Երևան, 29.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վիգեն Խաչատրյան. «Շատ կարևոր է, որ իշխանության հենարանը չլինի թաղի խուժանն ու օրինախախտը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այն հասարակական–քաղաքական գործիչներից էր, ով անհնարին էր համարում Սերժ Սարգսյանի նախ՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելը և երկրորդ՝ նրա կողմից հրաժարական ներկայացնելը:

«Ես տարիների ընթացքում ասում էի, որ պետք է նոր սերունդ գա և ինձ թվում էր, որ դա ավելի երկար կտևի, որպեսզի Հայաստանում մթնոլորտ փոխվի: Բայց պարզվեց, որ այդ սերունդն արդեն եկել է: Եվ մենք հիմա գործ ունենք անկախության ընթացքում ձևավորված սերնդի հետ: Այսինքն, ազատ մարդկանց հետ, որոնք չեն ուզում սեփական երկրում հպատակ լինել և ուզում են պատասխանատու ապրել, որովհետև ազատությունն ամենամեծ պատասխանատվությունն է: Երկրորդը, որից ես ներքին մեծագույն բավարարվածություն եմ զգում, այն է, որ Հայաստանի անկախությունից սկսած՝ Սահմանադրության, իրավունքի գերակայության ընդունում և այլն, բոլոր հռչակված սկզբունքները ընթացքում այլասերվում էին, բայց նոր սերունդն այն յուրացնում և հասկանում էր, որ այդ ամբողջը կաշխատի, երբ ամեն ինչ այլասերված չէ և ազնիվ է: Մենք տեսնում ենք, որ նոր սերունդն ընդամենը ուզում է մի պարզ բան՝ ապրել արժանապատիվ: Եվ սա ամենակարևորն է»,– ասաս Վ. Խաչատրյանը:

Նա նշեց, որ ներկայի պայքարը հաջողությամբ պսակվեց, որովհետև արժանապատիվ մարդ, իշխանություններ ունենալու պայքար էր, որը չէր կարող հաջողությամբ չավարտվել: Մյուս կողմից այն, ինչ տեղի ունեցավ, քաղաքական սերնդափոխություն է, որն անխուսափելի էր:

«Փառք Աստծո, որ լարվածությունը թուլացավ և անցումը խաղաղ ճանապարհով իրականացավ: Եվ սա հասարակական պահանջ էր և իհարկե չպետք է զուգորդվի վրեժխնդրությամբ, լարվածությամբ, բայց սխալ թույլ տվածները պետք է ներողություն խնդրեն և վստահեցնեն, որ այլևս նման սխալներ չեն կրկնի: Ինչ վերաբերում է հանցավորներին, ապա նրանք պետք է պատասխանատվության կանչվեն: Եվ ճիշտ էին ասում հանրահավաքի մասնակիցները, որ հայերիս համար ապրիլի 24–ը ոչ թե սգի օր է, այլ՝ պայքարի ու հիշատակի օր և պետք է ամեն ինչ անել, որ այլևս չկրկնվի»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Նա նաև հիշեցրեց, որ մինչև վերջին օրը կարծում էր, որ Սերժ Սարգսյանը, լինելով խոհեմ անձնավորություն, վարչապետի պաշտոնին չի հավակնի: Բայց պարզվեց, որ ինքը ճիշտ էր, քանի որ պետք էր նաև այս քայլը կատարել, որպեսզի նաև քաղաքական սերնդափոխություն տեղի ունենա:

«Եթե Սերժ Սարգսյանը վարչապետ չդառնար, դժվար կլիներ այս ալիքն առաջացնել:Եվ ակամայից նա արագացրեց այն պրոցեսները, որոնք պետք է տեղի ունենային: Ես չեմ կարծում, որ դա նրա կողմից մտածված քայլ էր, բայց բերեց դրական արդյունքների: Եվ պարզվեց, որ անփոխարինելին՝ փոխարինելի է, պարզվեց, որ իշխող կուսակցությունը վերջին ճշմարտությունը չի կրում, վերջապես պարզվեց, որ իշխանությունը կրող մարդիկ իսկապես կտրվել են հասարակությունից և ապրում են իրենց կյանքով: Մինչդեռ պետք է ապրեն հասարակության կյանքով»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Նա նաև նշեց, որ ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանի հետ երկխոսելու փուլը վաղուց ավարտված է, քանի որ նա սպառել էր երկխոսելու նյութը:

«Եվ դա նա ցույց տվեց, երբ եկավ բանակցության, բայց հետո թողեց և հեռացավ: Եվ ճիշտ արեց: Դրանով նա ցույց տվեց, որ ուրիշները պետք է նրա փոխարեն բանակցեն: Եվ կարևորն այն է, որ մենք անցնցում անցում իրականացնենք և հանկարծ ՀՀՇ–ի պատմությունը չկրկնվի` հանկարծ մարդիկ չգան բարի լոզունգներով և սկսեն նորից սխալ աշխատել ու հիասթափեցնել մարդկանց»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Անցած 30 տարվա մեջ առաջին անգամ եկավ մի սերունդ, ով խոսեց արժանապատվության մասին, նշեց հասարակական–քաղաքական գործիչը և հիշեցրեց, որ այս ամենից հետո ոչ դրախտ է լինելու, ոչ էլ հրաշքներ, բայց ամենակարևորն այն է, որ իշխանությունները հանցավոր բնույթ չեն կրի:

«Շատ կարևոր է, որ իշխանության էությունը հանցավոր բնույթ չկրի և իշխանության հենարանը չլինի թաղի խուժանն ու օրինախախտը: Եվ այն իշխանությունը, որը հենվում է հասարակության վրա, ուզած–չուզած արդյունավետ է աշխատում և իմանում է, որ ինքը փոխարինելի է, իսկ այն իշխանությունը, որը ուժային կառույցներն օգտագործում է հասարակությանն իրեն հպատակեցնելու համար, չի կարող արդյունավետ աշխատել, որում մենք մի քանի անգամ արդեն համոզվել ենք: Եվ այն, ինչ տեղի ունեցավ, պետք է միայն ողջունել և անցյալի սխալները չկրկնել»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Արմինե Գրիգորյան
Past.am

Վահե Ղազարյանը որոշումը փոխեց. պատրաստ է ընդունել Բագրատ ՍրբազանինԿարողացել ենք պետության գոյությանը սպառնացող վտանգները չեզոքացնել կարճաժամկետ և միջնաժամակետ իմաստով. Նիկոլ Փաշինյան Սրանք 1938-ին կաթողիկոսին խեղդամահ անող բոլշևիկների ուղիղ ժառանգներն են. Բագրատ ՍրբազանՈստիկանության շարքերում ծվարած հայերը րոպե առաջ պիտի հրաժարվեն սպասարկել ազգակործան պատուհասի անձնական շահը. Աննա ԿոստանյանԱրարողակարգային միջոցառում ա եղել. ՆԳՆ խոսնակը` Վեհափառի մուտքն արգելելու մասին Զինված ուժերում նոր նշանակում է արվել Ոչ մի հրաման ավելի բարձր չէ, քան սրբությունը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպը Վեհափառի կամ եկեղեցու հանդեպ չէր, այլ՝ մոտ 2.8 մլն ՀՀ-ում ապրողների, ու մոտ 8 մլն հայի հանդեպ. Վահե ՀովհաննիսյանԿոտայքում բախվել են «Toyota»-ն ու «LADA»-ն. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հետևում ենք Հայաստանում վերջին իրադարձություններին և տեսնում, որ փորձեր են արվում հերթական անգամ տարածքային պահանջներ ներկայացնել մեր նկատմամբ. Ալիև Փաշինյանն այլևս օրակարգ չի կարողանում թելադրել. Արմեն Մանվելյան Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Այն, ինչ իրականացնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, դեմ է հայ ժողովրդի շահերին, հայկական ինքնությանը․ Արշակ Կարապետյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը․ Բագրատ Սրբազանը՝ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպի մասին Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումԿայծակնահարության․ կա զոհ և տուժածներ Լույս չի լինելու․ հասցեներ 24 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու Կոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմ Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ. Թամամյան Բագրատ Սրբազանը վարչապետ կընտրվի՞. Օրը որոշվա՞ծ է Փառահեղ անցյալ, անորոշ ներկա և հզոր ապագա, եթե ինքներս դա կամենանք․ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում մայիսի 28֊ը տոնական գույների մեջ էր. օրը զարդարում էին M- dance studio պարային համույթի սաները «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է Գեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել էՇվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձը Շղթայակապ ավտովթար՝ Երևանում. կա վիրավոր Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին Տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ Ռումանիոյ հայոց թեմ Սկզբում Կաթողիկոսին խոչընդոտելու գործը համակարգում էր ահա այս շնաբարո դուրսպրծուկը․ իրավապաշտպան Հղի կինը Ճոճկան գյուղից անտառներով, ոտքով քայլել և հասել է Ալավերդու ԲԿ ՀՀ տարբեր բուհերում հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրեր մեկնելու նպատակով Ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք Սանահինից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ․ իրավիճակը աղետի գոտում Ծնվել է 44-oրյա պատերազմnւմ զnhված Արման Սիմոնյանի եղբայրը Մ-6 միջպետական ճանապարհի անանցանելի դարձած հատվածը շրջանցող ճանապարհ կա Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա․ ԿԳՄՍ նախարարը դիմել է ուսանողներին Ռուսաստանը մոտ ապագայում կհասնի հաղթանակի. Մեդվեդև Շենգենյան վիզաները հունիսից կթանկանան «Չելսին» պայմանավորվել է Մարեսկայի հետ նոր գլխավոր մարզչի պաշտոնի համար Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են (տեսանյութ) Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու Հայրապետի՝ հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության. Մայր Աթոռ (լուսանկարներ) ՔՊ-ականները չգիտեն, թե ոնց արդարացնեն, որ Վեհափառին թույլ չեն տվել մտնել Սարդարապատ Սարդարապատի հուշահամալիրում բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության․ Մայր Աթոռ