Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չորս համերգ՝ երկու օրում

ՄՇԱԿՈՒՅԹ
«Նարեկացի» արվեստի միության «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը յուրահատուկ համերգային ծրագրով հանդես եկավ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում տեղակայված N զորամասում, ամենամյա «Մեղրի և հատապտուղների փառատոնին» և Բերդ քաղաքի մշակույթի տանը:
 
Առաջին համերգը տեղի ունեցավ «Մեղրի և հատապտուղների փառատոնին» , փառատոն, որը տարածաշրջանի (այն ներառում է Բերդ քաղաքը և հարակից 16 գյուղը) յուրահատուկ միջոցառումներից է, եթե ոչ միակը, որը 1-2 օրով փոխում է առկա մթնոլորտը՝ տոն դարձնելով տեղի բնակչության առօրյան:
 
Այնուհետև Չինարի գյուղում տեղակայված N զորամասում մեկ ժամ տևած համերգն անցավ մի շնչով, հոտնկայս երկար ծափահարություններով։ Ժողովրդական մեղեդիներից հետո SOAD-ի “Aerials” ստեղծագործությունը ժողովրդական գործիքների կատարմամբ մեծ հիացմունք առաջացրեց բոլորի մոտ:
 
Վերջում կար նաև անակնկալ հատուկ զինվորների համար՝ «Մեր անունն է հայկական բանակ» երգի կատարումը, որը մեծ ոգևորություն առաջացրեց զինվորների շրջանում: Նվագախումբը, ներդնելով իր ամբողջ ներուժն ու եռանդը, զինվորներից ստացավ էլ ավելին:
 
Հաջորդ օրը՝ օգոստոսի 22-ին, նվագախումբը երկու համերգային ծրագրով հանդես եկավ սահմանամերձ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տանը. մեկը՝ հատուկ զինվորների համար, մյուսը` բերդցիների:
 
 
Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես եկավ տեր Արամ քահանա Միրզոյանը. - Ամեն վայրկյան մտածում ենք հայ զինվորի մասին: Հասկանում ենք, որ ըստ էության, մենք համազգային բանակ ենք, զինվոր ենք, գուցե դատապարտված ենք դրան, գուցե մեր ուժը դրա մեջ է… Անպարտելի է այն ազգը, որը միասնական է ոտքի կանգնում… Երեկ զորամասի համերգից հետո ինձ է զանգահարել զորամասի հրամանատար փոխգնդապետ Հարություն Խառատյանը և իր հիացմունքի, զորքի ոգևորվածության ու նվագախմբով հիացած լինելու մասին է խոսել…
 
Սիրելի՛ զինվորներ, հարգարժան պարոն Հարությունյանը մեծ և ահռելի աշխատանք է կատարում հայ մշակույթի բնագավառում: Ուզում եմ ասել, որ այսօր երկու կարևոր սահմանապահ հանդիպել են իրար՝ զինվորները, ովքեր թշնամուն են դիմակայում, և «Նարեկացի» նվագախումբը, որը պահպանում է հայ արվեստի մաքուր սահմանը: Դուք պահում եք կարևոր արժեքներ, և դուք այսօր իսկապես պետք է ցույց տաք, թե որն է մեր մաքրամաքուր և ջինջ մշակույթը:
 
Մենք հպարտության զգացում ունենք այն բանի համար, որ, ապրելով մայրաքաղաքում, ձեր սիրտը բաբախում է զինվորի հետ, զինվորի կողքին, առաջնագծում... Իսկապես, շատ ուրախ եմ այսօրվա համար, մենք շատ ուրախ ենք՝ Արտեմ Խաչատուրին տեսնելու համար, մենք պետք է միասնական ուժով ցույց տանք, թե որն է իրականը, որն է հայկականը, որն է գեղեցիկը, քանի որ ինչ որ գեղեցիկ է, աստվածային է…: Համերգի ավարտին զորամասի հրամանատարությունը միությանն անակնկալ մատուցեց. հայոց բանակի հանդեպ տածած բացառիկ վերաբերմունքի համար շնորհակալագիր շնորհվեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանին, ինչպես նաև Արևիկ Համբարյանին՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման և զորամասի անձնակազմի հոգևոր ու բարոյական արժեքների ամրապնդման համար:
 
Եվս մեկ անակնկալ եղավ. Բերդի Մշակույթի տան տնօրեն Տանյա Մելիքյանը նվագախմբին կոնտրաբաս նվիրեց, ինչը մեծագույն ոգևորվածությամբ և սիրով ընդունեց «Նարեկացի» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրը՝ հայտնելով իր խորին շնորհակալությունը:
 
 
«Նարեկացի» նվագախմբի համերգաշարն իր խոսքով եզրափակեց Նարեկ Հարությունյանը.
 
-Այս երկու օրվա չորս համերգը տեղի ունեցան չքնաղ մի հրեշտակի՝ Արևիկ անունով մի աղջկա շնորհիվ. շաբաթներ առաջ նա եկավ «Նարեկացի» արվեստի միություն և ասաց՝ ինչ լավ կլինի, որ «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը ելույթ ունենա զինվորների համար: Մենք իսկույն համաձայնեցինք, որովհետև մեզ համար պատիվ է ձեզ մատուցել այն, ինչը հայկական է, ազգային է, ժողովրդական է, մաքուր է: Մեծ սիրով է արվում այս ամենը, և առավել պարտավորված ենք զգում մեզ, երբ զինվորի առջև ենք գտնվում: Ամեն վայրկյան կարող է փոխվել Հայաստանի ճակատագիրը: Դուք եք պահապանները, և եթե չլինեն փոքրիկ նժդեհներ, կյանքը կկանգնի, մենք չենք լինի: Դուք եք վահանը հայ ժողովրդի: Մյուս տարի անպայման նորից կգանք, բերդցինե՛ր:
 
 
Նշենք, որ Բերդ քաղաքը իր տասնհինգ գյուղերով հանդիսանում է ամենաերկար սահմանը հարևան երկրի հետ: Այդ իսկ պատճառով այն բացառիկ կարևոր նշանակություն ունի Հայաստան աշխարհի տարածքային ամբողջականության պահպանման համար: Դրանով է բացատրվում «Նարեկացի» արվեստի միության բացառիկ վերաբերմունքը հատկապես այդ տարածաշրջանի նկատմամբ, և այն լինելու է շարունակական:
 
 
Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին 12-ամյա աղջիկը սրճարանում կաթնային կոկտեյլ է խմել և մահացել․ բլենդերը չէին մաքրելՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Գեղարքունիքում 2-ամյա տղան քացախաթթու է խմել․ երեխան հիվանդանոցի ճանապարհին մաhացել էՄանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանԲիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Տղամարդը դանակահարել է TCK-ի զինծառայողիՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանիցՉինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ Պայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ