Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քաղաքական համակարգն ու Սերժ Սարգսյանի ապագան

АНАЛИТИКА

Սերժ Սարգսյանի՝ Ալ Ջազիրային տված հարցազրույցից հետո օրերես կրկին տարբեր լրատվական ու հասարակական հարթակներում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, թե Սերժ Սարգսյանը գրեթե ակնարկում է, որ 2017  թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կարող է հավակնել վարչապետի պաշտոնին։ Եվ Սերժ Սարգսյանը, և  Հանրապետական վերնախավի բոլոր ներկայացուցիչները, այս հարցին որևէ ուղղակի պատախան չեն տվել, նշելով, թե հարցը ժամանակավրեպ է  և այն կարող է քննարկվել միայն ընտրություններից հետո միայն։ Ընդհանուր քաղաքական տրամաբանության տեսանկյունից՝ իսկապես էլ տեսականորեն Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալ-չդառնալու հարցը կարող է քննարկվել միայն ընտրություններից հետո, քանի որ խորհրդարանական համակարգին անցնելու պայմաններում վարչապետի պաշտոնը ներկայանում է բոլորովին նոր ձևաչափով։

Մյուս կողմից Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին խոսակցությունները կային դեռևս սահամանադրական փոփոխություններից առաջ, ընդ որում ընդդիմադիր հարթակները շեշտում էին, որ սահմանադրական բարեփոխումները ապահովելու են իշխանության վերարտադրությունը և Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը։ Այս բոլոր խոսակցություններում սակայն առկա են մի շարք հետաքրքիր ենթատեքստեր։

Նախ վարչապետի և նախագահի պոստերի այսպես ասած փոխատեղման մասին խոսակցությունները հայաստանյան քաղաքական իրականության մեջ առավել վաղ հիմքեր ունեն, քանի որ ժամանակին, երբ Ռոբերտ Քոչարյանն էր նախաձեռնել սահամանադրական փոփոխություններ, կրկին քննարկվում էր այն վարկածը, որ Քոչարյանը պատրաստվում է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ստանձնել վարչապետի պաշտոնը։ Ի դեպ այս խոսակցությունները բոլորովին էլ անհիմն չէին, քանի որ տեսականորեն հենց այս նպատակի համար Քոչարյանի ակտիվ մասնակցությամբ ստեղծվել էր ԲՀԿ-ն։ Սակայն մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ, ներքին ու արտաքին հանգամանքների պայմաններում Քոչարյանը այդպես էլ չդարձավ վարչապետ, իսկ այս մասին բոլոր խոսակցությունները մնացին օդից կախված։

Սակայն այստեղ առավելապես հետաքրքրական է այն հարցը, թե ինչը փոխվեց վարչակարգի ու հայաստանյան քաղաքական համակարգի բովանդակության մեջ Ռոբերտ Քոչարյանի վարչապետ չդառնալով։ Ըստ էության կարելի է ասել, որ այս համակարգը արմատական փոփոխությություններ չկրեց։ Իհարկե, Սերժ Սարգսյանի համակարգը հրաժավեց Քոչարյանին բնորոշ ուժային միջոցներով քաղաքական հարցերը լուծելու պրարտիկայից, քաղաքական դաշտում զարգացումներն ստացան առավել կուլիսային ու ստվերային բնույթ, իշխանությունները հրաժարվեցին քաղաքական հակառակորդներից  ակնհայտ ուժային միջոցներով վնասազերծելուց, սակայն այս փոփոխությունները պայմանավորված էին միայն Սերժ Սարգսյանի՝ որպես քաղաքական գործչի առանձնահատկություններով և բնականաբար չէին բերելու քաղաքական համակարգի բովանդակային ձևափոխումների։

Մոտավորապես նույն իրավիճակում ենք նաև այսօր և այն հարցը, թե ինչ հետևանքներ կունենա Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալ կամ չդառնալը շարունակում է մնալ արդիական։ Ընդ որում պետք է շեշտել, որ հաճախ նման զարգացման հնարավորությունը քաղաքական գործընթացների տեսանկյուններից չափից ավելի կարևորվում է։ Վերջիվերջո ներկայիս հայաստանյան քաղաքական համակարգը կլանային, կիսաավտորիտար և կիսաօլիգարխիկ բնույթ է կրում, որտեղ անձերի տեղափոխությունը գլոբալ առումով չի կարող բերել բովանդակային բեկումների։

Այս տեսանկյունից արդեն, որքան էլ տարօրինակ հնչի, բոլորվին ոչ էական է դառնում այն խնդիրը, թե 2017 թվականին մենք ինչ պոստումն կտեսնենք Սերժ Սարգսյանին, քանի որ համակարգային առումով ցանկացած վարչապետ ստիպված է լինելու գործել առկա վարչակարգում գործող կանոններով։ Ինչ խոսք, այդ կանոնները գլխավորապես ձևավորվել են նաև ներկա ու նախկին նախագահների օրորք, սակայն փաստն այն է, որ մեկ գործիչի փոփոխությամբ կամ մեկ հարվածով հնարավոր չէ քանդել տարիներով ամրացած համակարգը, որի ներսում էլ առկա են բազմաթիվ խմբավորումների ու կլանների շահերի բախումներ։

Ուստի պետք է արձանագրենք, որ Սերժ Սարգսյանի այսպես ասած վերատադրության մասին խոսողները առավելապես շեշտը դնում են հասարակական-քաղաքական զարգացումների զգայական-հոգեբանական կողմի վրա և ըստ էության գործնականանում ոչ հայաստանյան ընդիմադիր դաշտում, ոչ էլ ընդհանարապես որևէ այլ քաղաքական հարթակում չկա  առկա  վարչակարգին որևէ այլընտրանք։  Ի դեպ այս դեպքում հարկ է շեշտել, որ նման իրավիճակի գնահատականը չի կարող սահամանփակվել միայն դրական կամ բացասական լինելով քանի որ քաղաքականությունը շատ ավելի բարդ իրողություն է, որտեղ միանշանակ գնահատականները չափազանց պարզունակն են դառնում։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию