Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քաղաքական դաշտի որակական փոփոխությունը՝ ժամանակի հրամայական …

АНАЛИТИКА

Այն, որ հայաստանյան քաղաքական դաշտը գրեթե երբեք աչքի չի ընկել իր անաղարտությամբ, ու համարյա միշտ այստեղ հասարակության աչքից հեռու անմաքուր պրոցեսներ են խմորվել, բոլորովին էլ նորություն չէ. մեզանում գրեթե մշտապես արդիական է եղել սկզբունքային ու հնարավորինս մաքուր քաղաքական ուժերի չլրացվող դեֆիցիտի հարցը:

Հիմա՝ նախընտրական այս ժամանակաշրջանում, երբ հասարակական-քաղաքական դաշտը բառացիորեն եռում է երևացող ու չերևացող պրոցեսներից, երբ տեղի է ունենում քաղաքական ողջ համակարգի ու դաշտի աննախադեպ վերաձևում, մեզանում կրկին արդիական է դառնում այն կարևորագույն հարցադրումը, թե ում է պետք վստահել, որ ուժի հետ է պետք հույսեր կապել: Չնայած՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե հասարակությունն առանձնապես լայն ընտրության հնարավորություն չունի, բայց բավական է մի փոքր ավելի ուշադիր լինել՝ հասկանալու համար, որ դաշտում ընթացող ամենևին էլ ոչ բոլոր պրոցեսներն են կրում արհեստական բնույթ. «Միասնություն» համազգային շարժումը ներկայիս հայաստանյան իրականության պայմաններում հենց այն բացառիկ երևույթն է, որի առաջացման հիմքում ընկած են ոչ թե արհեստածին դրդապատճառներ՝ անհիմն ու կեղծ, այլ միանգամայն բնական, կենսական անհրաժեշտությամբ պայմանավորված գործոններ. հասարակության շրջանում վաղուց է հասունացել ժողովրդի ծոցից դուրս եկած ու անաղարտ ուժի անհրաժեշտության գիտակցումը, ինչի անմիջական մարմնացում պետք է համարել հենց «Միասնությունը»:

Այս իմաստով՝ պետք է նկատել, որ որքան էլ շատերի համար անսովոր կարող է հնչել, բայց անհերքելի իրողություն է այն, որ համազգային շարժումը, միգուցե ի հակադրություն հայաստանյան ներկայիս ռեալների, որևիցե կերպ որևիցե մեկից կախում չունի, անկախ է ու անաչառ: Այն չի սպասարկում որևէ մեկի նեղ անձնական կամ քաղաքական շահերը, իր առջև խնդիր չի դրել՝ ձուլվելու կամ միավորվելու մեկ այլ ուժի հետ: Ավելին՝ սա, ըստ էության, միանգամայն անկախ պլատֆորմ է, որ ջանում է իր շուրջը համախմբել առողջ ուժերին, երկրի ապագայով մտահոգված մարդկանց՝ հիմնային լուծումներ տալու բոլոր այն կենսական խնդիրներին, որոնք կասեցնում են երկրի զարգացումը: «Միասնությունը», որ իսկական ֆենոմեն է դարձել հասարակական-քաղաքական դաշտում՝ ձևավորելով գործունեության սկզբունքորեն նոր չափանիշներ, իր առջև երբեք խնդիր չի դնում ամեն գնով ընդլայնվելու,հարց չի բարձրացնում՝ ամեն գնով նորանոր մարդկանց իր շարքերն առնելու, քանի որ շարժման նպատակը ոչ թե քանակապես ծավալվելն է, այլ միանգամայն նոր որակական ստանդարտների հաստատումը, առանց որոնց հնարավոր չի դառնալու երկրում իրականացնել այն անհրաժեշտ բարեփոխումներն ու ձեռնարկները, որոնք կարող են ու պետք է Հայաստանը դուրս բերեն անկումային վիճակից.«Միասնությունն», ըստ էության, այն միակ ու իրական առանցքն է,որի շուրջ համախմվելով է, որ հնարավոր է դառնալու հասնել շոշափելի ձեռքբերումների, վերափոխելու այն իրականությունը, որում այժմ գտնվում է հասարակությունը:

Ակնհայտ է, որ Հայաստանն այլևս եկել-հասել է մի սահմանագծի, որից անդին լինել չլինելու հարցն է՝ ծառացած ոչ այնքան իշխանությունների, որքան ժողովրդի առաջ: Սա, թերևս, այն խնդիրն է, որի լուծման բանալին գտնվում է ավելի շատ ժողովրդի, հասարակության, քան իշխանավորների ձեռքին. «Միասնություն»-ը հենց այն միակ ուժն է, որը հնարավորություն է տալիս հասարարակության առողջ հատվածին՝ ինքնադրսևորվելու, սեփական տեսլականը կյանքի կոչելու, և այս իմաստով այն ոչ միայն համազգային, այլև հայրենատիրական շարժում է…

 

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ