Եկամուտներ, դրամական միջոցներ ու նոր ավտոմեքենա. Հրազդանի ք... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Փաշինյանը Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է նե... ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Գյու­ղատն­տե­սու­թյան ոլոր­տում ներ­կա­յիս կա­ռա­վա­րու­թյա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Եր­կա­րա­ժամ­կետ ծրագր­ման բա­ցա­կա­յու­թյուն ու անու­շադ­րո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Արման Սարգսյանը՝ ոստիկանապետի պաշտոնակատար ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Եկամուտներ, դրամական միջոցներ ու նոր ավտոմեքենա. Հրազդանի քաղաքապետի ունեցվածքը Փաշինյանը Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել Արմեն Սարգսյանին «Գյու­ղատն­տե­սու­թյան ոլոր­տում ներ­կա­յիս կա­ռա­վա­րու­թյան գոր­ծու­նե­ու­թյունն ան­բա­վա­րար ենք գնա­հա­տում» Չեմպիոնների լիգա. օրվա խաղերը Եր­կա­րա­ժամ­կետ ծրագր­ման բա­ցա­կա­յու­թյուն ու անու­շադ­րու­թյան մատն­ված ար­տա­քին քա­ղա­քա­կան մի­ջա­վայր Արման Սարգսյանը՝ ոստիկանապետի պաշտոնակատար «Մինչ այժմ Երև­ա­նի հետ կապ­ված լու­ծում­նե­րը եղել են իրա­վի­ճա­կա­յին» Իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար առաջ­նա­յի­նը քա­ղա­քա­կան ամ­բի­ցի­ա­ներն են Ի՞նչ պետք է աս­վեր, որ չաս­վեց.ջան­քերն ան­հա­մե­մատ շատ պի­տի լի­նեն Նոր որոշում. Օսիպյանը կհեռանա «Իշ­խա­նու­թյու­նը ծու­ղա­կի մեջ է. իրենք իրենց քա­րոզ­չու­թյան տակ են մնա­ցել» Էլի վերադառնում ենք «մեր դեմ խաղ չկա»-ի՞ Աղվան Գառնիկիչին կձերբակալե՞ն. ՀՔԾ-ում չեն մեկնաբանում Մար­զե­րից են բե­րել դա­տա­րան­նե­րի մոտ

Դաբաղ. կարո՞ղ ենք վարակվել, թե ոչ: Գեորգի Ավետիսյանի սյունակը

Սյունակի բազմաթիվ ընթերցողների խնդրանքով անդրադառնում եմ միջազգային դասկարգմամբ հատուկ վտանգավոր պաթոգեն համարվող Դաբաղի վիրուսին և դաբաղ հիվանդությանը առհասարակ: Հենց սկզբից ուզում եմ նշել, որ «հատուկ վտանգավոր պաթոգեն» արտահայտությունից ոչ միշտ է պետք վախենալ: Դաբաղը հենց այդ դեպքերից է: Հասկանալու համար եկեք պարզենք, թե ինչ է դաբաղը և ում է այն վարակում:

Դաբաղը վիրուսային հիվանդություն է, որը արտահայտվում է տենդով, մաշկի և լորձաթաղանթների աֆտային ախտահարություններով: Դաբաղով հիվանդանում են ինչպես կենդանիները, այնպես էլ մարդը: Ավելի ընկալունակ են երեխաները: Այս հիվանդության մահացությունը խոշոր եղջերավոր կենդանիների մոտ կազմում է մինչև 3 տոկոս, խոզերի մոտ մի քիչ ավելի շատ, սակայն, արագ տարածվելով և կենդանիների մոտ նվազեցնելով մթերատվությունը (մսատվություն, կաթնատվություն), այն հասցնում է մեծ տնտեսական վնաս, ահա ինչու է կոչվում «հատուկ վտանգավոր»:

Ինչպե՞ս է մարդը վարակվում դաբաղով: Վարակված կենդանու հետ անմիջական շփման, մորթի, հիվանդ կենդանու կաթը առանց ջերմային մշակման օգտագործելու դեպքում: Դաբաղի վիրուսը կայուն չէ ջերմային մշակման նկատմամբ, այսինքն, արդեն 60 աստիճանում 30 րոպեում վերանում է, վերանում է նաև կաթի պաստերիզացիայի ժամանակ: Ինչ վերաբերում է մսին, ապա այս դեպքում ավելի ապահով է, քանի որ դաբաղի վիրուսը կայուն չէ նաև թթվային միջավայրի հանդեպ, իսկ մորթից հետո մսի մեջ առաջանում է կաթնաթթու, այսինքն՝ թթվային միջավայր, ինչը իր հերթին սպանում է դաբաղի վիրուսին:

Մի խոսքով՝ եթե դուք չեք շփվում հիվանդ կենդանու հետ, չեք խմում հում կաթ և չեք ցանկանում վարակվել դաբաղով, դուք չե՛ք վարակվի:

Առողջ եղեք և մի վախեցեք:

website by Sargssyan