիշկներ առանց սահմանների» Մայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական 13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումՎթարային ջրանջատում Աբովյանում Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո