Երևան, 02.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Միավորվել են Արթուր Բաղդասարյանենց հետ՝ երկրում մի բան փոխելու համար, բայց պարզվել է, որ չեն կարող նույն ձևով մտածել

ՔԱՂԱՔԱԿԱՆ



«Փաստ» օրաթերթի փետրվարի 9-ին լույս տեսած թիվ 23 (275) համարում անդրադարձել էինք ՀՎԿ-ից 5 կուսակցությունների դուրս գալու մասին հայտարարությանը: Նշել էինք նաև, որ մեզ չէր հաջողվել կապ հաստատել այդ կուսակցությունների ղեկավարների հետ և այդ իսկ պատճառով էլ չէինք ներկայացրել նրանց տեսակետը:

Հոդվածի հրապարակումից հետո «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանը արձագանքել էր «Փաստի» հոդվածին նշելով, որ իրենք կան, գոյություն ունեն, սակայն ՀՎԿ-ից դուրս գալուց հետո միայն կկարողանան որպես առանձին կուսակցություն հանդես գալ:

«Ինչպես «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն վերակազմավորվել ենք և հիմնադրել ենք «Հայկական վերածնունդ կուսակցությունը», այնպես էլ վերակազմակերպման իրավունքով կարող ենք առանձնանալ: Այդ որոշումը մենք կայացրել ենք մեր կուսակցության կենտրոնական կոմիտեում, որից հետո մյուս կուսակցությունների հետ ենք հարցը քննարկել և ապա ՀՎԿ-ից դքուրս գալու մասին հայտարարություն ենք տարածել»,- past.am-ին ասաց Անահիտ Եղոյանը:

Փաստորեն, ընրություններից առաջ միավորվելու որոշում կայացրած կուսակցություններն արդեն հետընտրական պրոցեսում տեսնելով, որ իրենց ծրագրերը չեն կարողանում իրականացնել, որոշել են առանձնանալ, ինչը ճիշտ քայլ են համարում:  «Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավարը նշեց նաև, որ 5 կուսակցություններին ամենևին էլ ՀՎԿ-ի ֆիասկոն չի հիասթափեցրել, քանի որ ակտիվ աշխատանքի համար ամենևին էլ պարտադիր չէ պատգամավորի մանդատ ունենալ:

«Մեր կուսակցության հիմնական նպատակը խորհրդարան մտնելը չէր: Եթե այդպես լիներ, ապա ընտրություններից անմիջապես հետո կհայտարարեինք ՀՎԿ-ից դուրս գալու մասին, սակայն  հիմա ենք փորձում դուրս գտալ այդ ճահճից: Մենք կարող ենք մեր ծրագրերն իրականացնել խորհրդարանից դուրս: Եվ այնպես չէ, որ ՀՎԿ-ն դուրս մնաց խորհրդարանից,մ մենք դա համարեցինք պարտություն և դուրս եկանք: Պարզապես, ինչպես բոլոր կուսակցությունները, այնպես էլ մենք, ունենք մեր գործելաոճը, որով էլ ցանկանում ենք առաջ շարժվել»,- ասաց Ա. Եղոյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ բոլոր 5 կուսակցություններն էլ ցանկություն ունեն վերաբացվել, բայց առանձին-առանձին գործունեություն կծավալեն, ինչպես մինչ ՀՎԿ-ի հետ համագործակցելն է եղել:

Ի դեպ, նրանք այդ մասին տեղեկացրել են նաև ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին և սպասում են նրա որոշմանն ու ՀՎԿ-ի կողմից համագումար անցկացնելուն, որպեսզի հենց համագումարում էլ պաշտոնապես հայտարարվի իրենց որոշման մասին: Իսկ Արթուր Բաղդասարյանի կողմից նման նախաձեռնություն չդրսևորելու դեպքում, կուսակցությունները ստիպված կլինեն դիմել դատարան:

«Միայն դատարանը կարող է իր որոշումով պարտադրել, որ ՀՎԿ առաջնորդը մեզ առանձնանալու հնարավորություն տա»,- ասաց Ա. Եղոյանը:

Նա նաև նշեց, որ կուսակցությունների վերակազմավորման ժամանակ բոլոր կուսակցություններն էլ տարբեր գաղափարախոսություն են ունեցել: Եվ թեև լիբերալները, ձախերն ու սոցիալիստները փորձել են մի կողմ թողնել իրենց գաղափարախոսական տարբերությունները, սակայն մեկ կաթսայում բոլորի գաղափարները «եփել» այդպես էլ չի հաջողվել:   

«Միավորվեցինք , որպեսզի կարողանանք երկրում մի բան փոխել, բայց հետո պարզվեց, որ չենք  կարող բոլորս նույն ձևով մտածել: Ներկա պայմաններում մեր կուսակցության ծրագիրը, կարծում եմ,  ոչ բոլորին դուր կգա, բայց մեր կողմից առաջարկվող կառավարման մոդելը գործում է Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդների Թագավորությունում և կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից»,- ասաց Ա. Եղոյանը:  

Թե քանի անդամ ունի «Հայոց հայրենիքը», քաղաքական ուժի առաջնորդը դժվարացավ ասել, քանի որ ՀՎԿ-ից առանձնանալու հետ կապված բոլոր հարցերը լուծելուց հետո միայն կկարողանա այդ հարցին պատասխանել:

«ՀՎԿ-ի հետ միավորվելուց հետո որոշակի տարաձայնություններ կային մեր կուսակցության ներսում: Այնպես որ, առանձնանալուց և վերաբացվելուց հետո նոր կհայտարարենք մեր անդամների և գործունեության մասին: Եվ այդ ժամանակ ոչ թե լրագրողները կհայտարարեն, որ չեն կարողանում մեր գրասենյակը գտնել, այլ ամեն ինչ կլինի պարզ և թափանցիկ»,- ասաց Ա. Եղոյանը:

Արմինե Գրիգորյան

 

Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ում արևային մարտկոցների թիվը հասել է 5 միլիոնի. Շուկան վերելք է ապրում Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը շարունակում է փակ մնալ Տարադրամի փոխարժեքն այսօր՝ մայիսի 26-ինԱյսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Օշականում և Ոսկեհատում գործարկվելու են էլեկտրական շչակներ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձևը Կապանում ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են «Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Մադրիդի «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայում իր 15-րդ գավաթը 24 ժամ ջուր չի լինելու Արայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը Գազ չի լինելուԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինելու «Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակել Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետ Հայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանում Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածք Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ավտոմեքենայում եղել են վարորդի կինը, երեխան ու մայրը Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվՆվերներ՝ Գ. Ծառուկյանի կողմից. ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպելՉկա 5 հոգի, որ մեկը մյուսին թշնամի չեն, չկա 5 հոգի, որ մեկը մյուսի ունեցվածքի նկատմամբ աչք չունենա. ՍրբազանԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ«Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում կայացել է բացօթյա տոնական համերգ Չեզոքները, լատենտները, կասկածամիտները, տատանվողները, լռակյացները թերևս ավելի անընդունելի են, քան անգամ թշնամական թևի «գաղափարական մարտիկները»․ Դավիթ ՍարգսյանՈւժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել, ընկել է ավտոմեքենայի վրա Տիգրան Ավինյանը երեխաների համար ընթերցել է Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը (տեսանյութ) Հունիսի 1-ին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց երեխաների մասնակցությամբ Քաղաքացիները արգելափակել են Սևան-Վարդենիս մայրուղին (տեսանյութ) Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ուսուցչական համաժողովի Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Օտարերկրացիները կկարողանան ՌԴ-ում օգտվել ռմբապաստաններիցԵրեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխել Չենք դադարեցնի պատերազմը Գազայում, քանի դեռ դրա նպատակներին չենք հասել․ Նեթանյահու Չիլիի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում նախագահի 12 թեկնածու է գրանցվել, գործընթացը շարունակվում է Փաշինյանն ու Մակրոնը զրուցել են հեռախոսով, Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին Մոսկվայում հրաժեշտ են տալիս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի զգեստն անվանեց «դերյա» ու հայհոյեց․ Թովմաս Առաքելյան Արևային Էլեկտրակայաններն օգնում են բիզնեսին նվազեցնել էներգիայի ծախսերը ԶՊՄԿ-ն առաջատար է նաև սոցիալական ծրագրերի իրականացման հարցում3 ժամից ավելի է՝ Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներին Այսօր լավ առիթ է համատեղ լրջորեն խորհելու, թե ի՞նչ ապագա ենք կերտում երեխաների անվտանգության համար. Մհեր ԱվետիսյանԿյանքից զրկվածներ և վիրավորներ Ադրբեջանում ԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատում