Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այս փառատոնը նվեր է մեր տարածաշրջանին. Հակոբ Ղազանչյանը՝ մնջախաղի մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Մնջախաղի փառատոնը դրական աուրա է ստեղծում Ծաղկաձորում: Փառատոնի, մնջախաղի մասին «Արմենպրես»-ը զրուցեց բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի հետ:

-Արդեն հինգ տարի է՝ փառատոնի կողքին եք: Այս տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ եք նկատել:

-Փառատոնը զարգանում է: Կարծում եմ՝ սա շատ կարևոր հանգամանք է: Կան փառատոններ, որոնք տարեցտարի անհետաքրքիր, միապաղաղ են դառնում: Այս փառատոնը տարեցտարի ավելի ստեղծագործական, ռոմանտիկ ու դրական աուրա է ստեղծում: Հանդիսատեսը այս հինգ տարվա ընթացքում շատ է փոխվել: Հիշում եմ  նախորդ փառատոնները: Հանդիսականի և մնջախաղացների միջև հետաքրքիր կապ է ստեղծվել: Այս ամենը խոսում է այն մասին, որ փառատոնը ճիշտ ուղու վրա է:

ստ ձեզ՝ ճի՞շտ է ընտրված փառատոնի անցկացման վայրը:

-Թատերական գործիչների միության կարևորագույն նպատակը մարզերում թատերական կյանքը զարգացնելն է: Բայց նման փառատոնները շատ չեն: Բացօթյա ներկայացումներն ավելի դեմոկրատական են դարձնում այս փառատոնը: Սա Երևանից դուրս միակ ֆունդամենտալ հետաքրքիր փառատոնն է: Շատ կցանկանայի, որ մարզպետները, քաղաքապետները վարակվեին այս նախաձեռնությամբ և աջակցեին նման միջոցառումներին: Թատրոնը ունիկալ մշակույթ է, որը միավորում է  մշակույթի մյուս տեսակները՝ գրականություն, պար, երաժշտություն և այլն: Այնտեղ, որտեղ զարգանում է թատերական կյանքը, այդտեղ զարգանո ւմ է մշակույթը: Կարծում եմ, որ երիտասարդները լքում են մարզերը ոչ այնքան սոցիալական պայմանների, որքան մշակութային իրադարձությունների պակասի պատճառով:

- Փառատոնին ներկա շատ մնջախաղացներ կարծում են, որ մնջախաղը հեռանկարներ չունի: Համամի՞տ եք այդ մտքի հետ:

-Ես այդ կարծիքին չեմ: Թատերական կյանքը, թատերական զարգացումները անկախ են պետական որոշումներից: Թատրոնի, մնջախաղի զարգացման գործում շատ կարևոր է անհատի դերը: «Խենթ» մարդիկ նպատակ են դնում իրենց առաջ և, հավատալով իրենց գաղափարների իրականացմանը, կարողանում են հասնել և՛ պետական, և՛ ոչ պետական աջակցության: Նման խելագարներ միշտ էլ կլինեն: Մարդը իր տեսակով թաքնված թատրոն Է: Սա անհատի արվեստ է: Փառատոնի ստեղծման իրավունքը անհատներինն է, իսկ եթե այդ ոլորտի մարդիկ նման բան են ասում, հավանաբար հոգնել են իրենց արվեստից: Եթե մարդը նպատակ է հետապնդում,հասնում է դրա իրականացմանը:

-Այս տարվա մասնակիցներից հատկապես ո՞վ է ձեզ դուր եկել:

- Շատ եմ հավանել Երևանի պետական մնջախաղի թատրոնի բեմադրությունները: Հիացել եմ Իրանի ներկայացուցիչների պրոֆեսիոնալիզմով: Շատ պարսկական ներկայացումներ եմ դիտել, բայց այս թատերախումբը ինձ չափազանց տպավորեց: Սյուժեն, լուծումը. թվում էր՝ հերոսները իրարից անկախ են գոյատևում, բայց վերջում ամեն ինչ մի օրգանիզմ էր դառնում: Հիանալի էր թվացյալ անկենդանությունը: Այսօր մնջախաղը «նյարդ» է, առանց որի հաջողության հնարավոր չէ հասնել: Ես զգացի այդ «նյարդը»:

-Շնորհակալություն զրույցի համար

Անժելա Համբարձումյան

Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը