Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դեմ ըլլալով՝ կողմ կըլլանք

ANALYSIS

Թվում էր, թե ռուսերենը հետխորհրդային տարածքի բոլոր երկրների երկրորդ պետական լեզու դարձնելու ռուսական կողմի կոչին, Ռուսաստանի հետ կոնֆլիկտ ունեցող երկրներից զատ, ամենառադիկալը պետք է պատասխաներ ՀՀ–ն, գոնե ԿԳ նախարարի մակարդակով, որի կուսակցությունն իրեն հռչակել է ազգային արժեքների կրող և ազգապահպանման առաջամարտիկ։ Համաձայն նախարարի հայտարարությունների հայաստանյան դպրոցներում ռուսերենը իսկապես կստանա ավելի բարձր կարգավիճակ: 

Բացի զուտ ռուսաց լեզու առարկայից, մի շարք այլ առարկաներ նույնպես այդ լեզվով կդասավանդվեն՝ ռուս գրականություն, Ռուսաստանի աշխարհագրություն: Ընդհանրապես, երբ կարդում ենք սույն նախարարի դարակազմիկ հայտարարությունները, ապա տեսնում ենք, որ նա իր դուալ լինգվիստության ասպեկտում գերազանցում է իր նախորդին։ 

Հերթական անգամ նախարար դառնալուց հետո, նա ջանք ու եռանդ չի խնայում ռուսերենի դերի հատուկ բարձրացման համար։ Սակայն այստեղ խնդիրը ռուսերենը, անգլերենը կամ գերմաներենը չէ։ Խնդիրն ավելի շատ ազգային–ազատագրական պարսատիկային քաղաքականության ժառանգորդ լինելն է։ Հերթական պատմական կարճամտության և քաղաքական անհեռատեսության դրսևորումը։ Ընդհանրապես հայերս, մեռելասեր ազգ ենք։ 

Դա ցույց է տալիս պատմությունը և մեր օրերը, երբ երկիրը դարձրել ենք գերեզմանոց։ Այս ասպեկտում ևս, պարոն Մկրտչյանի հիմնավորումներն այդ ժանրից են, հատկապես, երբ դրանք կապվում են ԵԱՏՄ–ի կամ ռուսական գործոնի հետ։ Ակնհայտ է, որ գործ ունենք մեռնող ու չկայացած կառույցի ՝ ԵԱՏՄ–ի հետ, իսկ ռուսական դերն աշխարհում օր օրի նվազում է։ Չենք ասում, թե այն կմեռնի։ Ինչ–որ մի ասպեկտում, այն կհասնի որոշակի հանգրվանի և կկանգնի։ Շրջադարձային փոփոխություններ չանելու դեպքում, դա հնարավոր կլինի մոտ ապագայում։ Ու այս ամենից հետո, եթե դու քո երկրի կրթական համակարգը կառուցում ես դրա հիմքերի վրա, նշանակում է առնվազն սիրողական գործիչ ես։ Եթե սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ հանրապետության շատ դպրոցներում, ռուսերենն անցնում են սկսած առաջին դասարանից, ինչն արդեն արտոնյալ է մյուս օտար լեզուների նկատմամբ, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա։ 

Պարոն նախարարը լինելով պատմաբան ու հատկապես այն շրջանի մասնագետ, երբ Հայաստանում մեծանում էր ցարիզմի գաղութային քաղաքականությունը, առաջին բանը որ նրանք անում էին, դա հայկական դպրոցների փակումն էր կամ այդ դպրոցներում ռուսերենով դասավանդումը։ Մենք այսօր ունենք տեսակի վերարտադրության և եթե կուզեք անգամ ինքնության խնդիր։ Նույն սկզբունքից ելնելով, պարոն պատմաբանին ստիպված ենք բացատրել, որ զուտ ազգաբանորեն, մշակութապես իրար մոտ կանգնած ժողովուրդների ասիմիլյացիան ավելի շուտ է տեղի ունենում, քան մշակութապես տարբերներինը։ Սակայն այս դեպքում, բացի քանակից աշխատում է նաև որակական խնդիրը։ 

Վերջին մի քանի տասնամյակում մենք չենք ստեղծել միջին մշակութային հայեցակարգի որևէ արժեք, որի միջոցով կլուծեինք նաև ինքնության հարցեր։ Ընդառաջ գնալով ռուսական գաղութատիրության հերթական ձգտումներին և փորձելով երևալ Պապից ավելի կաթոլիկ, այս կարճաժամկետ քաղաքական գործիչները կասկածի տակ են դնում լեզվական գոյությունն ընդհանրապես։ Թուրք–թաթարական, պարսկական ու արաբական 1000 ու ավելի տարիներ տևած լուծը հայերենում այնքան օտարամուտ բառեր չմտցրեցին, որքան մտցրեց բոլշևիկյան յոթանասունամյա լուծը։ 

Կարծում ենք այս ամենը կարող է ունենալ երեք պատճառ, որոնցից երկուսը խիստ բժշկական են։ Առաջինը դա ամնեզիան է, երկրորդ պարագայում դեր է խաղում իշխողների, տվյալ դեպքում ԿԳ պատասխանատուների անկարողունակությունը, իսկ երրորդ դեպքում` պարզապես ժամանակին չսովորած լինելն է, որի պտուղները մենք քաղում ենք այսօր։

Վահրամ Թոքմաջյան

Past.am վերլուծաբան

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer