Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երևանի մնջաղախի պետական թատրոնը կարող է Հայաստանը ներկայացնել օտար երկրներում. Վահրամ Զարյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ը կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակում Հայաստանում է ֆրանսահայ թատերական գործիչ, դերասան, ժամանակակից մնջախաղի ժանրում ստեղծագործող բեմադրիչ, ռեժիսոր Վահրամ Զարյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում արվեստագետը նշեց, որ ժամանակակից մնջախաղն իր համար պլաստիկ, երաժշտական, բեմական արվեստ է, որը պետք է հուզի հանդիսատեսին:

Ի՞նչը գրավեց  մնջախաղումորընտրեցիք այդ ճանապարհը:

-Ընտրություն եմ կատարել հոգով և սրտով: Առաջին թատերական շոկը ստացա փոքր հասակում, երբ հեռուստացույցով տեսա Մարսել Մարսոյին, Լեոնիդ Ենգիբարյանին, Սլավա Պոլյունինին: Նրանց համարները դիտելուց հետո հասկացա, որ ցանկանում եմ լինել բեմում և զբաղվել մնջախաղով:

Հայաստանում կրթություն ստանալուց հետո Ձեր հմտությունները կատարելագործել եք ՖրանսիայումԻ՞նչձեռքբերումներ եք ունեցել:

-Սովորել եմ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում՝ Գուժ Մանուկյանի ղեկավարած կուրսում: Արդեն երկրորդ կուրսից հետաքրքրությունս խոսուն շարժումն էր, էքսպերիմենտալ թատրոնը: Որպես հանդիսատես սկսեցի այցելել Երևանի պետական մնջախաղի թատրոն, ծանոթացա դերասանուհի Անուշ Ստեփանյանի, թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ: Ռեժիսոր Յուրա Կոստանյանի և Ժիրայր Դադասյանի շնորհիվ ֆիզիկապես առնչվեցի մնջախաղին: Ժիրայր Դադասյանի հետ անդրադարձել ենք մնջախաղի  տեխնիկաներին, ժանրերին: Նախքան Ֆրանսիա մեկնելը  հայ վարպետների միջոցով ծանոթացա մնաջաղի պատմությանը և նրբություններին: Այդ ամենը մեծ դեր է կատարել իմ կայացման գործում:

Ֆրանսիայում  բախտ եմ ունեցել սովորել աշխարհահռչակ վարպետ Մարսել Մարսոյի  միմոդրամայի միջազգային դպրոցում: Մարսել Մարսոյի ուսանողների հետ խումբ ստեղծեցինք և 3-ից ավելի ներկայացումներով շրջագայեցինք: Արդեն 7 տարի է, ինչ Ֆրանսիայում ունեմ իմ թատերախումբը՝ «Վահրամ Զարյան քոմփանին»: Թատերախմբի միջոցով կարողանում եմ իրականացնել իմ գաղափարներն ու մտահաղացումները: Ասելիքս բերեց խմբի ստեղծմանը: Խմբի անդամների հետ նախկինում նույնպես համագործակցել եմ, այդ իսկ պատճառով ոչ միայն ստեղծագործական, այլև ադմինիստրատիվ հարցերում կարողա նում ենք համատեղ աշխատել:

 Արդեն երկրորդ անգամ եք մասնակցում  Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնին:Կխոսե՞ք ձեր տպավորությունների մասին:

-Դրական տպավորություններ եմ ստացել առաջին անգամվա մասնակցությունից, այդ իսկ պատճառով կրկին այստեղ եմ:  Փառատոնը փորձի փոխանակման համար հիանալի հարթակ է: Այն ընդլայնել է իր աշխարհագրությունը, մեծացել է մասնակիցների թիվը: Դա խոսում է փառատոնի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին: Ինձ համար շատ հաճելի է մասնակցել փառատոնին. ես ինձ տանն եմ զգում:

 

Հայաստանում ի՞նչն է պակասում մնջախաղի զարգացման համարև ի՞նչ խնդիրներ կան այս դաշտում:

 

-Հայաստանում ոչինչ չի պակասում մնջախաղի զարգացման համար: Երևանի մնջաղախի պետական թատրոնը կարող է Հայաստանը ներկայացնել օտար երկրներում: Կարծում եմ՝ այս թատրոնի առաքելությունը մնջախաղի միջոցով հայկական ստիլիստիկան ներկայացնելն է: Ընտրվում են հայկական միջնադարյան թեմաներ, դինամիկ ժեստեր և շարժումներ, որոնք համապատասխանում են մեր հոգեվիճակին, պատմությանը:  Ստեղծվել է հայկական մնջախաղի դպրոց, որով անհրաժեշտ է պարծենալ:

-Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում:

-Սեպտեմբերի 1-ից նոր «Օբլիկա» վերնագրով  ներկայացման փորձերն ենք սկսելու: Համագործակցում ենք «Ensemble Rodier» ժամանակակից երաժիշտների անսամբլի հետ: Այն ներկայացնում է կենդանի ժամանակակից երաժշտություն: Բեմադրությունը ոչ միայն բեմում, այլև թանգարաններում է ներկայացվելու: Ներկայացման համար հատուկ գրվել է երաժշտություն: Մեծ հույսեր ունեմ փառատոնի շրջանակներից դուրս նաև ապագայում ներկայացումներով հանդես գալ հայ հանդիսատեսի առաջ:

-Շնորհակալություն զրույցի համար:

Հարցազրույցը` Անժելա Խաչատրյանի

Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ)