Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանը 2027-ի պետական բյուջեի նախագծով նախատեսում է հաջորդ տարի պաշտպանական նախագծերին հատկացնել 4 միլիարդ մանաթ (2.35 միլիարդ դոլար), միաժամանակ 41.2%-ով կրճատելով զինվորականների բնակարանային և վարձակալության փոխհատուցման ֆինանսավորումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ազատությունը», գրել է OC Media-ն:

Պաշտպանության և ազգային անվտանգության ընդհանուր ծախսերը, կանխատեսումների համաձայն, 2026 թվականի համեմատ կավելանան մոտ 1.2%-ով: Այնուամենայնիվ, հատուկ պաշտպանական նախագծերի համար նախատեսված հատկացումները կնվազեն 11.1%-ով՝ 4.5 միլիարդ մանաթից (2.65 միլիարդ դոլար) հասնելով 4 միլիարդ մանաթի (2.35 միլիարդ դոլար):

Առաջարկվող հատկացումը մի փոքր ցածր է 2026 թվականի պետական բյուջեով վերակառուցման համար նախատեսված 3.5 միլիարդ մանաթից (2.06 միլիարդ դոլար): 2025 թվականին Ադրբեջանը նույն նպատակի համար հատկացրել է մոտ 4.5 միլիարդ մանաթ (2.6 միլիարդ դոլար), մինչդեռ 2024 թվականի հատկացումը կազմել է 4.9 միլիարդ մանաթ (2.86 միլիարդ դոլար):

«Մեծ վերադարձ» ծրագրի նախագծերը

Առաջարկվող բյուջեով նաև 3.4 միլիարդ մանաթ (2 միլիարդ դոլար) է հատկացվում կառավարության «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում հայկական վերահսկողությունից վերադարձված տարածքների վերականգնման համար։ Սա մի փոքր ցածր է 2026 թվականին հատկացված 3.5 միլիարդ մանաթից (2.06 միլիարդ դոլար) և զգալիորեն ցածր է 2025 թվականին հատկացված 4.46 միլիարդ մանաթից (2.63 միլիարդ դոլար) և 2024 թվականին հատկացված 4.86 միլիարդ մանաթից (2.86 միլիարդ դոլար)։ Բյուջեի նախագիծը ներկայումս քննարկվում է խորհրդարանում։

Ֆինանսավորումը նախատեսված է երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդման և զինված ուժերի նյութատեխնիկական ռեսուրսների բարելավման համար: Բյուջեի նախագծում ասվում է, որ գումարը կհատկացվի գործող պարտավորություններին և ստորագրված պայմանագրերին համապատասխան:

Նախագծով նաև առաջարկվում է 2026 թվականի համեմատ 41.2%-ով կրճատել զինվորականների բնակարանային և վարձակալության փոխհատուցման ֆինանսավորումը։ 2027 թվականին այս նպատակների համար նախատեսված է ընդհանուր առմամբ 29.7 միլիոն մանաթ (17.5 միլիոն դոլար), ինչը ավելի պակաս 2026-ի 50.5 միլիոն մանաթի (29.7 միլիոն դոլար) համեմատ։

Բնակարանաշինություն

Այս գումարից 15 միլիոն մանաթ (8.8 միլիոն դոլար) կհատկացվի առնվազն 20 տարվա ծառայություն անցած զինծառայողների և պահեստազորի զինծառայողների բնակարանաշինության համար։ Սա 57.1%-ով պակաս է 2026 թվականին հատկացված 35 միլիոն մանաթից (20.6 միլիոն դոլար)։

Եվս 14.7 միլիոն մանաթ (8.6 միլիոն դոլար) նախատեսվում է հատկացնել բնակարան չունեցող զինծառայողների, այդ թվում՝ պահեստազորի և թոշակառու զինծառայողների համար վարձակալության ծախսերի փոխհատուցման համար։ Սա 5.2%-ով պակաս է այս տարի հատկացված 15.5 միլիոն մանաթից (9.1 միլիոն դոլար)։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը նախատեսում է իր 2027 թվականի կապիտալ ներդրումների բյուջեից 3.4 միլիարդ մանաթ (2 միլիարդ դոլար) հատկացնել Հայաստանի վերահսկողությունից վերադարձված տարածքների վերականգնման և զարգացման նպատակով։

Ֆինանսավորումը կաջակցի կառավարության «Մեծ վերադարձ» ծրագրին, ներառյալ քաղաքների և գյուղերի վերակառուցումը և ենթակառուցվածքների զարգացումը, ինչպիսիք են ճանապարհները, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման համակարգերը, դպրոցները, հիվանդանոցները և բնակարանաշինությունը։

Բյուջեի նախագծով կապիտալ ներդրումների ընդհանուր ծախսերը գնահատվում են 5.3 միլիարդ մանաթ (3.1 միլիարդ դոլար), իսկ մնացած 1.9 միլիարդ մանաթը (1.1 միլիարդ դոլար) հատկացվում է այլ ներդրումային նախագծերին։

Ընդհանուր առմամբ, նախկինում հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների վերակառուցման և զարգացման, ինչպես նաև դրանց հետ կապված միջոցառումների համար 2027 թվականի պետական բյուջեից կհատկացվի 3.4 միլիարդ մանաթ (2 միլիարդ դոլար)։

ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին