Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ապրել խաղաղ» նախագծի պատանի մասնակիցները երգով հիշեցին մեր հերոսներին (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Հուլիսի 19-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ «Ապրել խաղաղ» խորագրով համերգային ծրագիրը, որը նախաձեռնել էր «Ապրել խաղաղ» նախագիծը: Համերգային ծրագիրը նվիրված էր սահմանին կանգնած զինվորին: Միջոցառմանը ներկա էին ապրիլյան պատերազմում զոհված հերոսների ծնողները:

Past.am-ի հետ զրույցում «Ապրել խաղաղ» նախագծի հեղինակ Լիլի Գրիգորյանն անդրադարձավ մտահղացմանն ու դրա իրականացման հետ կապված հարցերին: Վերջինս մեզ պատմեց, որ նախագիծն իրականացրել են 2015 թվականից՝ այն նվիրելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակին:

Լիլին նաև «Ապրել խաղաղ» երգի հեղինակն է, որի տեսահոլովակը մեծ տարածում ունեցավ համացանցում և հեռուստատեսությամբ, իսկ երգը, ըստ նրա, շատ սիրվել է: Հեղինակի խոսքով՝ դա հայ երեխաների խաղաղության կոչն էր աշխարհին: «Որոշեցինք նաև ունենալ համանուն՝ «Ապրել խաղաղ» համերգային ծրագիր, որը ոչ միայն խաղաղության կոչ պետք է լինի, այլև նվիրվելու է հայրենիքի զինվորին:

Երբ եղավ ապրիլյան պատերազմը, մենք հասկացանք, որ այս համերգը միայն մեր ցանկությունը չէ, դա անհրաժեշտություն է: Համերգային ծրագրին մասնակցում են 12-17 տարեկան պատանիներ, որոնք պետք է գիտակցեն սահմանին կանգնած զինվորի արժեքը, գոնե տեսնեն այն հերոսների լուսանկարները, որոնց շնորհիվ ունենք ապրելու հնարավորություն: Բայց ունենք նաև մեր ամենափոքր մասնակիցը՝ 5-ամյա Եվան, որը տեսահոլովակի խաղաղության լույսն է: Մյուս երեխաներն ավելի հասուն են»,- պատմեց Լ. Գրիգորյանը:

Համերգի ընթացքում տեղի ունեցավ նաև Լիլի Գրիգորյանի հեղինակային «Հերոս մարտիկ» երգի պրեմիերան: Երգը կատարեցին «Ապրել խաղաղ» նախագծի մասնակիցները: Լիլին նշեց, որ ստեղծագործությունը նվիրված է բոլոր հերոսներին, որոնք իրենց կյանքն են զոհել վերջին տարիներին: Հանդիսատեսը հոտնկայս ծափահարեց, երբ երգի ժամանակ էկրանին հայտնվեցին հերոսների նկարները: «Ամենակարևորը դաստիարակչական ուղղվածությունն է, որը փորձեցինք տալ համերգին ես և երաժշտական մասի ղեկավար Լիլիթ Բադալյանը:

Համերգը երեք բաժնից էր բաղկացած՝ զինվորի մասին երգեր, հայրենիքի մասին ստեղծագործություններ և Երևանի մասին: Եզրափակեցինք «Ապրել խաղաղ» երգով, այսինքն՝ լավատեսական ոգին պահեցինք՝ հիշեցնելով, որ ապագան այս սերնդի ձեռքերում է, նրանք չեն մոռանա այսօրվա հերոսներին»,- ընդգծեց նախագծի հեղինակը:

Լիլի Գրիգորյանը հայտնեց, որ պատրաստվում են նկարահանել «Հերոս մարտիկ» երգի տեսահոլովակը: Նա հույս ունի, որ մինչև աշուն կհասցնեն այդ աշխատանքները: Նպատակներրից է նաև Ստեփանակերտում համերգ տալը: «Քանի որ հեռավոր մարզերի բնակիչ հանդիսացող զոհված զինվորների հարազատները չկարողացան ներկա գտնվել համերգին, որոշեցինք Ստեփանակերտում էլ համերգ ունենալ, որպեսզի նրանք էլ կարողանան ներկա լինել»,- նշեց Լիլին՝ հավելելով, որ սա դժվար թե լինի սփոփանք, բայց ուզում են փառաբանել զոհված տղաներին: «Ապրել խաղաղ» նախագծի հեղինակը շնորհակալություն է հայտնում ՀՀ պաշտպանության նախարարությանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիային՝ տնօրեն Գագիկ Մանասյանի գլխավորությամբ, «Արմենիա» հեռուստաընկերությանը, մասնավորապես Արթուր Ջանիբեկյանին և Մանվել Հովհաննիսյանին, HI-AM բարեգործական հիմնադրամի նախագահ Նշան Աճեմյանին, Հակոբ Պարոնյանի անվան թատրնոնի ղեկավարությանը:

Լևոն Փանոսյան

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-նՓլուզում Երևանի Պարոնյան փողոցումՀայտնի է, թե երբ և որտեղից կմեկնարկի երթը դեպի ԵրևանԱյսօրվա մայիսը հրաշք է. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՄի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինիՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին Սադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը«Աստծով». Լիանա Վանոյանն աջակցում է Բագրատ սրբազանինՎաշինգտոնում ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան ցանկապատին«Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին»Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջԵրթը հասնում է Սևանի կղզուն. անձրևի տակ մարդիկ շարունակում են քայլելՊայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբումՏյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվելՈ՞ւմ է հակացուցված կանաչ սալորըԲայդենի վարչակազմը դադարեցրել է ամերիկյան զինամթերքի մատակարարումը ԻսրայելինՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում դաշտամիջյան հատվածում՝ ծառից կախված, հայտնաբերվել է տղամարդու մարմինՄահացել է «Տիտանիկ» ֆիլմի հայտնի դերասանը (լուսանկար)Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումըԱրցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինԵռագույններով քոչարի՝ Երևան-Սևան ճանապարհին․ տեսանյութԵրևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացել ենՆույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՖրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականԼորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա ՎինտուրըԲագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղՉավի․ Արդյունավետության պակասը սպանում է «Բարսելոնային»Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերԱրտակարգ իրավիճակ՝ Երևանի «Հրազդանի» կիրճում․ անձրևի հետևանքով թափված քարերը ճանապարհը դարձրել են վտանգավոր Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Անձրևային եղանակը կշարունակվի. սպասվում է նաև կարկուտԵրեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակիցՕրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար. մայիսի 5-ի աստղագուշակՎթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՄի շարք հասցեներում գազ չի լինի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա եղանակի կանխատեսումը Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Երթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց