Երևան, 20.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Փաշինյանն ավելի ակտիվ գործընկերներ կփնտրի, քանի որ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» անհեռանկարային կառույցներ են». Երվանդ Բոզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իր թիմակիցների հետ միասին արդեն քանի օր է քայլարշավ են անցկացնում: նրանք եղան նաև Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Քայլարշավի նպատակը ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելն է և նրան մերժելը:

14 օրվա երթից հետո, քայլելով Հայաստանի մի շարք քաղաքներով, ապրիլի 13-ին կհասնեն Երևան: Վերջնակետը լինելու է Ազատության հրապարակը, որտեղ տեղի կունենա հանրահավաք: ՔՊ-ի այս նախաձեռնությանը, սակայն, չեն միացել «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները:

«Փաստը» թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:
-Արդեն մի քանի օր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրենց ճանապարհային քարտեզին համահունչ շարժման մեջ են: Բայց «Ելք»-ի մյուս կուսակցությունները չեն պատրաստվում միանալ: Գևորգ Գորգիսյանը օրեր առաջ նշել էր, թե իրենք չեն հավատում այդ քայլերի հաջողությանը և, բացի այդ, գործող համակարգի դեմ պայքարելու համար պետք է այդ համակարգի դեմ մեկ այլ համակարգ ստեղծել: Արդյոք ճի՞շտ է այսպես մի կողմ քաշվելը, և սա կարո՞ղ է խոսել «Ելք»-ի մոտալուտ պառակտման մասին:

-Իմ կարծիքով «Ելք»-ը տակտիկական տեսակետից արդեն իսկ պառակտված է, որովհետև արդեն այդ խզումը եղել է, և իրենք չեն մասնակցում Նիկոլ Փաշինյանի՝ այսպես կոչված փողոցային գործընթացներին, ինչը միանշանակ կազդի նրանց հարաբերությունների վրա նաև Ազգային ժողովում:

Սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը փորձեց գնալ փողոց, որովհետև ինքն ուներ ռեյտինգ, և չէր ուզում կորցնել դա՝ ի տարբերություն Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի, ովքեր որևէ ռեյտինգ չունեն և նրանց մասնակցել-չմասնակցելը գոյություն չունեցող ռեյտինգի վրա որևէ կերպ չէր ազդի: Այսինքն՝ այստեղ ստրատեգիական տարաձայնություններ չկան, կան զուտ տակտիկական տարաձայնություններ, թե ինչպես պետք է հակազդեն վարչապետության խնդրին, որը հայտնի կլինի ապրիլից հետո:

Այստեղ ամեն մի կողմ փորձում է իր խնդիրները լուծել: Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրության մոտ հաշվետու լինել, որպեսզի ապագայում իր վարկանիշը չգցի, իսկ նրանք վարկանիշ չունեն, այն գցելու խնդիր չունեն և չեն ցանկանում փողոցային գործընթացների մեջ մտնելով, ինչ-ինչ հարաբերություններ փչացնել իշխանության հետ:

-ՔՊ-ն փորձում է նաև ցույց տալ, որ անում է ամեն հնարավորը, ինչը կարող էր: Այնպես չէ՞:

-Այո՛, փորձում են ապագայի համար վարկանիշը պահել:

-Ըստ Ձեզ՝ այս երկուշաբթյա քայլարշավն, ի վերջո, կարո՞ղ է ինչ-որ արդյունք ունենալ:

-Զուտ որպես փողոցային գործընթաց մեծ հեռանկարներ չեմ տեսնում: Սակայն չի բացառվում, որ եթե հարթակը տաքանա և պրոցեսը այլ պրոցես առաջացնի, այսպես ասած՝ ձնագնդու էֆեկտը աշխատեցնի, կարող է պառակտում առաջացնել իշխանական վերնախավում: Այդպիսի բան հնարավոր է:

-Եթե արդյունքում ոչ մի այլ գործընթաց չզարգանա, հաշվի առնելով նաև պառակտվածությունը «Ելք»-ում, հետագայում այս ամենը կարո՞ղ է հանգեցնել «Ելք»-ի «պաշտոնական» քայքայմանը, կամ դրա այլևս գոյություն չունենալուն:

-Քանի որ նրանց միջև ստրատեգիական տարաձայնություն չկա, չեմ կարծում, որ այս փուլում Փաշինյանը փորձի միանգամից տարանջատվել իրենցից, եթե, իհարկե, անձնական հարաբերությունների այդ վատթարացումը չվերածվի քաղաքական, հրապարակային հակամարտության: Այս փուլում այնպիսի իրավիճակ չի կարող առաջանալ, որ երկուստեք անհաղթահարելի հակասություն լինի և հայտարարեն, որ այլևս «Ելք» դաշինք գոյություն չունի: Սակայն հաշվի առնելով իր վարկանիշը, Նիկոլ Փաշինյանը հետագայի համար կփորձի ավելի ակտիվ գործընկերներ փնտրել: Մինչդեռ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» արդեն որևէ հեռանկար չունեն, դրանք անհեռանկարային կառույցներ են, որոնք ոչ մեկին հետաքրքիր չեն:

-Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենից նաև հետևություններ կանի:

-Հետևություն կանի հետագայում, ոչ այս պահին, եթե, իհարկե, անձնական հարաբերությունները շատ չխորանան:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Բագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.ՓաշինյանինՄեքենայի պահեստամասերի գործարան է այրվել, առնվազն 50 մարդ վիրավnրվել է․ (տեսանյութ) «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՀայտնվել են մարդկանց հետապնդող տզերՄերկապարուհին անդամահատել՝ մասնատել է ընկերուհուն. դաժան կադրերԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԳործարկվելու է էլեկտրական շչակ ԵՄ-ն բացառել է ռուսական գազի գնումները նույնիսկ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՎթար. ջուր չի լինելու երկար ժամանակ բազմաթիվ հասցեներում Կորոտան առաջին ամպրոպները․ Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել Սենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում «Ավերիչ» երկրաշարժ է տեղի ունեցել Վանուատուի ափերի մոտԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հորոսկոպի 3 նշան, ում համար մարտի 20-ը վատ ավարտ կունենաԲժշկության աղոթքԻսրայելը հարվածներ է հասցրել միայն Իրանի գազային օբյեկտներին և Թրամփի խնդրանքով կխուսափի նմանատիպ հետագա հшրձակումներից․ Նեթանյահու ՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով․ Ինֆանտինո Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինԱԱ-2018-ից առաջ վեճեր կային, բայց պшտերազմող երկրում խաղալն ավելի վտանգավոր է․ Յոահիմ Լյով Նեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակումից Հնդկաստանը և Օմանը պայմանավորվել են ազատ տեղաշարժ ապահովել Հորմուզի նեղուցով Idram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումՄերձավոր Արևելքի հակամարտության սկզբից ի վեր Լիբանանում զոհվել է ավելի քան 1000 մարդ Իշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանըԱմերիկյան F-35 կործանիչին հարված են հասցրել երիտասարդ գիտնականներն ու զինվորները. Խաթամ ​​ալ-Անբիա Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին ևս 3 ամիս կտրամադրվի 300,000 դրամ աջակցություն Արագածոտնի թեմական եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով պատարագ Հայաստան կժամանի Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատվիրակությունը Երևանում մարզասրահի տնօրենը ծեծել է իր մարզչի ամուսնուն ՉԼ․ Քառորդ եզրափակիչ հասած թիմերի մրցանակային գումարները Եթե մեր ենթակառուցվածքների վրա հարձակումները կրկնվեն, զսպում չի լինի․ Արաղչի Ոչնչացրել ենք Կասպից ծովում իրանական ամբողջ նավատորմը․ Նեթանյահու Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Իրանը հարձակվել է Բահրեյնի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի վրա Հաստատվել են բուհերի 2026-2027 ուստարվա կրթական ծրագրերով ընդունելության տեղերը Արարատ Միրզոյանի գլխավորությամբ Մասկատում քննարկվել են Մերձավոր Արևելքի զարգացումներն ու ՀՀ առաջնահերթությունները «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըՌուսաստանի համար Զելենսկին երբեք չի լինի բանակցությունների օրինական կողմ․ Մեդվեդև Իրանում շարունակվող հակամարտությունը զգալի ռիսկեր է ստեղծում համաշխարհային սննդամթերքի գների աճի համար. ԱՄՀ Կտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր. Գևորգ Պապոյան Հանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ ԱլեքսանյանՔաղաքացին թիվ 46 երթուղայինից իջնելուց հետո կանգառում գիտակցության չգալով մահացել է Վթար է․ ջուր չի լինելու