Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վիկտոր, բայց ոչ Վիզայի

ANALYSIS

Շատ բնական է, երբ քաղաքական գործիչը, փորձում է գովազդել իրեն: Բնական է նաև այն հանգամանքը, երբ նա հատուկ PR մեխանիզմներ է կիրառում այդ խնդիրը լուծելու համար: Այս ամենը բնական է, բայց քաղաքական գործչի պարագայում: Ավաղ, հայոց քաղաքական երկնակամարում մի ժամանակ կար գործիչ, ումով իրավամբ հպարտանում էինք:

Նա Վիկտոր Դալլաքյանն էր: Այն եզակի պատգամավորներից, ով, մաս չկազմելով իշխանական խունտային, առաջադրվում էր մեծամասնական ընտրակարգով և հաղթում: Բայց կենսականն ու սոցիալականը, քաղաքականն ու սերնդային բախումն անում են իրենցը: Ինչ-որ մի պահի նա որոշեց, որ ամենազոր է այդ տարածքում կամ էլ սխալ հաշվարկեց: Եղավ այն, ինչ եղավ, ու նա հայտնվեց մեկ այլ պարոնի՝ այս անգամ Սարգսյանի մոտ: Չի կարելի ասել, թե այդ հանգամանքը բացասական էր:

Անշուշտ, այդ փուլում մենք քննարկվող պարոնից որևէ լուր չստացանք՝ բացի սերնդային պայքարի վայրիվերումներից: Երբեմնի արմատական ընդդիմադիրը դարձավ կառուցողական իշխանական: Սա ուներ երևի իր ամբողջական դրական կողմերը, բայց միայն պարոն Դալլաքյանի համար: Մի կողմից՝ զուտ մարդկայնորեն կարող ենք հասկանալ: Մարդ ինչքան կարող է լինել անապահով ընդդիմադիր, ի վերջո, Հայաստանում ենք ապրում, չէ՞:

Եվ եկավ պահը ճշմարտության, ու նա խզեց բոլոր կապերը նախկին: Որոշեց, որ կուսակցություն է բացում: Անձնական երաշխավորության համար ասեց, որ եթե բան պատահի … Մի խոսքով՝ գիտեք, տեքստը չծանրացնենք: Ու ասելուց հետո մի պահ նորից անհետացավ: Ու հետո լրատվական կայքերից մեկը, իբրև շատ պատահական, որոշեց պարզել, թե ընդդիմադիր դառնալուց հետո պարոն Դալլաքյանին հո բան չի՞ պատահել ու շատ պատահական մի 10 րոպեանոց ռեպորտաժ պատրաստեց: Երջանիկ պատահականությամբ օպերատորը կարողացավ բռնացնել այն ժուժկալ դրվագը, երբ պարոնը իջնում է տաքսուց, ֆուտբոլ է խաղում ու լողում: Ի դեպ, պարզվում է, մենք զուր ենք այսքան ժամանակ ֆուտբոլի ազգային հավաքականի գոլահար փնտրել, պարզապես տեղը չենք իմացել:

Իսկ այժմ ավելի լուրջ: Իհարկե, վերածնված ՕԵԿ-ի ֆոնին, եթե այդ հեղինակազուրկ կառույցը կարող է Հայաստանի երկու քաղաքներում ավագանու տոկոսային շեմ հաղթահարել, ապա ինչու նույնին չի կարող հավակնել պարոն Դալլաքյանը: Հատկապես պետք է հաշվի առնել հասարակական համատարած բթացման միտումները, որոնք հատկապես դրսևորվում են հիշողության մակարդակում: Մյուս կողմից՝ հաշվի առնելով հայկական քաղաքական դաշտի վերջնականապես փչացած լինելը, ցանկացած ուժ, որն այսօր կարող է հայթայթել նվազագույն ֆինանսներ, կարող է ունենալ որոշակի հավակնություններ: Այս ֆոնին հետաքրքրական են նաև նախկին ՊՆ նախարարի շուրջ խոսակցությունները: Եթե Դալլաքյանի պարագայում Սարգսյանից հեռանալու պատճառները մոտավորապես նման էր սիրահար զույգի բաժանման՝ նկար չլայքելու պատճառով, ապա Օհանյանն ունի ավելի լուրջ պատճառներ:

Եթե բամբասանքի մակարդակի խոսակցությունները դառնան իրականություն և Օհանյանը միանա Դալլաքյանին, ապա որոշակի շանսեր կարող է ունենալ: Ի վերջո, Օհանյանը հայկական իրականության մեջ ոչ միանշանակ ընդունվող գործիչ է: Շատ դեպքերում նա շահել է որոշակի շերտերի համակրանքը՝ բարդ իրավիճակներում կատարելով ոչ միայն ՊՆ այլ նաև ԱԳՆ գործառույթներ: Բայց եթե Դալլաքյանի մնում է միայնակ կամ հասարակությանը ոչ հայտնի թիմով, ապա նա դառնում է շարքային տոկոս գողացող: Իհարկե, սա այն պարագայում, եթե Սերժ Սարգսյանը հերթական հանճարեղ պարտիան չի հղացել: Ու հենց այսպես ուրախ էլ ապրում ենք մեր սիրելի երկրում: Թերևս Դալլաքյանի նախընտրական կարգախոսը կարող է լինել «Լավագույն նորը մոռացված հինն է»:

Հ. Գ. Հանճարեղ խմբի այս հանճարեղ կատարումը նվիրում ենք նրան:

Վահրամ Թոքմաջյան
 
 Past.am վերլուծաբան
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal