Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է անելու կառավարությունը արտահանման խթանման համար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Միանշանակ է, որ տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել մրցունակ արտադրանք եւ ծառայություն եւ այն դարձնել առավելագույնս արտահանելի: Մնացած բոլոր խնդիրները ածանցյալ են սրան: Հայաստանի դեպքում, նկատի ունենալով մեր ներքին սպառման փոքր շուկան, առավել քան կարեւոր է դառնում տեղական արտադրության զարգացման եւ նրա արտահանման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը:

Ի՞նչ է առաջարկում Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունն այս առումով: «Հանրապետության տնտեսության կայուն աճի ապահովման նպատակով կառավարությունը դավանում է ազատական տնտեսության գաղափարախոսությունը և տնտեսության զարգացման հեռանկարը տեսնում է արտահանման աճի մեջ», նշված է ծրագրում:

Ներկայացված են նաեւ գործնական քայլերն այս դրույթը կյանքի կոչելու համար: Որո՞նք են դրանք: Արտահանման խթանման համար կառավարությունը նախատեսում է մշտապես մոնիթորինգի ենթարկել արտահանումը կարգավորող իրավանորմերը, բացահայտել և վերացնել վարչարարության խոչընդոտները, 2017-ից սկսած ներդնել արտահանման կատարելագործված ապահովագրություն և արժութային ռիսկերի զսպման նոր գործիքներ, փուլային կարգով նվազեցնել ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետները, պարզեցնել գործընթացները, ներդնել արտահանող կառույցների (այդ թվում՝ լոգիստիկ ընկերությունների) ձևավորմանը եւ հզորացմանն ուղված աջակցության մեխանիզմներ, ձեւավորել Հայաստան վերազգային կորպորացիաների մուտքի համար խթանող դաշտ եւ բացահայտել ու իրացնել դրանցում հայկական կազմակերպությունների դիրքավորման հնարավորությունները:

Նախատեսվում է նաեւ վերացնել Հայաստանի համար արտոնյալ առևտրային ռեժիմ ունեցող շուկաների մուտքի առկա խոչընդոտները, միջոցառումներ իրականացնել ուղղված տեղական ապրանքները արտերկրի հեռանկարային շուկաներում ներկայացնելուն, ակտիվացնել տարածաշրջանային գործընկեր պետությունների հետ տնտեսական համագործակցությունը՝ հայկական ապրանքների համար այդ երկրներ մուտք գործելու առավել բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով:

Ըստ Կարեն Կարապետյանի՝ առանձնակի ուշադրության կենտրոնում է լինելու արտահանման մեջ մեծ կշիռ ունեցող հանքարդյունաբերության կենսունակությունն ու որակյալ աշխատատեղերի քանակի բարձրացման խնդիրը: Միաժամանակ, կառավարության ծրագրով նոր ստեղծվող, ինովացիոն, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների ընդգրկմամբ առավելագույն ավելացված արժեք ստեղծող արտադրությունների շղթաների համար ստեղծվելու է օրենսդրական և ներդրումային բարենպաստ միջավայր:

Արտադրությունների որոշ տեսակներին՝ ջերմոցային տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքների վերամշակողներ, էներգակիրներ (գազ, էլեկտրաէներգիա) կմատակարարվի սահմանափակ ժամկետով գործող արտոնյալ սակագների միջոցով:

Նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկություններին կտրվեն հարկային արտոնություններ եւ դարձյալ արտոնյալ սակագներով էներգակիրներ: Ընթացիկ եւ եկող տարվա համար նախատեսված քայլերի իրականացումը, ակնկալվում է, որ կխթանի արտահանումը, որն այս պահին, չնայած որոշ ոչ նպաստավոր գործոնների (մետաղների միջազգային գների նվազման) արդեն իսկ երկնիշ՝ գրեթե 20 տոկոս աճ է արձանագրում:

Կարեւոր է այս միտումը պահպանել եւ շարունակել, արդյունաբերության զարգացման եւ արտահանման ծավալների շարունակականությունն ապահովելու համար:

Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով