Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Լավ գաղափարի վատ մատուցում. իշխանության խնդիրը

АНАЛИТИКА
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ զինծառայողների կյանքի ապահովագրության համակարգի ներդրման նախագծի հրապարակումից հետո հայաստանյան լրահոսն ու սոցցանցերը գլխովին ներքաշվեցին նախագծի քննարկումների մեջ։
 
Կարծիքներն այս հարցում բավական տարբեր էին, հակասական, սակայն ամենաէական խնդիրներից մեկն այն էր, որ օրեր շարունակ տարվող քննարկումներում և քննադատություններում նախագծի բովանդակային ու գաղափարական կողմը հետին պլան մղվեց, ինչն արտահայտվեց է անգամ այդ նախագծի հրապարակային անվանման մեջ, որն սկսեցին կոչել «1000 դրամի նախագիծ»։ Ավելին` մոտավորապես նույն վերտառությամբ՝ «ընդդեմ 1000 դրամի» բողոքի ակցիա նախաձեռնվեց Ազգային ժողովի մոտ։ Հենց այստեղից ակնհայտ է դառնում, ուշադրության առանցքում է հայտնվել զուտ 1000 դրամը։
 
Դժվար է ասել, թե, արդյոք, իշխանությունը շրջանառության մեջ դնելով այս նախագիծը, ենթադրում էր նման զարգացում, թե` ոչ, և ինչքանով էր միտումնավոր այն, սակայն ակնհայտ է, որ այս պարագայում մենք գործ ունենք գաղափարի և վերջինիս մատուցման հակասականության հետ։
 
Խնդիրն այն է, որ բովանդակային առումով զինծառայողների կյանքի և առողջության երաշխիքային ապահովագրությունը այս կառավարության թերևս ամենակարևոր և արմատական նախաձեռնություններից մեկն է, որն ինչ–որ տեղ նաև բավական ուշացած է։ Գաղափարական տեսանկյունից նման համակարգը հրատապ խնդիր է, որի ներդրումը հասունացած էր։ Պետք է շեշտել, որ այստեղ էական էր հենց համակարգի բովանդակությունը, իսկ թե ինչ միջոցների հաշվին այն կլիներ, արդեն հարցի մյուս կողմն էր։ Սակայն ներկայում հրապարակային խոսակցությունների ու քննադատությունների մակարդակում առավել մեծ ուշադրության արժանացավ համակարգի հենց երկրորդային բաղադրիչը, այսինքն, այն միջոցների հայթայթումը, որը պետք է ապահովեր համակարգի գործունեությունը։
 
Այս իրավիճակ, ըստ էության, պայմանավորված էր մի քանի հանգամանքով, որոնցից առաջինը գաղափարի թերի մատուցումն էր։ Իշխանությունը հրապարակելով բավական հում նախագիծը, որն ուներ բազմաթիվ թերի և խոցելի կողմեր, ուղղակիորեն նպաստեց տարատեսակ հակասական խոսակցությունների ի հայտ գալուն, ընդ որում այդ խոսակցություններն ու քննադատությունները սկսվում էին կուլակաթափությունից և ավարտվում «չենք վճարելու 1000 դրամ» բողոքական ձևակերպումներով։ Վերջինիս մասով տպավորություն է ստեղծվում, թե մենք խոսում ենք քաղաքային տրանսպորտի թանկացման մասին, իրականում, սակայն, այստեղ արմատական բարեփոխման մասին է խոսք գնում, որն այդպես էլ ըստ արժանվույն ուշադրության չի արժանանում՝ զուտ գաղափարական տեսանկյունից։
 
Նման իրավիճակը ենթադրել է տալիս, որ անգամ լավ գաղափարների բարձրաձայնման հարցում իշխանությունները ունեն այն հասարակությանը մատուցելու խնդիր, որի արդյունքում էլ ցանկացած նախաձեռնություն կամ գաղափար հանրային քննարկումների մակարդակում արժեզրկվում է և զատվում իր բովանդակային բաղադրիչից։
Անշուշտ, պետք չէ բացառել, որ այս խնդրում իշխանության վարքագիծն ուներ նաև միտումնավոր բնույթ և նախագիծը ներկա հում վիճակով հրապարակվում էր տարբեր քաղաքական դիվիդենտներ հավաքագրելու համար։ Սակայն սա այլ խնդիր է և չի լուծում այն հարցը, որ իշխանության և լայն հասարակության միջև առկա է անհասկացվածության անջրպետ։
 
Այստեղ բնականաբար իր դերն է խաղում նաև իշխանության կամ վերջինիս անգամ ստորին օղակների նկատմամբ հասարակական անվստահության առկայությունը, որի պայմաններում ավելի լայն արձագանք ու ուշադրություն է ստանում գաղափարի կամ նախաձեռնության պրակտիկ և երկրորդական բաղադրիչը։ Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ առկա կառավարության և ընդհանրապես իշխանության բոլոր օղակների համար արդիական է մնում հանրային վստահության բագաժի ապահովումը, որն էլ պետք է յուրօրինակ քաղաքական կապիտալ դառնա այս կամ այն նախաձեռնության իրականացման համար։
 
Աղասի Մարգարյան
 
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию