Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեռած մոնոպոլիա

ANALYSIS

Հայաստանում չեն դադարում բորբոքվել կրքերը ֆուտբոլի ազգային հավաքականի շուրջ։ Այն, որ իրավիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ, գիտենք բոլորս։ Պատճառներին պետք է նայենք խորքային, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում։ Իսկ իրականում ամեն ինչ շատ ավելի վատ է, քան գիտենք կամ ներկայացվում է։ Մինչ անձերին անդրադառնալը, խոսենք ավելի ընդհանրական խնդիրներից։

Սովորաբար, միջազգային հարթակում հաջողում են այն հավաքականները, որոնք ունեն ներքին կայացած առաջնություններ։ Այդպես են եվրոպական հավաքականները, լատինական և այլ զարգացած առաջնություն ունեցողները։ Երբ նայում ես նաև միջին մակարդակի հավաքականներին, որոնք մերթ ընդ մերթ ունենում են հաջող ելույթներ կամ կայացած ելույթների շարք, ապա դրանք ևս հաջողել են ներքին առաջնությունում, սակայն նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին։ Եթե 90-ականներին մենք ունեինք քիչ թե շատ զարգացած առաջնություն, որին մասնակցում էր տասը թիմ, ապա հիմա ունենք ընդամենը վեց թիմով կազմակերպվող առաջնություն։ Տողերիս հեղինակը չգիտի երկրորդ երկիր, որտեղ առաջնությունը կազմակերպվում է վեց թիմով։ Թիմերն այնքան են հոգնում միմյանցից, որ դաշտում արդեն զրուցում են, ոչ թե ֆուտբոլ խաղում։ Իհարկե, 90-ականներին իր ավանդն ուներ նաև խորհրդային մեխանիկայի շարունակությունը, սակայն կար ձգտում, ստեղծագործ միտք, ինչ-որ առումով՝ նաև համախմբում։

Ամեն ինչ գլխիվայր շրջվեց, երբ այս ոլորտը ևս մոնոպոլացվեց։ Մենք չենք խոսի այն հեռանկարային ֆուտոլիստների մասին, ովքեր դեռ շատ վաղուց իրավունք ունեին խաղալ արտերկրում, սակայն ֆեդերացիայի ներքին ու մութ գործարքների պատճառով չէին կարողանում տեղափոխվել։ Այդպիսի օրինակ է հավաքականի նոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։ Ասել, որ ոլորտում մոնոպոլիա է հաստատվել Ռուբեն Հայրապետյանի օրոք, բավական սխալ կլինի։ Մինչ այդ, արդեն անկարգություններ կային հայկական ֆուտբոլում։ Օրինակ՝ Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք, եթե Արարատի «Ցեմենտին» հաղթանակ էր անհրաժեշտ, ապա խաղը կարող էր տևել հարյուր րոպեից ավել և դա որևէ խնդիր չէր։ Սակայն Հայրապետյանն ամբողջացրեց այդ մոնոպոլիան՝ հասցնելով այն վիճակին, որ Հայաստանում որևէ մեկը չի ուզում ֆուտբոլի մեջ ներդրում անել։ Չի ուզում, քանի որ անհասկանալի է իր հեռանկարը, լավագույն դեպքում ՝ մշուշոտ։

Գաղտնիք չէ, որ ֆուտբոլում այսօր կան փողեր, շատ մեծ փողեր։ Ներդրում կատարողն այս ոլորտում իրավաչափորեն կարծում է, որ պետք է ակնկալի նաև որոշակի եկամուտ՝ որոշակի ժամանակահատված հետո։ Իհարկե, սա նորմալ կայացած համակարգերում։ Հայաստանում, ինչպես բոլոր ոլորտներում, այստեղ ևս անմխիթար վիճակ է։ Մյուս կողմից՝ պատասխանատուները, ոլորտը հասցնելով այս վիճակին, վնասում են ոչ միայն Հայաստանի հեղինակությունը, այլև իրենց։ Սակայն ամենատարօրինակը ՀՖՖ նախագահի հայտարարությունն էր Յուրա Մովսիսյանի և Ռոբերտ Արզումանյանի մասին, թե ինքը չի թողնի այդ երկու ֆուտբոլիստներին հրավիրել հավաքական։ Անձամբ ես չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, բայց այս հայտարարությունը ենթադրում է, որ ՀՖՖ նախագահը պետք է առնվազն ունենա մարզչի կարգավիճակ կամ ինչ-որ կերպ լինի պրոֆեսիոնալ ոլորտում, սակայն երկուսն էլ բացակայում են։

Հաջորդը, զարմանալի է, որ այս պայմաններում, մարզչի պաշտոն է զբաղեցնում Արթուր Պետրոսյանը, մարդ, որը միջին սերնդի ամենասիրելի խաղացողներից էր, հատկապես ՝ գյումրեցիների։ Կարծում եմ՝ իրեն հարգող պրոֆեսիոնալը, երբ իր փոխարեն արդեն ընտրել են կազմը, չի համաձայնի աշխատել նման պայմաններում, բայց արի ու տես, որ եղավ ճիշտ հակառակը։ Ինչևէ, ամփոփելով փաստենք, որ հայկական ֆուտբոլն այսօր, իր բոլոր դրսևորումներով, մեռած է։ Աշխարհի ուժեղները, օրինա՝ «Մանչեստերը», կարող է հավաքականի առանցքային խաղացողին ոչ միայն իր կազմում չխաղացնել, այլև նրան արգելել հավաքականի խաղին մասնակցել։ Ի հակադրություն սրան՝ ֆեդերացիան միայն գլուխն է տարօրինակ տմբտմբացնում։ Այս ոլորտը վերակենդանացնելու համար անհրաժեշտ է այն ազատել մոնոպոլ վիճակից ու չհաջողած անհատներից։

Վահրամ Թոքմաջյան
 
 Past.am վերլուծաբան
"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded