Ереван, 20.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Մնջախաղը դասական անցյալի և անորոշ ներկայի միջև է. Ծաղկաձորում տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս

КУЛЬТУРА

 Մնջախաղի փառատոնի շրջանակում Ծաղկաձորում տեղի ունեցավ մնջախաղի միջազգային կոնֆերանսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը կոնֆերանսի թեման պլաստիկ արվեստի զարգացման միտումներն էին:

«Մնջախաղը դասական անցյալի և անորոշ ներկայի միջև է»,- մնջախաղի վարպետ Մարկո Ստոյանովիչից մեջբերում կատարելով՝ կոնֆերանսը սկսեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: «Ըստ Ստոյանովիչի՝ մնջախաղը կարելի է պահպանել համախմբվածության միջոցով: Կարծում եմ՝ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը նման հնարավորություն է ընձեռում»,- նշեց Ժիրայր Դադասյանը:

Կոնֆերանսի ընթացքում բանախոսները կարծիքներ արտահայտեցին ժամանակակից մնջախաղի և դրա խնդիրների վերաբերյալ: «Մնջախաղային ներկայացումն այլևս դինամիկ գործողություններ ցուցադրելու հարթակ չէ, որում գերագնահատվում են մարմնի տպավորիչ պատկերները և պլաստիկան: Առաջին հերթին մնջախաղը միջոց է ստեղծագործելու և կյանքի կոչելու արվեստագետի և հասարակության միջև եղած էմոցիոնալ բախումները: «Ոչ-մնջախաղ» շարժումը ստանում է ոչ ենթադրելի բնույթ և թույլ է տալիս ըմբռնել իմաստային գործողությունը, որը ծնվում է արվեստագետի կողմից կոնկրետ ընտրվաÕ ® տարածքում, լինի դա բեմ, հրապարակ, թե փողոց: Մնջախաղի արվեստը մշտապես զարգացող արվեստ է՝ անհրաժեշտ մեր աղմկոտ ու «շատախոս» կենցաղում»,-նշեց ֆրանսահայ մնջախաղաց Վահրամ Զարյանը:

Կոնֆերանսի ընթացքում բանախոսներին հարցեր ուղղեցին, կարծիքներ հայտնեցին և հավելումներ արեցին նաև դահլիճում գտնվող մնջախաղի վարպետները:

«Մնջախաղը թատրոնի հիմքն է: Թատրոնը՝ պլաստիկ արվեստ: Մարդիկ առաջին հերթին պատկերի միջոցով են  ընկալում թատրոնը: Ես այնքան էլ չեմ անհանգստանում մնջախաղի ապագայի համար, քանի որ կարծում եմ՝ մնջախաղը անհրաժեշտ է հանրությանը: Հաճախ  ուսանողներիս հետ  էտյուդներ ենք  բեմադրում, այնուհետև ավելացնում բառերը: Ցանկանում եմ ասել, որ լեզուն չէ առաջնայինը: Ապագայում կառաջարկեմ Կինոյի և թատրոնի ինստիտուտում  վարպետության դասեր անցկացնել՝ երիտասարդներին կատարելագործելու, նրանց մասնագիտական որակը բարձրացնելու համար»,- ասաց ՀՀ վաս տակավոր արտիստ Յուրի Կոստանյանը:

Կոնֆերանսն ավարտեց թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը՝ բեմական հավատի հանդեպ ունեցած մտավախությամբ:

«Եթե անկեղծությունն է վտանգված, ուրեմն առաջին հերթին բեմական հավատն է վնասվելու: Այո՛,  թատրոնի ամենապայմանական տեսակը մնջախաղում ևս կարևոր է: Օրինակ՝ մի որակ է, երբ Շառլ Բոդլերի  ստեղծագործությունների մոտիվներով «Չարի ծաղիկներ» բեմադրությունը  դիտում ենք Ժիրայր Դադասյանի ապրված դերակատարմամբ, բացարձակապես այլ է երիտասարդ դերակատարումը, որն ընդամենը մարմնի տեխնիկայով ու պայմանական հանդերձանքով զուտ արտաքին ներկայություն է: Կատարողական որակների տարբերության պատճառը հետևյալն է՝ Բոդլերի սիմվոլային հանգամանքներուÕ ´ գործելը չափազանց բարդ է. սիմվոլների հետ հարաբերվելու համար պետք է հավատալ դրանց, ինչը միայն դրանցով ապրելու դեպքում է հնարավոր, իհարկե ներկայացման բեմադրիչ Ժիրայր Դադասյանը չէր կարող չապրել իր իսկ  վերաստեղծած կոնցեպցիայով, քանի որ դա իր ստեղծագործական տեսիլքն էր: Նա զգալով հասկացել էր այդ սիմվոլների գաղափարախոսական անկյունը: Ահա թե ինչու բեմում նրա գործողությունները այդքան հավատընծա էին»,-նշեց թատերագետը:

Միջազգային մասշտաբի մնջախաղի խնդիրներին վերաբերող կոնֆերանսն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում:

Կոնֆերանսից հետո վարպետության դասեր անցկացրեցին Վահրամ Զարյանը, Գեորգի Խոջոյանը, «Ժիվոսվետ» մանկապատանեկան թատրոնը և Ջոն Ջեյքոբսը:

Музей науки Лондона избавится от своей сокровищницы устаревших бытовых гаджетов В Иране назначили и.о. главы МИД Смерть президента Ирана будет иметь серьезные последствия для регионаДэвид Бекхэм создаст коллекции мужской одежды Hugo Boss Фильм Кевина Костнера удостоен 10-минутных стоячих оваций в Каннах Власти Грузии назвали закон об иноагентах гарантией мира В Ираке объявлен траур в связи с гибелью президента Ирана В Турции заявили, что падение курса турецкой лиры прекратилось В Украине заявили о потере до 90% мощностей тепловых станций из-за обстрелов России Цена золота обновила исторический рекорд Архиепископ: Дорогу передо мной не перекрывали даже турки Нефть Brent подорожала Погода в Армении Администрация пытается заминировать оппозиционное движениеКадры с места крушения вертолета президента Ирана Предстоятелю Тавушской епархии удалось обойти первый полицейский кордон Полицейские не разрешили архиепископу войти в село Киранц Мирзоян выразил соболезнования в связи с гибелью президента и главы МИД Ирана Секретарь Совбеза Армении отправится в Катар Mehr: президент и глава МИД Ирана погибли в результате крушения вертолета Амио Банк подписал меморандум с Министерством образования, науки, культуры и спорта РА в рамках программы корпоративной социальной ответственности Срок Rocket Line отныне до 60 месяцев: Idram и IDBankМинистерство юстиции в лице действующего режима пытается сорвать регистрацию партии «Всеармянский фронт»Подробности։ партию Аршака Карапетяна не регистрируютКак бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию Курсы валют в Армении Для администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьГаджиев обсудил с чиновниками Госдепа отношения Еревана и Баку Баграт Србазан: Делается попытка переложить ответственность на жителей села, это проблема 2-3 домов или проблема государства?