Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Օրե՞նք, թե չ'օրենք. ո՞րն ենք ընտրում

ANALYSIS

Երբ հարց ուղղվեց վարչապետ Կարեն Կարապետյանին, թե ինչպես է պայքարելու կոռուպցիայի դեմ, նա պատասխանեց մեկ բառով` օրենքով: Իսկ դրանից առաջ կառավարության առաջին նիստում, որը վարեց նորանշանակ վարչապետը, նախարարներին մեկ բան հորդորեց` չթերանալ և օրենքի շրջանակներում իրացնել իրենց իրավունքներն ու կատարել պարտականությունները:

Սա ընդամենը մի բան է ցույց տալիս, մի պարզ, անգամ տրիվիալ բան. մեր պրոբլեմն այն է, որ օրենքին չենք ենթարկվում, խուսափում ենք օրենքը կատարել կամ շրջանցում ենք այն, կամ թերի ենք կատարում: Մի խոսքով` ամեն ինչ օրենքի շուրջը:

Եվ ո՞րն է հատկանշականը. այս մասին` օրենքի կիրառման պարտադրանքի մասին խոսվեց փաստորեն ամենաբարձր մակարդակով: Ինչն ազդակ էր իրականում, որ մեր երկրում օրենքը չի կատարվել, այն շրջանցվել է նախ և առաջ իշխանության վերին օղակներում, ամենաբարձր մակարդակում: Ապա աստիճանաբար, ինչպես և պետք է լիներ, իջել է ցած` հասել մինչև հասարակության ներքին շերտերը:

Հարց` ինչո՞ւ են մեր իշխանավորները ընդունել այնպիսի օրենքներ, որոնք հենց իրենք չպետք է կատարեին, այսպես ասած, ձեռնտու չէին իրենց: Եթե մի փոքր հետ գնանք ու նայենք մեր անցած ճանապարհը, կգտնենք պատասխանը:

Հիմնականում մեր օրենքների մշակման, այսպես ասած, պետական կառավարման համակարգում, ինչպես նաև տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով ֆինանսական միջոցներ են մեզ հատկացրել դրսի կառույցները: Եվրոպական հատկացումների շնորհիվ մենք ստեղծեցինք մեր բազային օրենսդրությունը և դրանք իրենց հիմնական գծերով, սկզբունքային մոտեցումներով համահունչ եղան այն պահանջներին, որոնք մեր առջև դրեցին միջազգային կառույցները:

Այս փաստին կարելի է նայել երկու ելակետով. մենք օրենքներ ընդունեցինք ոչ թե գիտակցելով, որ նման օրենքներով մենք պետք է կազմակերպենք մեր կյանքը, այլ ընդունեցինք ի հաճույս եվրոպաների և միջազգային կառույցների: Միաժամանակ, եթե մենք այդ օրենքները չընդունեինք, ապա կզրկվեինք ֆինանսական այն միջոցներից, որոնք երկիր մտան բարեփոխումներ իրականացնելու մեր պարտավորվածության դիմաց:
Այնպես որ, մեր ունեցած օրենքները մեծ առումով այլևս քննարկման նյութ չեն: 

Անշուշտ, մեր իշխանությունների մերկանտիլ, նաև երեսպաշտ մոտեցումը (փող ձեռք գցելու և եվրոպային սիրաշահել–խաբելու), այդքան էլ անմեղ բաներ դուրս չեկան: Այսօր մեր հասարակությունը վերից վար, ինչպես հայտնի կերպարը կասեր, խաբում է ու խաբվում է: Սեփական հնարավորություններով ճանապարհ գտնելու, օրենքը շրջանցելու, կաշառք տալու և կաշառք վերցնելու պրակտիկան ձևավորվեց նաև այս հիմքով:

Արդյունքում ունենք իր նկարագիրը խեղած հասարակություն, որտեղ առավել զարմանում են ազնիվ լինելու և ոչ թե անազնիվ արարքի վրա: Ունենք հասարակություն, որտեղ գողությունը, պարտականությունների կատարումից խուսափելը հասարակության կողմից չի դատապարտվում: Աստիճանաբար անարդարությունը դարձավ մեր կյանքի նորմերից մեկը: Ու այդ նորմը ստիպեց, որպեսզի հազարավոր մարդիկ պարզապես լքեն իրենց հողն ու գնան այլ երկրի կառքին լծվեն:

Հիմա, երբ արդեն վարչապետի մակարդակով խոստովանել ենք մեր կյանքի գլխավոր իրողությունը, փաստացի կանգնել ենք մեծ ընտրության առջև: Կամ երկրում մթնոլորտ ենք փոխելու. այլևս ապրելու ենք օրենքով ու գործելու ենք օրենքի շրջանակներում, կամ էլ պարզապես մեր կյանքում ոչինչ չի փոխվի:

Մեր ներկա վարչապետն էլ իր թիմով կհամալրի այն բազում եկած–գնացած ղեկավարների շարքը, որոնց մասին խոսվում է ընդամենը պետական չոր տարեգրության մեջ:

Այնպես որ` օրե՞նք, թե չ'օրենք. ո՞րն ենք ընտրում:

Գոհար Սարդարյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal