Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աղքատության հաղթահարումը կառավարության հիմնական մարտահրավերն է

ANALYSIS
Հրապարակվել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վերլուծական զեկույցը, որտեղ ներկայացված է 2015 թ.–ի աղքատության գնահատականը: Խորհրդային Միության փլուզումից հետո, այս սոցիալական չարիքը եղել է մեր պետության հիմնական մարտահրավերը՝ եթե 2004 թ.–ին երկու մարդուց մեկը պաշտոնական վիճակագրության համաձայն աղքատ է համարվել, ապա ներկայում երեք մարդուց մեկն է աղքատ համարվում: Իհարկե Անդրանիկ Մարգարյանի վարչապետության տարիներին թեև աղքատության մակարդակը նվազեց, բարեկեցիկության զգալի աճ տեղի ունեցավ, սակայն աղքատության խնդիրը արմատապես չհաղթահարվեց: Հետաքրքիր է, որ 2004–2007 թթ.–ի ընթացքում ուղիղ 2 անգամ կրճատվեց աղքատության մակարդակը՝ 53,5%–ից հասնելով 26,4%: Սոցիալական իրավիճակը կրկին վատթարացավ 2008 թ.–ից հետո և աղքատության բարձր ցուցանիշները պահպանվում են մինչ այժմ:
 
Թեև մշակվել են աղքատության հաղթահարման ռազմավարություններ, իսկ պետական բյուջեները ըստ էության սոցիալական ուղղվածություն են ունեցել, բայց և այնպես աղքատությունը դարձել է կոռուպցիայի, թալանի, վատ գործարար միջավայրի արդյունք:
Եթե 2001–2007 թթ.–ին աղքատության մակարդակը իջեցման միտումներ է ցույց տվել, ապա դա իր հերթին, բացի աճող արտաքին տրանսֆերտներից, հիմնականում պայմանավորված է եղել տնտեսության ակտիվության աճով և բիզնես միջավայրի աշխուժացմամբ: Իսկ 2008թ.–ից հետո, աղքատության մակարդակի վատթարացումը իր հերթին պայմանավորված է եղել փոքր և միջին բիզնեսի գործունեության համար միջավայրի վատթարացմամբ:
 
Այսինքն, եթե ուզում ենք նվազեցնել աղքատության մակարդակը, ապա պետք է ոչ այնքան սոցիալական նպաստների համակարգի կատարելագործման, այլ տնտեսական բարձր աճի պայմանների բարելավման մասին մտածենք: Այսինքն, ճանապարհը որակյալ տնտեսական աճի ապահովումն է կամ այսպես ասած տնտեսության իսկապես զարգացումը:
 
Իհարկե, կարելի է նաև բարձրացնել նվազագույն աշխատավարձը և ամեն տարի աշխատավարձերի բարձրացում անել, գնաճի տեմպերից ավելի բարձր՝ այսօրվա համար դա ավելի ճիշտ լուծում է, քան արդարանալ, իբրև թե բյուջեն չունի համապատասխան միջոցներ աշխատավարձի բարձրացման համար: Միջոցներ իսկապես կան, և դա վտանգավոր չի կարող լինել տնտեսության համար: Դա իր հերթին կնպաստի տնտեսական աճին, տնտեսության մեջ փողի զանգվածի ավելացմանը, բիզնեսի ակտիվության աճին: Միաժամանակ, պետք է տնտեսական աճի ապահովման համար հետևողականորեն այլ եղանակներով մեծացնել փողի զանգվածը տնտեսության մեջ, տնտեսության վարկավորման համար նոր ռեսուրսներ շուկա լցնել ցածր տոկոսադրույքով, բանկերի ռիսկերի մի մասը թեկուզ պետության վրա դնելով:
Իհարկե` առևտրային բանկերի ռիսկային վարկերի տեսակարար կշիռը թեև մեծացել է, այսինքն վարկ տալը ավելի ռիսկային է դառնում, այնուամենայնիվ դրամավարկային քաղաքականության այս ռեսուրսը պետք է ամբողջությամբ օգտագործենք: Իհարկե, մեր կառավարությունների ավանդական ռեսուրսը՝ դրսից պարտքեր վերցնել տնտեսության կայունությունը ապահովելու համար, իրոք սպառվում է: Մեզ պետք էլ չէ արտաքին պետական պարտքի բեռը ավելացնել, սակայն կարող ենք օգտվել ներքին պարտքի ռեսուրսներից: Բացի այդ, խթանող հարկաբյուջետային քաղաքականության այլ ուղղություններ դեռևս ունենք մեր տրամադրության տակ և պետք է այն ակտիվորեն իրագործել՝ հարկային բեռի թեթևացման ճանապարհով:
 
Տնտեսական աճի մեկ այլ միջոց է ներդրումների զուտ հոսքի ավելացումը: Եթե դա նվազել է, ապա դեռևս չի նշանակում, որ այս ռեսուրսը նույնպես սպառվում է: Ներդրումների կարևորությունը հատկապես գիտակցում է վարչապետը, որի քայլերի տրամաբանությունը պետք է որ խթանի ներդրումների աճին:
 
Պետք է վերագնահատել և վերանայել ընդհանրապես մարզպետարանների և գյուղական համայնքների գործունեությունը, նպատակները, գործառույթները և արդյունավետությունը: Անհրաժեշտ է մի շարք արտադրություններ կազմակերպել մարզերում: Անհասկանալի է գյուղական և քաղաքային համայնքներում տեղական հարկերի հավաքման և պետական դոտացիաների տրամադրման տրամաբանությունը, եթե դրանք հիմնականում չեն ծառայում այդ համայնքների խնդիրների լուծմանը, այլ ընդամենը ուղղվում են ֆինանսավորելու գյուղապետարանների և քաղաքապետարանների աշխատանքը և գյուղապետ–քաղաքապետերի անձնական կարիքների բավարարմանը, ապա ինչի՞ համար է այսպիսի համակարգը:
Եվ վերջապես, մեկ այլ ռեսուրս է մնում նաև մոնոպոլիաների ձեռքում` կենտրոնացված ռեսուրսները և անօրինական կուտակված կապիտալի տնտեսության մեջ ներգրավումը: Պետք է արագ կասեցնել անօրինական կապիտալի արտահոսքը: Հիշում եք, ըստ կապիտալի անօրինական արտահոսքով մասնագիտացված ամերիկյան մի կառույցի հայտարարությունը` միայն վերջին տարիների ընթացքում 10 մլրդ դոլարից ավելի կապիտալի արտահոսք է եղել Հայաստանից: Այսինքն, եթե այսպես շարունակվի, կարճ ասած, երկրում փող և արտարժույթ չի մնալու և տնտեսությունը չի աշխատի: Սա արդեն տնտեսության քայքայելու ամենակարճ ճանապարհն է:
 
Ահա մի քանի ռեսուրսներ, որոնց հաշվին կարելի է բարձր և շարունակական աճ ապահովել, ակտիվացնել տնտեսությունը, որն էլ կնպաստի աղքատության նվազեցմանը և կլուծի արտագաղթի խնդիրը:
General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank