Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղաքական փաթեթի չորս կարևոր հարցերը. Ի՞նչ խնդիր է դրված նոր կառավարության առաջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նոր կառավարության կազմն արդեն հայտնի է: Ի տարբերություն նախորդ կառավարությունների անդամների՝ նոր կառավարությունում գերիշխում են երիտասարդ կադրերը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը խորհուրդ է տալիս խիստ չդատել:

«Իհարկե, հայտնի և հանրության շրջանում վստահություն վայելող մարդկանց նշանակումն ավելի ճիշտ կլիներ: Երկրի լրջությունն ու հասունությունը հենց այդ կերպ է ակնառու դառնում: Հայաստանում, ցավոք, նման ավանդույթ չի եղել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ և ո՛չ էլ երրորդ նախագահների ժամանակ: Ըստ էության, այս անգամ էլ ավանդույթը չխախտվեց, բայց դրանից, այսպես ասած, ողբերգություն չեմ ուզում սարքել, որովհետև, մեծ հաշվով, ժամանակավոր կառավարություն է:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արդեն ավելի լուրջ իշխանություն կձևավորվի, իսկ մարդիկ ավելի հստակ պատկերացում կկազմեն ներկայիս նախարարների մասին: Իսկ այս փուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ունեցած վստահությունը տարածվում է մյուս նախարարների վրա: Բացասական տրամադրվել պետք չէ՝ միգուցե իսկապե՞ս լավ են կառավարում: Պետք է սպասել, տեսնել, թե մարդիկ ինչպես են աշխատում»-Past.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ 100 օր կաշխատեն և այդ ժամանակ հստակ կլինի՝ լավ են աշխատում, թե՝ վատ: Քաղաքագետն այս փուլում այլ հարց է կարևորում: Առաջինն, ըստ նրա, 4 առաջնահերթ հարցերից բաղկացած քաղաքական այն փաթեթն է, որ պետք է լուծի նոր կառավարությունը:

«Նոր կառավարության առջև պետք է հստակ դնել այն խնդիրները, որոնք պարտադիր պետք է լուծվեն: Առաջին՝ պետք է փոխվի Ընտրական օրենսգիրքը՝ ռեյտինգային կոչված համակարգը չպետք է լինի փոփոխված օրենսգրքում: Երկրորդ՝ «Կուսակցությունների մասին» նոր օրենք պետք է ընդունվի: Նոր օրենքով պետք է ֆինանսական հոսքերի թափանցիկությունն ապահովվի: Բացի այդ, օրենքով պետք է խստացվեն ընտրակաշառքների վերաբերյալ դրույթները: Ճիշտ է, քաղաքական կամք կլինի, բայց նաև օրենսդրության մեջ խստացում է հարկավոր: Լիազորությունների վերաբաշխում ևս պետք է լինի: Խոսում ենք սուպերվարչապետական համակարգի մասին, բայց գիտենք, որ այդ համակարգը կոնկրետ մեկ մարդու պատվերով էր ու մեկ մարդու համար: Հիմա ԱԺ նախագահի, ՀՀ նախագահի և վարչապետի լիազորությունները պետք է հավասարակշռենք, որպեսզի մեկ մարդու ձեռքում մեծ լիազորություններ չլինեն. մենք ոչ մի երաշխիք չունենք, որ վաղը կամ մյուս օրը ցանկացած անձի կողմից այդ սուպերվարչապետական լիազորությունները չեն վերածվի այնպիսի մի մեխանիզմի, ինչը մենք նախկինում տեսել ենք»,-շեշտեց Ե. Բոզոյանը:

Քաղաքական փաթեթի մյուս կարևոր կետն, ըստ քաղաքագետի, քաղբանտարկյալների հարցն է. «Քաղբանտարկյալները պետք է ազատվեն և հնարավորություն ունենան մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Եթե նրանք մնան բանտերում, ապա անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները թերի լեգիտիմ կլինեն: Այդ մարդիկ ազատազրկվել են նախկին ռեժիմի օրոք առկա քաղաքական հետապնդումների հետևանքով: Նրանք նախկին իշխանությունների կողմից թիրախ են համարվել: Այս իմաստով քաղբանտարկյալների՝ օր առաջ ազատելը պարտադիր ու կենսական անհրաժեշտություն է»:

Նա ընդգծեց, որ քաղաքական փաթեթին զուգահեռ, անհրաժեշտ է նաև սոցիալական փաթեթ:

«Մարդիկ սպասում են, որ օր առաջ մի շարք խնդիրներ պետք է անհապաղ լուծում ստանան: Օրինակ՝ արագաչափերը, տուգանքները, կարմիր գծերի խնդիրները: Նկատի ունեմ այն բոլոր ճչացող խնդիրները, որոնց դեպքում արագ լուծման հնարավորություն կա: Ես կառանձնացնեի նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի խնդիրը: Իսկ արդեն 2-րդ փուլում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուց հետո, յուրաքանչյուր կուսակցություն ինքն իր ծրագիրը կներկայացնի: Այդ ժամանակ արդեն մրցակցություն կլինի այն հարցերի շուրջ, թե ինչպես կարելի է երկիրը բարելավել: Իսկ առաջիկա վեց ամիսների ընթացքում առաջնահերթ խնդիրները սրանք են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ խորհրդարանական ընտրություններից հետո այնպիսի համակարգ պետք է կառուցենք, որ որևէ մեկը լայն լիազորություններ չունենա:

Աննա Բադալյան

Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինԿիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը՝ վերակենդանացման բաժանմունքի և սրտի փոխպատվաստման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն