Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ է անելու կառավարությունը արտահանման խթանման համար

ECONOMICS

Միանշանակ է, որ տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել մրցունակ արտադրանք եւ ծառայություն եւ այն դարձնել առավելագույնս արտահանելի: Մնացած բոլոր խնդիրները ածանցյալ են սրան: Հայաստանի դեպքում, նկատի ունենալով մեր ներքին սպառման փոքր շուկան, առավել քան կարեւոր է դառնում տեղական արտադրության զարգացման եւ նրա արտահանման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը:

Ի՞նչ է առաջարկում Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունն այս առումով: «Հանրապետության տնտեսության կայուն աճի ապահովման նպատակով կառավարությունը դավանում է ազատական տնտեսության գաղափարախոսությունը և տնտեսության զարգացման հեռանկարը տեսնում է արտահանման աճի մեջ», նշված է ծրագրում:

Ներկայացված են նաեւ գործնական քայլերն այս դրույթը կյանքի կոչելու համար: Որո՞նք են դրանք: Արտահանման խթանման համար կառավարությունը նախատեսում է մշտապես մոնիթորինգի ենթարկել արտահանումը կարգավորող իրավանորմերը, բացահայտել և վերացնել վարչարարության խոչընդոտները, 2017-ից սկսած ներդնել արտահանման կատարելագործված ապահովագրություն և արժութային ռիսկերի զսպման նոր գործիքներ, փուլային կարգով նվազեցնել ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետները, պարզեցնել գործընթացները, ներդնել արտահանող կառույցների (այդ թվում՝ լոգիստիկ ընկերությունների) ձևավորմանը եւ հզորացմանն ուղված աջակցության մեխանիզմներ, ձեւավորել Հայաստան վերազգային կորպորացիաների մուտքի համար խթանող դաշտ եւ բացահայտել ու իրացնել դրանցում հայկական կազմակերպությունների դիրքավորման հնարավորությունները:

Նախատեսվում է նաեւ վերացնել Հայաստանի համար արտոնյալ առևտրային ռեժիմ ունեցող շուկաների մուտքի առկա խոչընդոտները, միջոցառումներ իրականացնել ուղղված տեղական ապրանքները արտերկրի հեռանկարային շուկաներում ներկայացնելուն, ակտիվացնել տարածաշրջանային գործընկեր պետությունների հետ տնտեսական համագործակցությունը՝ հայկական ապրանքների համար այդ երկրներ մուտք գործելու առավել բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով:

Ըստ Կարեն Կարապետյանի՝ առանձնակի ուշադրության կենտրոնում է լինելու արտահանման մեջ մեծ կշիռ ունեցող հանքարդյունաբերության կենսունակությունն ու որակյալ աշխատատեղերի քանակի բարձրացման խնդիրը: Միաժամանակ, կառավարության ծրագրով նոր ստեղծվող, ինովացիոն, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների ընդգրկմամբ առավելագույն ավելացված արժեք ստեղծող արտադրությունների շղթաների համար ստեղծվելու է օրենսդրական և ներդրումային բարենպաստ միջավայր:

Արտադրությունների որոշ տեսակներին՝ ջերմոցային տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքների վերամշակողներ, էներգակիրներ (գազ, էլեկտրաէներգիա) կմատակարարվի սահմանափակ ժամկետով գործող արտոնյալ սակագների միջոցով:

Նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկություններին կտրվեն հարկային արտոնություններ եւ դարձյալ արտոնյալ սակագներով էներգակիրներ: Ընթացիկ եւ եկող տարվա համար նախատեսված քայլերի իրականացումը, ակնկալվում է, որ կխթանի արտահանումը, որն այս պահին, չնայած որոշ ոչ նպաստավոր գործոնների (մետաղների միջազգային գների նվազման) արդեն իսկ երկնիշ՝ գրեթե 20 տոկոս աճ է արձանագրում:

Կարեւոր է այս միտումը պահպանել եւ շարունակել, արդյունաբերության զարգացման եւ արտահանման ծավալների շարունակականությունն ապահովելու համար:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal