Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Միլիարդատերը` ԱՄՆ նախագահ. Պատահականությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ

ANALYSIS

Եվ այսպես, այլևս կայացած փաստ է` ԱՄՆ–ի 45–րդ նախագահ է ընտրվել միլիարդատեր Դոնալդ Թրամփը: Ի հեճուկս սոցիոլոգիական բոլոր հարցումների, որոնք խոստանում էին Հիլարի Քլինթոնի հաղթանակը, Թրամփին հաջողվեց ստանալ Ընտրական կոլեգիայի 538 ընտրիչներից 276–ի քվեն` անհրաժեշտ 270–ի փոխարեն:

Սակայն նման արդյունքն ակնկալելի էր հետևյալ պատճառով: Հ. Քլինթոնը  խիստ իսթեբլիշմենթային կերպար էր, ով անգամ նախընտրական շրջանում չկարողացավ զերծ մնալ սկանդալներից, ով հին խնդիրներիհամար առաջարկում էր հին լուծումներ, ում կանոնակարգված և քաղաքական ընդունված սահմանները չխախտող խոսքը որևէ նոր բան չէր ասում: Իսկ ահա Թրամփը քանդեց քաղաքական բոլոր ստանդարտներն ու ավանդույթները: Նրա` ոչ միանշանակ ընկալվող կերպարն ընդհանրապես, քաղաքականապես ոչ կոռեկտ խոսքն ու պահվածքը, կատեգորիկ մոտեցումները, փաստորեն, դուր եկան ամերիկացիներին: 

Իսկ ինչպե՞ս կփոխվի ԱՄՆ–ի արտաքին քաղաքական  վեկտորը Թրամփի  նախագահ ընտրվելուց հետո և կփոխվի՞ արդյոք: ԱՄՆ–ը մեկ անձի երկիր չէ, այնտեղ գործում է համակարգը:  Ուստիև 180  աստիճանիփոփոխություններ  ակնկալելն անհեթեթ է:  

Ինչպես երեկ հայտարարեց ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, «անկախ նրանից, թե ով կընտրվի նախագահ, արտաքին քաղաքականությանը վերաբերող ծրագրերի 80տոկոսը կմնա անփոփոխ, իսկ այն 20 տոկոսը, որը կփոխվի, կախված կլինի նախագահի նախընտրություններից»: Դատելով Թրամփի նախընտրական ծրագրից ու ելույթներից` այն 20 տոկոսի մեջ մտնում ենհարաբերությունները               ՌԴ ի հետ  և սիրիական թնջուկը:  Եթե Հ. Քլինթոնի  նախագահ ընտրվելու դեպքում վերոնշյալ հարցերում լարվածության մեծացումը ոչ միայն բացառել չէր կարելի, այլև շատ հավանական էր, ապա Թրամփը, ամենայն հավանականությամբ, կընտրի այլ ճանապարհ: Որ համաշխարհային քաղաքական թիվ մեկ խնդիրն այսօր թերևս Սիրիան է, կասկածից վեր է: Այս առումով իր նախընտրական ծրագրում և ելույթներում Դ. Թրամփը հանդես է եկել առավել մեղմ քաղաքականության օգտին: Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքով, նա խիստ կառուցողական և առողջ մոտեցում ունի սիրիական ճգնաժամի առնչությամբ, որի լուծումը տեսնում է Ռուսաստանի հետ սերտ համագործակցության համատեքստում:

«Ի վերջո, երկուսն էլ պայքարում են ահաբեկչության և ծայրահեղական իսլամիզմի դեմ»,–նկատում է քաղաքագետը: Այսպարագայում չի բացառվում ռուս–ամերիկյան հարաբերությունների` հատկապես վերջին շրջանում առաջացած լարվածության թուլացում: Ի վերջո, չմոռանանք Թրամփի հայտարարությունները, թե Պուտինին դիտում էորպես դրական կերպար:

«Եթե նույնիսկ փոքրիկ դիալոգ սկսվի, շատ սուր անկյուններ կարող են հարթվել»,– համարում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Հակառակ սրան, կարող է նոր փորձություն առաջանալ ԱՄՆ–ՆԱՏՕ, ԱՄՆ–ԵՄ հարաբերությունների համար: Մի առիթով Թրամփը դժգոհություն էր հայտնել, թե ինչու է ՆԱՏՕ–ի ծախսերի մեծ մասն ընկած ԱՄՆ–իվրա Պատահական չէ, որ երեկ Շվեդիայի արտաքին գործերի նախկին նախարար Կառլ Բիլդտը «Թվիթերում» գրել էր, որ «կարծես, այս տարին Արևմուտքի համար լինելու է կրկնակի աղետի տարի»:

Ս. Գրիգորյանը համարում է, որ ԱՄՆ–ի քաղաքականությունը կարող է փոխվել նաև Թուրքիայի հարցում. «Ես համոզված չեմ, որ Թուրքիայի հետ քաղաքականությունը նույն ձևով կշարունակվի` Թուրքիան ինչ ուզի, կանի, իսկ ԱՄՆ–ն կհամարի, որ նա իր գլխավոր դաշնակիցն է Մերձավոր Արևելքում և ՆԱՏՕ–ում»: Այս համատեքստում չի բացառվում, որ Թրամփն ընդունի նաև Հայոց ցեղասպանությունը: Իր նախընտրականծրագրում Դ. Թրամփն այդ հարցին ընդհանրապես չի անդրադարձել: Ու հենց դա էլ հույս է ներշնչում: Նախորդ բոլոր նախագահները նախընտրական փուլում շահարկել էին այդ հարցը, իսկ նախագահ ընտրվելուց հետո` անտեսել: Բայց քանի որ Թրամփը քաղաքականությունից շատ հեռու է (՞), դա նրա համար «թարմ» խնդիր է, ու եթե հարցը նրան ճիշտ մատուցվի, ոչինչ չի կարելի բացառել:

Ինչ վերաբերում է ԼՂ հարցում ԱՄՆ–ի քաղաքականության հնարավոր փոփոխություններին, ոչինչ միանշանակ չէ: Նրա նախընտրական ելույթներից դատելով` Թրամփը գաղափար չունի Հարավային Կովկասիքաղաքականության մասին: Հ. Մարտիրոսյանի կարծիքով` այս հարցում շատ բան կախված կլինի նրանից, թե ովքեր կլինեն նրա խորհրդականներն ու հատկապես պետքարտուղարը: «Այդ հարցում նրան պետք էուղղորդեն իր վարչակազմից»,– համոզված է քաղաքագետը:

 

Արփի Սահակյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal