Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ժողովրդական բամբասանք՝ քննադատության ու վերլուծության փոխարեն

АНАЛИТИКА

Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո, ինչպես և սպասելի էր հայաստանյան հասարակական–քաղաքական և լրատվական դաշտերը բաժանվեցին երկու մասի: Մի մասի պարագայում գործընթացները հասկանալի են՝ վերջիններս զբաղված են վարչապետից ակնկալվող բարեփոխումների չափազանցված դոզայի մատակարարմամբ և այդ փոփոխությունների որոշակի գեներացիայով: Մի կողմից նման գործելաոճը լիովին տեղավորվում է հանրապետական կուսակցության և կառավարության փիառի տրամաբանության մեջ, մանավանդ ՀՀԿ–ին վարչապետի անդամակցությունից հետո, մյուս կողմից նման փիառ քաղաքականությունը հղի է վտանգներով առ այն, որ կարճ ժամանակում գործնական և շոշափելի փոփոխությունների բացակայության պայմաններում Կարեն Կարապետյանի կառավարությունը պարզապես կձախողվի:

Առավել հետաքրքիր է վարչապետի և նրա կառավարության դեմ հակաքարոզչություն իրականացնող հատվածը, և այս գործում պետք է ասել իրենց առաջնային դերը ստանձնեցին տարբեր ծագման լրատվամիջոցներ: 

Անշուշտ, ոչ Կարեն Կարապետյանը, ոչ էլ նրա կառավարությունը չէին կարող խուսափել քննադատությունից և դա իրերի տրամաբանական ընթացքն է: Սակայն հերթական անգամ հայաստանյան լրատվական դաշտը որդեգրեց քննադատության ամենապարզունակ եղանակը, որը ակնհայտ կերպով դեգրադացնում է հանրային գիտակցությունն ու քննադատության հասարակական ընկալումները:

Կարապետյանի նշանակումից և նրա իրականացրած կադրային տեղաշարժերից հետո հայաստանյան լրահոսը լցվեց պսևդոքննադատական բնույթի հոդվածներով ու լուրերով, որտեղ ներկայացվում էր վարչապետի կամ նրա նշանակած որևէ պաշտոնյայի կարողությունն ու ունեցվածքը: Հենց պաշտոնյաների հարստության առանցքի վրա մեր լրատվամիջոցները կառուցում էին իրենց քննադատությունը՝ որն անգամ մեծ ցանկության դեպքում կառուցողական չէր կարելի համարել, քանի որ գործում էր մոտավորապես հետևյալ էմոցիոնալ մեխանիզմը, եթե պաշտոնյան հարստացել է, ապա նա սերտ կապեր ունի վարչակարգի հետ, վարչակարգի հետ ունի ընդհանուր շահեր և, բնականաբար, չի կարող արմատական բարեփոխումներ իրականացնել: 

Այս մոտեցման մեջ անշուշտ կա ճշմարտության որոշակի հատիկ, քանի որ հայաստանյան բիզնես միջավայրը սերտ կապեր ունի քաղաքական վերնախավի հետ, սակայն միայն այս թեզի վրա կառուցված քննադատությունն ու առավել ևս վերլուծությունը կորցնում են ռացիոնալությունը և վերածվում պոպուլիստական հռետորաբանության, ինչն իր հերթին բթացնում է հանրային գիտակցությունը:

 Ըստ էության պետք է փաստել, որ հայաստանյան մեդիատիրույթում մինչ այս պահը գրեթե չեն հայտնվել կառուցողական ու հիմնավոր վերլուծություններ այն մասին, թե ինչ կարող է և ինչ չի կարող անել նոր կառավարությունը: Մինչդեռ իրականում նման վերլուծությունները շատ ավելի կարևոր էին այս կամ այն պաշտոնյայի ունեցվածքը ներկայացնելուց: Գրեթե չկան լուրջ ուսումնասիրություններ առ այն, որ Հայաստանի ներկայի կիսապատերազմական, շրջափակման, տնտեսական տխուր իրավիճակի պայմաններում ինչ հնարավորություն ունի կառավարությունը, ընդ որում խոսքը վերաբերում է ոչ թե Կարեն Կարապետյանի կաբինետին, այլ ընդհանրապես գործադիր մարմնի հնարավորություններին առկա պայմաններում:

Ի դեպ պետք է շեշտել, որ մասնավորապես հայաստանյան լրատվամիջոցների որդեգրած այս քաղաքականության բացատրությունը բավական պարզունակ է: Ներկայի, այսպես ասած, «լայքահավաքի» տրամաբանության մեջ հասարակ ընթերցողն ավելի հեշտ է «միտվում» այս կամ այն պաշտոնյայի ունեցվածքի կամ ընտանեկան կյանքի մասին լրատվությանը, քան օբյեկտիվ և բնականաբար նաև ծավալով երկար հոդվածների ընթերցանությանը: Բացի այս, պաշտոնյայի անձի կամ ունեցվածքի քննարկումն իր մեջ պարունակում է ժողովրդական բամբասանքի տարրեր, իսկ բամբասանքը միշտ և բոլոր ժամանակներում որոշակի գրավչություն ունեցել է:

Սակայն նման գործելաոճով հայաստանյան մեդիատիրույթն ուղղակի ոչնչացնում է հանրային գիտակցության մեջ երկրում կատարվող գործընթացների քննադատական և վերլուծական ընկալումը, որի արդյունքում էլ դեպքից դեպք տարբեր հասարակական–քաղաքական օղակներից հնչում են կարծիքներ այն մասին, որ հարկավոր է բարձրացնել հասարակության քաղաքացիական գիտակցության մակարդակը: Իսկ այս գործում, բնականաբար, առաջնային ու ամենակարևոր դերն ունեն լրատվամիջոցներն ու վերլուծական հարթակները, որոնց գործունեությունը ներկայում կամ աննկատ է, կամ էլ վերը նկարագրված չափումների մեջ է:

Աղասի Մարգարյան

Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване