Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Օլիգարխիայի անձեռնմխելիության ապագան

ANALYSIS

Նախաապրիլյան կրքերը քանի գնում այնքան ավելի թեժ տեսք են ստանում։ Դա կապված է հատկապես ցուցակների և դրանցում լինել–չլինելու հետ։ Եթե ընդդիմության պարագայում այդ ցուցակները կորոշվեն ըստ հնարավոր դաշինքների, ապա այդքան էլ պարզ չէ իշխող կուսակցության դեպքում։ Հատկապես վերջին շրջանում և համագումարից հետո ՀՀԿ առաջնորդը հասկացնում է, որ ուզում է տեսնել այլ խորհրդարան։ Սա կապված է ինչպես ներքին ինտրիգների, այնպես էլ արտաքին խնդիրների հետ։ Ակնհայտ է, որ նախկին կառավարությունների հետ սերտաճած օլիգարխիան անգամ ընտրություն կեղծելու մեխանիզմներում չուներ գրագիտության բաղադրիչ։ Վերջին փորձաքարը հանդիսացավ սահմանադրական հանրաքվեն։ Օլիգարխներից ոմանք «ալարեցին» փող ծախսել կամ խնայեցին այն, և օրվա վերջում հայտնվեցին շատ ծանր վիճակում։ Նրանք ստիպված եղան հերթական անգամ դիմել քուչի խուժանին և բռնությանը։ Այս վերջինն անշուշտ ձեռնտու չէր Սարգսյանին, ով նախատեսել էր առանց խոչընդոտների հաղթանակ։ 

Աղմուկն ընդհանրապես ստվերում է ցանկացած ընտրական պրոցես։ Սա Սարգսյանը շատ լավ գիտի։ Մյուս կողմից էլ առաջ է գալիս պատգամավորական բաղձալի անձեռնմխելիության խնդիր։ Սակայն, հայտարարված ինտելեկտուալ և բանիմաց կազմով խորհրդարանի պարագայում, ներկայի օլիգարխները և կլանային հեղինակությունները չեն կարող տեղ ունենալ։ Թերևս սրանով պայմանավորված կլինի նաև վարչապետին լայն լիազորություններով ՀՀԿ երկրորդ դեմք նշանակելու հանգամանքը։ Վարչապետի գործոնը հատկանշական երանգներ է ստանում օլիգարխիային, թեկուզ ներկուսակցական խաղերում սանձելու գործում։ Սարգսյանը, լինելով բարդ կոմբինացիաների սիրահար, կարող է խաղացնել այս տարբերակը։ Այսինքն, ուղիղ հաղորդագրություն առ այն, թե ինչը դուք ժամանակին բռնությամբ էիք անում, նոր թիմը կանի անաղմուկ։ Կա երրորդ, ավելի էական գործոնը։ Դա հասարակության մեջ սասանված հեղինակության վերականգնումն է։ 

Յուրաքանչյուր օլիգարխ բդեշխ է իր տիրույթներում, քանի դեռ իշխանությունը դա թողնում է։ Այդ տարածքների բնակիչների հարգանքն առ օլիգարխներ ուղիղ համեմատական է նրանց հանդեպ տածած վախի։ Սա փաստ է։ Սարգսյանն ինքն էլ գիտի, որ հասարակության մեջ հավատ ամրապնդելու համար պետք է ազատվել կամ գոնե երկրորդել այդ խավին։ Կա նաև արտաքին գործոնի պարագան։ Նոր Սահամանադրությամբ, երբ Ազգային ժողովի դերը կարևորվում է, առաջ է գալիս կազմի բանիմացության և իրականում աշխատելու խնդիր։ Գաղտնիք չէ, որ օլիգարխների մի զգալի մասը, որոնք խորհրդարանում են, անցնող հինգ տարիների ընթացքում որևէ նախագիծ չեն ներկայացրել, որևէ ելույթով հանդես չեն եկել ու բացակայել են շատ։ Հատկապես վերջինը, որոշ դեպքերում կասկածի տակ է դրել ՀՀԿ կողմից ներկայացված այս կամ այն օրենքի նախագծի ընդունումը։ Իսկ ՀՀԿ–ն, որպես կանոն, առանց Սարգսյանի իմացության որևէ բան չի ներկայացնում։ Այսինքն, ստացվում է, որ առաջնորդի գործերն ավելի քիչ կարևոր են, քան իրենցը։ Նույնն է վիճակը նաև թաղային–կլանային համակարգի ներկայացուցիչների մասով։ 

Միգուցե Սարգսյանը ֆոլկլորը պահելու և լրագրողներին ուրախություն պարգևելու համար մեկ–երկու նշանավորի թողնի, սակայն այն փաստը, որ մեծ մասի մուտքը համամասնական ցուցակ փակելու է, դա ակնհայտ է։ Սակայն, սա չի նշանակում, որ այդ նույն օլիգարխները չեն աշխատելու ՀՀԿ–ի համար։ Կաշխատեն ու ավելի լավ կաշխատեն, քանի որ նրանցից ոմանց պարագայում կդրվի ռեյտինգայինի խնդիր կամ ռեյտինգայինով ներկայացված թեկնածուին աջակցելու խնդիր։ Ու, ըստ այդմ կորոշվի նաև այդ անձանց բիզնես ապագան։

Վահրամ Թոքմաջյան

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia