Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ընդդիմության «առաջամարտիկները»

ANALYSIS

«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն կուսակցությունները» հաղորդագրություն են տարածել հստակ պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին։ Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ կուսակցությունները դեկտեմբերի 12–ին հանդես կգան համատեղ հայտարարությամբ։ 

Ըստ էության երեք ուժերի այս հայտարարությունը խորհրդարանական ընտրությունների նախօրեին նշանակում է առաջին ընդդիմադիր դաշինքի ստեղծում։ Այս կապակցությամբ թերևս պետք է արձանագրել, որ զուտ քաղաքական գործընթացների տեսանկյունից նման դաշինքի ձևավորումն ինքնին կառուցողական և դրական երևույթ է։ Ըստ էության սույն դաշինքը ցույց է տալիս, որ վերջապես հայաստանյան քաղաքական դաշտում վերջապես սկզբնավորվում են զուտ քաղաքական գործընթացներ։ 

Սա բավական կարևոր հանգամանք է, քանի որ ՏԻՄ ընտրությունների շրջանում մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները զբաղված էին «փոխհրաձգությամբ» և միմյանց դեմ հակաքարոզչությամբ, որը բավական հեռու էր քաղաքական բանավեճ կոչվելուց։ Անշուշտ, հաշվի առնելով կարճ ժամանակ առաջ այս երկու կուսակցությունների միջև առկա լարվածությունը, հայաստանյան լրատվական և հասարակական–քաղաքական տարբեր օղակներ որոշակի կասկածամիտ վերաբերմունք են դրսևորում դաշինքի նկատմամբ, սակայն պետք է փաստել, որ քաղաքականությունը միայն էմոցիոնալ մակարդակի հայտարարություններն ու հռետորաբանությունը չէ և այս դրսևորումներից զատ կառուցողական քաղաքական գործընթացները միայն դրական կարող են ընկալվել քաղաքական դաշտի հստակեցման և որոշակիության տեսանկյուններից։ 

Հասկանալի է նաև, որ նշված երեք կուսակցությունների դաշինքն առավելապես միտված է Խորհրդարանական ընտրություններում ընտրական շեմը հաղթահարելուն և մաքսիմալ շատ մանդատներ ստանալուն, միաժամանակ իրատեսորեն գնահատելով իրավիճակը, պետք է խոստովանել, որ սույն դաշինքը համապատասխան ներուժ չունի երկրում իշխանափոխություն իրականացնելու համար։ Սակայն սա այլ խնդիր է։ 

Կարևորն այն է, որ վերջապես մենք ականատես ենք լինում որոշակի քաղաքական գործընթացի, որը կարծես թե հրապարակային բնույթ է կրում և հիմնված չէ տարբեր կուլիսային պայմանավորվածությունների ու ինտրիգների վրա։ Թե ինչ ճակատագիր կունենա այս դաշինքը, կմիանան արդյոք նրան այլ ուժեր թե ոչ, ցույց կտա ժամանակը։ 

Մյուս կողմից քաղաքական դաշտում դրական գնահատելով կառուցողական գործընթացները, այնուամենայնիվ դեռևս բաց են մնում մի շարք հարցեր։ Մասնավորապես գլոբալ քաղաքական դաշտի ու քաղաքական մշակույթի տեսանկյունից դեռևս պարզ չէ, թե ինչ հունով են զարգանալու իրադարձությունները մեր իրականության մեջ, քանի որ վերջիվերջո ակնհայտ է, որ զուտ ԱԺ ընտրությունների նպատակի շուրջ ձևավորված քաղաքական դաշինքները որպես կանոն երկար կյանք չեն ունենում և միայն իրավիճակային խնդիրներ են լուծում։ Ըստ էության այդ խնդիրների լուծումը չի բերում քաղաքական համակարգի փոփոխությունների, քանի որ նման խնդիր հաճախ դրված էլ չի լինում։ 

Այլ կերպ ասած, ցանկացած քաղաքական ուժ կամ դաշինք, որն իր առաջ խնդիր է դնում միայն հայտնվել խորհրդարանում, շարունակում է խաղալ վարչակարգի կանոններով և որակական փոփոխությունների չի հավակնում։ Սա հայաստանյան բոլոր քաղաքական ուժերի հիմնական խնդիրն է, քանի որ անգամ քաղաքական պայքարը առավելապես ընթանում է ոչ թե ծրագրային սկզբունքային գաղափարների շուրջ, այլ առկա իշխանությանը ավելի ինտենսիվ ու ավելի մակերեսային քննադատության ֆոնին։ 

Պատահական չէ, որ հատուկենտ բացառություններով հայաստանյան բոլոր ընդդիմությունները հանդես են եկել առկա վարչակարգի «թալանչիական, մոնղոլ–թաթարական, ավազակապետական» և այսօրինակ հարթությունների մեջ, որոնք պոպուլիզմից այն կողմ որևէ գործնական արդյունք չեն տվել։ Թե ինչպիսի քաղաքականություն կորդեգրի նոր ստեղծվող ընդդիմադիր դաշինքը առաջիկայում պարզ կլինի, միևնույն ժամանակ պետք է փաստել, որ հայաստանյան քաղաքական դաշտի հստակեցման տեսանկյունից վերոնշյալ դաշինքի ձևավորումը մի կաթիլ է օվկիանոսում և այս առումով ըստ էության Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում բավական տեղին նշել էր. «Շարժվեք իրար, տղերք»։

Աղասի Մարգարյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal