Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցով իրենց իրավո... ԲԼՈԳ
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2019-ին ունենք հրադադարի ռեժիմի խախտումների քանակի մեջ զգալի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 28.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Արաքս» հանդիսության սրահից 9 քաղաքացի է հոսպիտալացվել Երեւանի ավագանիում Հենրիկ Հարթենյանին կփոխարինի Պավել Սարգսյանը Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Ազգային բանակի օրը Նիկոլն այսօրվա լայվի ժամանակ առաջին անգամ փորձեց արդարանալ. Գեւորգ Գեւորգյան Ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում Ղազախստանում արտասահմանյան գրանցում ունեցող, այդ թվում ՀՀ-ից ներկրված ավտոմեքենաները ժամանակավոր պետհամարանիշներ կստանան ՍԴ-ն վերիշխանական մարմին է, որի դիրքորոշումները պետք է լրիվ այլ պրիզմայով դիտարկվեն. Արամ Վարդեւանյան Դանակահարություն Վարդենիսում. կա 2 տուժած Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը Թող մեր ժողովրդի հաղթանակները լինեն նաեւ տնտեսության, գիտության, մշակույթի, դիվանագիտության ոլորտներում. Սեյրան Օհանյան Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից. ԱԳՆ

Պատերազմական շրջանում հաճախ հանդիպող հիվանդություններ: Տուլարեմիա: Գեորգի Ավետիսյանի սյունակը

Սիրելի ընթերցողնե՛ր, կան հիվանդություններ, որոնք ավելի հաճախ գլուխ են բարձրացնում պատերազմական ժամանակահատվածում: Ավելորդ չի խոսել այդ հիվանդությունների մասին. իրազեկված լինելը կարող է նաև պաշտպանել հիվանդանալուց: Եվ այսպես, առաջին հիվանդությունը, որի մասին կուզեմ խոսել, Տուլարեմիան է: Մյուս հիվանդությունների մասին կարող եք տեղեկանալ հաջորդ հրապարակումներում:

Տուլարեմիան զոոնոզ՝ կենդանիներից մարդուն փոխանցվող հիվանդություն է, որը ունի բնական օջախայնություն: Բնորոշվում է թունավորումով, տենդով, լիմֆատիկ հանգույցների ախտահարումներով: Հիվանդության հարուցիչն է Francisella tularensis մանր մանրէն: Այս հիվանդության հարուցիչը օգտագործում են նաև որպես կենսաբանական զենք: Միանգամից նշեմ, որ մինչև 60 °C տաքացնելու դեպքում հարուցիչը մահանում է 5-10 րոպեի ընթացքում, իսկ եռացնելուց՝ անմիջապես: Հարուցչի կրողներն են կրծողները՝ նապաստակները, ճագարները, ջրային առնետները, դաշտամկները և այլն:

Մարդը վարակվում է հիվանդության կրողների հետ անմիջական շփման, կամ ախտահարված սնունդի, ջրի միջոցով, հազվագյուտ նաև ասպիրացիոն եղանակով, հատիկավորների մշակման, ալյուրի աղացման դեպքում և արունածուծ հոդվածոտանիների միջոցով (ճանճեր, տզեր, մոծակներ): Պատերազմական ժամանակաշրջանում կա վտանգ, որ հացահատիկի արտերը, կմնան առանց հացահատիկի բերքը հավաքելու, ինչը իր հերթին հանդիսանում է մկների և այլ կրծողների ինտենսիվ զարգացաման պատճառ: Կրծողների թվաքանակի ավելացումը կարող է բերել հիվանդության տարածմանը: Հիվանդության աղբյուր կարող են լինել նաև սատկած կրծողների դիերը:

Հետևաբար, խորհուրդ է տրվում չշփվել կրծողների հետ, ճագարի որս անելու դեպքում մորթը իրականացնել միայն ձեռնոցներով: Հացահատիկ մշակելիս կրել դիմակներ: Եվ կատարել մոծակների դեմ համապատասխան մշակումներ:   

Առողջ եղեք և մի վախեցեք:

website by Sargssyan