Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին ներկայացվեց «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համագործակցության շրջանակում այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Բացահայտենք Երևանը. հայացք քաղաքի անցյալին և ներկային» զբոսաշրջային էլեկտրոնային գրքի շնորհանդեսը զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների համար: Միջոցառմանը ներկա էին առաջատար զբոսաշրջային ընկերությունների, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության, Հայաստանի զբոսավարների ասոցիացիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հյուրանոցային տնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:

 Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին, նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի արդյունավետ համագործակցության արդյունքում այսօր ունենք նոր էլեկտրոնային զբոսաշրջային արդյունք, որը 2797-ամյա մայրաքաղաքն աշխարհին է ներկայացնում որպես զբոսաշրջության նորարար և ժամանակակից քաղաք:

 «Հայկական վիրտուալ համալսարանի հետ սա մեր արդեն հերթական համագործակցությունն է: 2015-ին հրատարակվեց «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը՝ 3 լեզուներով: Այսօր արդեն ներբեռնելով գիրքը՝ կարելի է Երևանի մասին ստանալ տեղեկատվություն միանգամից 7 լեզուներով: Զբոսաշրջային գրքի պատրաստման գործընթացին ՀՎՀ թիմին միացել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարանի, տուրիզմի բաժնի և Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետները: Հուսով եմ, որ էլեկտրոնային այս գիրքն օգտակար կլինի մայրաքաղաքի զբոսաշրջային ոլորտի համար», - նշել է Մարիա Բարաղամյանը: 
 Երևանը և նրա շրջակայքն ընթերցողներին լավագույնս ներկայացնելու համար գրքում օգտագործված են բազմաթիվ տեսահոլովակներ, ինտերակտիվ քարտեզներ, վիրտուալ շրջագայություններ, նկարների պատկերասրահներ, եռաչափ պատկերներ, համայնապատկերներ և հետաքրքիր պատմություններ: 
 Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը, ներկայացնելով գրքի հնարավորությունները և անդրադառնալով դրա ստեղծման ընթացքին, հատուկ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ գրքի պատրաստման և տարածման հարցում ցուցաբերած աջակցության համար:
 «Երևանի քաղաքապետարանը մշտապես կանգնած է մեր նախաձեռնությունների կողքին, ինչն իսկապես ավելի է ոգեշնչում և, վստահ եմ, անպայման հաջողելու ենք: Կարծում եմ՝ այս գիրքը կարևոր է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ մայրաքաղաքի համար՝ զբոսաշրջության զարգացման և Երևանը վիրտուալ տիրույթում նման ձևաչափով ներկայացնելու առումով: Վստահ եմ, որ տուրիստական ուղեցույցը մեծ հաջողություն կունենա ճիշտ այնպես, ինչպես այս շարքի առաջին գիրքը, որն արդեն ավելի քան 16 հազար ընթերցող է ներբեռնել կամ առցանց դիտել», - նշել է Երվանդ Զորյանը: 
 Գիրքի առանձնահատկություններից է նաև քաղաքային վեց շրջագայությունների ու զբոսանքների մեկօրյա փաթեթը, ինչը գիրքը դարձնում է զբոսաշրջային ինտերակտիվ ուղեցույց: 
 Գիրքը կարելի է անվճար տեսնել կամ ներբեռնել՝ այցելելով Հայկական վիրտուալ համալսարանի կայքէջը՝ www.avc-agbu.org հասցեով կամ հավաքելով «AVC» Apple iBooks Store-ում կամ Joomag-ում: Դրանք հասանելի են նաև բազմաթիվ թվային համակարգերի համար՝ այս կերպ ընդգրկելով առավել ընդարձակ լսարան:
 Գրքի հղումը կարելի է գտնել նաև Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքի զբոսաշրջության բաժնում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում