Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրավական պետության մետամորֆոզները Հայաստանում

ANALYSIS
Ստեղծման առաջին օրվանից Հայաստանն իրեն հռչակել է իրավական պետություն, ինչն ամրագրված է նաև երկրի մայր օրենքով: Բոլոր նորմերը, որոնք բնորոշ են իրավական պետությանը, օրենքով սահմանված ու հաստատված են: Բայց հռչակելը մի բան է, հռչակածը կյանքի կոչելը` մեկ այլ բան: Ընդհանրապես, իրավական պետության գլխավոր խնդիրը պետական կառավարման համակարգի ձևավորումն է, իսկ դրա միակ լեգալ եղանակը` ազատ ընտրությունները: Ցանկացած այլ ձև քրեական հանցագործություն է:
Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով` մեր հռչակած իրավական պետությունն այդպես էլ մնացել է թղթի վրա: Մենք չենք կարողացել իրականություն դարձնել այն, քանի որ չենք ստեղծել ազատ ընտրությունների գործարկման մեխանիզմ: Փոխարենը գտել ենք կառավարման լծակներին տիրանալու այլ ձևեր:
 
Այդ ձևերից Հայաստանում առաջինը գործել է ավտորիտարիզմը: Եթե չընկնենք տեսական մեկնաբանությունների գիրկը, համաձայնության այդ եղանակի բովանդակությունը հանգում է հետևյալին` երբ մեկ մարդ կամ մարդկանց մեկ խումբ ինչ–որ կերպ համոզում է ժողովրդին, որ հենց տվյալ մարդն ունի իշխելու իրավունք:
 
«Իրավական պետության մեխանիզմը հստակ է` մարդիկ ստեղծում են կուսակցություններ, ներկայացնում են պետական զարգացման ծրագրեր, որոնց ժողովուրդը հավանություն է տալիս ընտրությունների միջոցով: Նման բան Հայաստանում չի եղել»,– համոզված է Մ. Սարգսյանը: 1990–ին Ղարաբաղն ազատագրելու, «Պայքար, պայքար մինչև վերջ» գաղափարի հիման վրա խորհրդարանական ընտրություններում հաղթեց ղարաբաղյան շարժումը: Նույն գաղափարի աջակցությամբ արդեն 1991–ին նախագահ ընտրվեց շարժման առաջնորդներից Լևոն Տեր–Պետրոսյանը: Ճիշտ է, ընտրությունները կայացել էին, բայց դրանց հիմքում ավտորիտարիզմը բնորոշող գաղափարն էր:
 
Խաղի այս կանոնը շարունակվեց նաև հաջորդ տարիներին: 1997–ին Հանրապետական կուսակցության շուրջ հավաքվեցին քաղաքական ակտիվ գործիչներ` Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Բարդ ժամանակներ էին` 96–ի նախագահական ընտրություններից հետո էր: Մարդիկ չէին ընդունում ընտրությունների արդյունքները: Քաղաքում հայտնվեցին զորքեր: Իսկ խաղի կանոնները թելադրողները պնդեցին` մենք ենք որոշողը: Ավտորիտարիզմը գործեց իր ողջ ուժով:
 
1998–99 թթ. վիճակը մի փոքր փոխվեց: Քաղաքական հարթակ իջավ «Միասնություն» դաշինքը` Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ: Եվ նոստալգիայի գաղափարը, որն իրենով մարմնավորում էր Կ. Դեմիրճյանը, դարձավ այն առանցքը, որի հիման վրա դաշինքը կարողացավ հաղթել խորհրդարանական ընտրություններում: Փաստորեն, կրկին ընտրությունները կայացան, բայց գաղափարը նոստալգիան էր:
 
Իր առաջին ընտրությունների ժամանակ ավտորիտարիզմի ընձեռած հնարավորություններից փորձեց օգտվել նաև Ռոբերտ Քոչարյանը: 1998–ին նա ընտրությունների գնաց «մենք Ադրբեջանին հաղթել ենք, մենք հաղթել ենք, ես եմ կերտել իմ կենսագրությունը» գաղափարներով: Բայց երբ 1999 թ. հոկտեմբերի 27–ին Ազգային ժողովում գնդակահարվեցին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, նրանց հետ միասին գնդակահարվեց նաև ավտորիտարիզմի գաղափարն ընդհանրապես: Հոկտեմբերի 27–ից հետո քաղաքական կյանքում փորձեցին ակտիվություն դրսևորել նրանց բարեկամները` Վ. Սարգսյանի եղբայրը և Կ. Դեմիրճյանի որդին: Նրանց գործունեության հիմքում «պտուղը ծառից հեռու չի ընկնում» գաղափարն էր: Մարդիկ, ովքեր սովոր էին գնալ նման գաղափարների հետևից, հաջորդող ընտրություններում ձայն տվեցին, այսպես կոչված, «միֆոլոգիա» ունեցող այդ անձանց: Բայց այդ գաղափարը չափազանց թույլ հիմքեր ուներ: Բացի այդ, երկրում իրավիճակ էր փոխվել:
 
Անկախությունից հետո ձևավորվել էր ֆինանսական, տնտեսական մեծ կարողություն ունեցող մարդկանց մի խումբ, ովքեր փորձում էին գտնել իրենց անօրինական հարստությունը պաշտպանելու մեխանիզմներ: Ու սկսում է մեծանալ տնտեսական կապիտալի ազդեցությունը քաղաքականության վրա: Այն ստանում է քաղաքական գործառույթ: Արդեն 2003 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր խոշոր կուսակցություններից յուրաքանչյուրի ցուցակում տեղ են գտնում մինչև 20 խոշոր սեփականատերեր: Նրանք անցնում են խորհրդարան, ստանում մանդատ: Ու ավտորիտարիզմն իր տեղը զիջում է քրեական օլիգարխիային, որն իր իրավական ձևակերպումն ստանում է 2003 թ. կոալիցիայի հուշագրով: Պետական ու տնտեսական ամբողջ համակարգը շատ հմուտ ձևով բաժանվում է մասնակիցների միջև, բոլորն ստանում են իրենց հնարավորությունները և իրավունքները:
 
Փաստորեն Հայաստանն անցել է իրավական պետության երկու մետամորֆոզի միջով` ավտորիտարիզմ և քրեական օլիգարխիա: Արդեն այսօր ընթացող փոփոխությունների արդյունքում օլիգարխիկ համակարգը կվերափոխվի՞ ու կպահպանվի՞, թե, ի վերջո, մենք կունենանք իրավական պետություն, կախված է մեզնից: Եթե կարողանանք օլիգարխիայից ազատվել, կստանանք իրավական պետություն, եթե ոչ` հավերժ կմնանք դրա ճիրաններում: Երրորդ տարբերակ չկա:
 
Արփի Սահակյան
 
Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker