Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ֆալշ» ստա՞րտ, թե...

ANALYSIS

2017–ի խորհրդարանական ընտրություններին բավականին քիչ ժամանակ է մնացել։ Անկախ ընդդիմության ծայրահեղ վատ վիճակից, անմխիթար վիճակում է նաև իշխանությունը։ Հասարակական բոլոր շերտերում, այս երկու հակադիր բևեռները կորցրել են վստահության գործակիցը։

Ուստի, ելնելով վերոգրյալից, նրանք պետք է ֆանտաստիկ ջանքեր գործադրեն ցանկալի արդյունքի հասնելու համար։ Ընդդիմությանը դեռ կանդրադառնանք։ Գանք իշխանական խնդրին։ Մեծ հաշվով, եթե իշխանությունը գնա ռեպրեսիաների հին մեթոդին, կարող է ցանկալիից ավելին էլ ապահովել, սակայն ամեն ինչ, ինչ–որ փուլում սպառվում է։

Ասել է թե ՝ անսպառ ռեսուրսներ չկան։ Ընտրական իմիտացիան ապահովելու համար, իշխանությանն անհրաժեշտ են չկեղտոտված, քիչ թե շատ քաղաքական կշիռ ունեցող և ամենակարևորը՝ ՀՀԿ–ի հետ չասոցացվող գործիչներ։ Այդ նպատակի համար նրանք պատվիրում են բաց և փակ հարցումներ ՝ իրավիճակին հստակ տիրապետելու համար։ Իշխանության վիճակը հատկապես ծանր է ընդդիմադիր համարվող Շիրակում, ի մասնավորի՝ Գյումրիում։ Դրա հետ առնչվող խնդիրները և հիմնավորումները շատ են, դրանց չենք անդրադառնա։ Ահա այստեղ իրավիճակը շտկելու համար, իշխանությունը պետք է գնա կտրուկ քայլերի, հարդյունս՝ ձայների ակնկալիքով։

Քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ Բալասանյանի ռեսուրսները հազիվ բավականացնում են իր երերուն իշխանությունը պահելու համար, իսկ եթե այդ վիճակով նա բացահայտ լծվի ՀՀԿ–ին սատարելու գործին (համայնքային ընտրություններում հատուկ ՀՀԿ անվանումը չկար), ապա կարող է լինել լրիվ հակառակ էֆեկտ։ Ստեղծված իրավիճակում, իշխանական ճամբարը շրջանառության մեջ է դրել մի քանի անուններ, հասկանալու նախ հասարակական ռեզոնանսը, ապա նաև սեփական թիմի ներսում առկա մոտեցումները։

Ի վերջո, կառույցը, որի մասին խոսում ենք, այդքան էլ միաձույլ չէ։ Դրանում ներառված յուրաքանչյուր ոք, ով տիրապետում է որոշակի ռեսուրսների, ունի հավակնություններ։

Այսպես, շրջանառվող շարքի ամենահայտնի անունը Ֆելիքս Ցոլակյանն է։ Նա Շիրակի նախկին մարզպետն է, աչքի չի ընկել աղմկահարույց պատմություններով, ունի բավականին դրական անուն։ Ռեյտինգային կոչված աճպարարությունը հնարավորություն տալիս է այս անձին զուգահեռ ներառել այլ տարբերակներ ևս։

Մարտուն Գրիգորյան։ Կարելի է ասել, որ նա սպասում էր իր նախկին առաջնորդի ՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձին։ Սակայն այդ վերադարձը ուշանում է։ Գրիգորյանը չի առաջադրվել քաղաքապետի թեկնածու ՝ հեշտացնելով Բալասանյանի կյանքը։ Իշխողները որևէ կերպ պետք է փորձեն կոմպենսացնել այս հանգամանքը։ Հաջորդ թեկնածուն Արման Սահակյանն է, որը նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է։

Բիզնեսմեն պատգամավորը կարող է ունենալ հաջողություններ, եթե հաշվի առնենք գյումրեցիների սերն առ սպորտ և նրա օրոք ակումբի գրանցած հաջողությունները։ Հավակնություններ ունի նաև քաղաքապետի որդին և միջին «կալիբրի» մի քանի հանրապետականներ, ովքեր ունեն որոշակի ֆինանսներ ու հեղինակություն։

Այստեղ բաց է մնում Սուքիաս Ավետիսյանի հարցը, որը հավանաբար տեղ կգտնի ՀՀԿ համամասնական ցուցակում։

Աշոտ Աղաբաբյանի հարցը վերջնական փակ է։ Նրա շիրակցի լինելու գործոնը սպառել է իրեն, իսկ նեղացածի կերպարն իշխանությունից, վերջնականապես նրան զրկել է քաղաքական նպատակներից։

Ըստ տարբեր հրապարակումների` մարզի ՀՀԿ–ականները հստակ դեմ են քաղաքապետի որդու թեկնածությանը։ Մնացած դեպքերում գործում են հետևյալ մեխանիզմները։ Մարտուն Գրիգորյանն ունի ֆինանսական հնարավորություններ և հեղինակություն, որը հատկապես երևաց Պերմյակովի դեպքերի հետ կապված։

Արման Սահակյանի դեպքում, ինչպես արդեն նշեցինք, դեր է խաղում ֆինանսական հնարավորությունները։ Նախընտրական փուլում, տեղային շտաբներում, նա կարող է ներառել բազմաթիվ անձանց ոչ միայն Գյումրիից, դա հատկապես երևաց այն ժամանակ, երբ նա առաջադրվեց մեծամասնական մանդատով ՝ Բալասանյանի թափուր տեղի համար։ Այստեղ դեր է խաղում նաև նրա ջավախեցի լինելու գործոնը։

Չմոռանանք, որ բազմաթիվ ջավախեցիներ, ունեն երկու քաղաքացիություն և հիմնականում գրանցված են Շիրակի մարզում։ Այս մասին, ՏԻՄ ընտրություններից հետո ընդդիմությունը բարձրաձայնեց։

Ֆելիքս Ցոլակյանի պարագայում լինելու է պարզապես դրական ֆիգուրի հանգամանքը։ Չենք կարծում, թե իշխանությունը նրանից կպահանջի ֆինանսական կամ այլ ռեսուրսներ։

Թե վերջնական ի՞նչ ռեյտինգային ցուցակով հանդես կգա ՀՀԿ–ն այս մարզում, կիմանանք շուտով։ Բայց, ամենայն հավանականությամբ, այն շատ չի տարբերվի մեր ներկայացրած ցանկից։

Վահրամ Թոքմաջյան
 
ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023