Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Համազգային էքստազ

ANALYSIS

Վարչապետի գործունեությունը և դրա լուսաբանումը քանի գնում, ավելի է նմանվում ռեալիթի շոուի։ Ընդհանրապես, եթե վերցնենք ժամանակագրական հայեցակարգում, ապա վարչապետի շոկային թերապիան պետք է ինչ-որ արդյունքներ տված լիներ կամ հասարակության մի մասի համար՝ տեսանելի, սակայն դրանք չկան, չնայած այն հայտարարություններին, որ անընդհատ արվում էին մինչ նրան նշանակելը կամ նշանակելուց հետո։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսվում էր պրագմատիզմից կամ տնտեսության շոկային թերապիայից, պետք էր ենթադրել, որ նորանշանակն այս հարցում էլ որոշակի քայլեր կանի, սակայն, բացի անձանց փոփոխություններից կամ կադրային ջարդերից, այլ բան առայժմ չենք տեսնում։ Իհարկե, որոշ հեղինակազրկված գործիչների հեռացումը համակարգից կարող է հասարակության մի շերտի մոտ առաջացնել դրական ռեզոնանս, բայց համոզված եմ, որ այդ շերտում ներառված քաղաքացիների թիվն այդքան էլ շատ չէ։

Մյուս կողմից՝ մի փոքր տարօրինակ է ընդդիմության պահվածքը, որը խոսում է գովեստով և էական քննադատության թիրախ չի դարձնում վարչապետին։ Սակայն տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի նման խայտառակ տնտեսություն ունեցող երկրում, հենց կառավարությունը պետք է հայտնվեր քննադատության, իհարկե, բանականության սահմաններում, թիրախում։ Արտաքին լավ տվյալներ ունենալ կամ լինել չաղտոտված անցյալով, գոնե հայաստանյան իրականության համար արդեն դրական է, բայց դա չի ենթադրում, որ այդ երկու հատկությունները բավական են տնտեսություն ղեկավարելու և երկիրը խոր ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար։ Այստեղ պետք է վճռականություն, ոչ թե եթերային սիրահոժար լոլոներ։

Բայց այս ամենի համատեքստում զարմանալի կամ տարակուսելի է հասարակության մի զգալի մասի պահվածքը։ Տարակուսելի է այն առումով, որ նրանք նայում են միայն արտաքին ֆոնին ու ուրախանում են արտաքին ֆոնից, չնայած խորքային գիտակցության մեջ գիտեն, որ իրականում ամեն ինչ վատ է։ Այդ ֆոնի դրվագներից էր նաև վարչապետի այն հայտարարությունը, թե այսօրվանից սկսած յուրաքանչյուր ոք կարող է ամեն ինչ ներկրել Հայաստան։ Բացի այն, որ այս հայտարարությունը փաստացի հաղորդում էր հանցագործության մասին, խոսում է նաև պետական համակարգի չկայացվածության մասին։ Սա ենթադրում է, որ պետական-իրավական հարաբերությունները կարգավորվում են անձի մակարդակով, այսինքն՝ կարող է գալ հաջորդ վարչապետը և հիմա էլ որոշել, որ մարդիկ չեն կարող որոշ ապրանքներ ներկրել Հայաստան։ Եվ այն նույն զանգվածը, որն այսօր ջանասիրությամբ ու էքստատիկ մատուցումներով տարածում էր այդ հայտարարությունը, հիմա էլ կսկսի դեմքի լուրջ արտահայտությամբ տարածել նորի խոսքը։ Թերևս ամենառացիոնալը նորից ֆեյսբուքյան հասարակությունն էր, որը ոչ միայն չհավատաց վարչապետին, այլև ծաղրի առարկա դարձրեց նրա հայտարարությունը։ Չնայած լուսավոր կետին, սա էլ իր խնդիրն ունի ՝ առկա ռեսուրսների վատնումը մոնիտորների առջև։

Բայց այս համատեքստում ամենատարակուսելին Առողջապահության փոխնախարարի հեծանիվով աշխատանքի գնալու շուրջ եղած հմայական ու հիացական վերաբերմունքն էր։ Նախ՝ շատ զարգացած երկրներում դա վաղուց արդեն մշակույթ է։ Նման մշակույթ եղել է նաև Հայաստանում, երբ Աշոտ Մանուչարյանը, լինելով ՆԳ նախարար, քաղաքային տրանսպորտով էր գնում աշխատանքի։ Ու պետք չէ դրանից մեծ աղմուկ բարձրացնել։ Փոխնախարարի ու նաև նախարարի խնդիրը պետք է լինի ոչ թե հեծանիվներով նկարներ հրապարակել, այլ ոլորտում առկա նույն դեղերի շուկայում առաջացած էական խնդիրները լուծել, կոռուպցիան վերացնել, բնակչության առողջապահական պաշտպանվածությունը բարձրացնել։

Մյուս կողմից էլ, հասկանալի է, որ հասարակությունը կարոտ ունի առ հավատ դեպի լավը։ Բայց կարիք չկա այսքան շուտ մանիպուլացվելու ու իրական խնդիրները թողած, տառապելու դրվագային երազանքներով։ Եթե հին ստրկատիրական Հռոմում բնակիչները բավարարվում էին գլադիատորական մարտերով և էշերի գավակներից շպրտած հացով, ապա մեզանում արդեն այդ հացն էլ չեն ուզում։ Բավական է մամուլը մի փոխնախարարի հեծանիվով նկար տարածի կամ վարչապետը մի պատգամավորի սաստի՝ ձայնը կտրել, տեղը նստացնելով, ու ուռռա ընկերներ, ամեն ինչ հիասքանչ է, մեր երկրի բոլոր խնդիրները վերացան, կառավարությունն իր աշխատանքը կատարում է հրաշալի։ Նման վերաբերմունքը և պահվածքը պետք է բնորոշ լինի խաբված դեռահասին, բայց ոչ երբեք չափահասության հասած հասարակության մի էական հատվածին։

Վահրամ Թոքմաջյան
 
 Past.am վերլուծաբան
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal