Երևան, 08.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե դու ասում ես՝ ես բարեփոխում եմ անում, նոր ընտրական համակարգ եմ անում, ապա ինչո՞ւ ես փչացնում այնտեղ, որտեղ լավ էր»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Past.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր մոտեցումները՝ Ընտրական օրենսգրքի մի քանի կետերի հետ կապված:
 
Ըստ նրա՝ մի հարցում առաջընթաց է, մյուսներում՝ հետընթաց:
«Օրինակ՝ հետընթաց է, որ սահմանափակվում է դիտորդների և ԶԼՄ-ների քանակը: Ասացին՝ ռեֆորմ ենք անում, բայց այս հարցում հետընթաց կա: Դժբախտաբար, ես դրանում տեսնում եմ այն, որ իշխանությունները դեռ չեն ցուցաբերում քաղաքական կամք: Եթե դու ասում ես՝ ես բարեփոխում եմ անում, նոր ընտրական համակարգ եմ անում, ապա ինչո՞ւ ես փչացնում այնտեղ, որտեղ լավ էր: Սա տրամաբանական է: Մենք բազմաթիվ խնդիրներ ունեցել ենք, բայց դիտորդների քանակի հարցը երբեք խնդիր չի եղել»,- նշեց պարոն Գրիգորյանը:
 
Մեր զրուցակցին նաև շատ մտահոգում է լրացուցիչ ցուցակների հարցը: «Այն մարդիկ, որոնք քվեարկության օրն ուրիշ տեղ կլինեն,հանում են իրենց գրանցումը: Նրանք, ովքեր չկան լրացուցիչ ցուցակներում, գալիս և գրանցվում են: Կամ մյուս հարցը՝ շրջիկ արկղի գաղափարը: Այս հարցերը կբարդացնեն ընտրությունների ընթացքն ու դիտորդների խնդիրները, քանի որ դիտորդները պետք ամբողջ Հայաստանով ման գան՝ ով որ վայրի գրանցումից դուրս եկավ, արդա՞ր է քվեարկում, թե՞ արդար չէ, նաև շրջիկ տուփերը պետք է վերահսկել:
 
Ֆորմալ տեսանկյունից դուք կարող եք ասել, որ դա մարդու իրավունքն է, քանի որ հիվանդ մարդն էլ իրավունք ունի քվեարկել, բայց փորձեք ստուգել այդ ամենի արդար կազմակերպումն ու անցկացումը: Մտեք հիվանդանոցներ և նայեք՝ բոլո՞ր քվեարկողներն են հիվանդ մարդիկ»,- ասաց քաղաքագետը:
 
Ստեփան Գրիգորյանի համար անընդունելի նաև պատգամավորների թվի պակասը:
Ըստ նրա՝ 30 պատգամավորի պակասն արվելու է հենց ընդդիմադիրների հաշվին: «Ֆորմալ առումով կարող են ասել՝ տնտեսում ենք անում: Ես էլ կարող եմ ասել՝ փակեք պառլամենտը, եթե ուզում եք տնտեսել: Սրանից լավ տնտեսումն էլ ո՞րն է: Հիմնական ակտիվ պատգմավորները չեն անցնի պառլամենտ, որ թիվը դառնա 101: Պոպուլիստական տեսանկյունից, թվում է,որ շատ լավ է, քանի որ կրճատվում են ծախսերը, բայց ո՞ւմ հաշվին:
 
Գիտենք նաև, որ ԱԺ պատգամավորները մտնում են տարբեր պատվիրակությունների կազմի մեջ, կան պառլամենտական մշտական հանձնաժողովներ: Բոլորը չեն կարող 10-ից ավելի հանձնաժողովում էլ լինել»,-ընդգծեց Ստեփան Գրիգորյանը՝ ակնկալելով իր նշած հարցերի շուրջ քննարկումներ:
 
Լևոն Փանոսյան
 
 
«Մուրացան»-ը բուժօգնություն է տրամադրել 7 դեռահասի, որոնց մոտ ախտորոշվել էր սուր թունավորում ալկոհոլ պարունակող էներգետիկի կիրառման արդյունքում Ի՞նչ իրավիճակ է Վերին Լարսում Հնդկաստանում ատրակցիոն է փլուզվել. կա զոհ Մարդկանց սոցիալական վիճակը օրեցօր վատանում է, պետք է վերականգնել աջակցության ծրագրերը. Արցախի պետնախարար Ի՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը Ինչո՞ւ են Ատլանտյան օվկիանոսի ջրերը կապույտ թվում, իսկ Կարիբյան ծովինը՝ փիրուզագույն Ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները Տավուշում քննարկվել է զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարությունը Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը ևս կայցելի Հայաստան Վենսի հետ Հանրապետությունում ձյուն է տեղում, բուք է. իրավիճակն` ավտոճանապարհներին Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել ՀՀ-ի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները Ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 8-ից 12-ը Մեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան Ջեյ Դի Վենսի հետ Հայաստան և Ադրբեջան կայցելի նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը Նարեկ Կարապետյանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին «Ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք»․ Նարեկ ԿարապետյանԿիևը կարող է ձգձգել բանակցությունները՝ սպասելով ԱՄՆ ներքաղաքական փոփոխություններին Դեղերի գների նվազումը չի սահմանափակվի 20 տոկոսով․ որոշ դեղերի գներ կարող են նվազել մինչև 50 տոկոսով․ Նարեկ Կարապետյան Անսպասելիորեն կյանքից հեռացել է 11-րդ դասարանի աշակերտ Ազատ Հակոբյանը Այսօր տնտեսական ակտիվությունը մեծ մասամբ երկարաժամկետ արժեք չի թողնում Հայաստանում․ Նարեկ Կարեպետյան Վրաստանի իշխանությունները 2025թ․ երկրից արտաքսել են Հայաստանի 26 քաղաքացու Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին․ ընթանում է քննություն Հայաստանն ու Կամբոջան քննարկել է «Հարավային Կովկասում զարգացումները» Հայաստանում առաջին հերթին պետք է ստեղծել շինանյութի գործարաններ. «Մեր Ձևով» շարժման համակարգող Մեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությանըՀամայնքներում արտադրությունը զարգացնելու մեծ պոտենցիալ ենք տեսնում. Նարեկ Կարապետյան «Դա պետք է լինի մեր նպատակը՝ առաջիկա 5 տարվա ընթացքում». Նարեկ Կարապետյանը՝ 300 000 աշխատատեղ ստեղծելու մասին ՀՀ այսօրվա իշխանությունը հաճո է Թուրքիային, արցախցիների վերադարձի, գերիների հարց ունենք․ ԿարապետյանՉեղարկվել է Թեհրան-Երևան չվերթը Ուկրաինայում հայտարարել են, որ հարված է հասցվել Եվրոպայի խոշորագույն էլեկտրական ենթակայաններից մեկին «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթեց «Տոտենհեմին» Հայաստանում ունենք 1,2 մլն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանը փոխել է հռետորաբանությունը. Զելենսկի Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի առաջին մասնակցի արդյունքը Եթե Իրանը հարձակման ենթարկվի, մենք կհարվածենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին. Արաղչի Արամ Ա Վեհափառը Անթիլիասի միաբանությունում արհեստական բանականության դասընթաց է անցկացրել WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մինչև հունիս ավարտեն պատերազմը․ Զելենսկի Հայաստանի գավաթ․ 1/4 եզրափակիչի ժամանակացույցը Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում գրանցվել և սպասարկվել է շտապօգնության 23 հազար կանչՈստիկանական ռեյդ` Գյումրիում․ պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացնումՄահափորձից ողջ մնացած ռուս գեներալը գիտակցության է եկել Կիևն ու Մոսկվան կրկին միմյանց մեղադրել են հեռահար զանգվածային հարվածներ հասցնելու մեջ Խաղաղության գործընթաց, շոշափելի արդյունքներ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում. ԱԳՆ ամփոփում Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը Հայկ Սարգսյանը՝ մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Նուբարաշենի զորամասի 24-ամյա զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է զինվորական հոսպիտալ Արման Ծառուկյանի բացահայտել է, թե որն է եղել իր ամենաթանկ գնումը ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր