Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մառազմն ու չափը

ANALYSIS

Օրերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ի թիվս այլ խնդիրների անդրադարձավ նաև բնակչությանը սպասարկող հասարակական տրանսպորտին: Ի մասնավորի նա նշել էր. «Բոլորիս է հայտնի, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ներկա վիճակը հեռու է բավարար լինելուց, բայց կան տարրական պահանջներ, որոնց պահպանումը պարտավոր են ապահովել շահագործող ընկերությունները: Անընդունելի է, երբ 21-րդ դարում քաղաքացիներին սպասարկող փոխադրամիջոցում նստարանների փոխարեն տեսնում ես, ժողովրդի լեզվով ասած, իշաոտնուկներ: Էլ չեմ խոսում փնթի ու կիսախարխուլ սրահների մասին: Տրանսպորտային նման միջոցներով ուղևորափոխադրում իրականացնելն անթույլատրելի է, և հստակ նախազգուշացրեք շահագործողներին, որ կրկնվելու դեպքում օրենքով սահմանված կարգով կլուծվեն նրանց հետ պայմանագրերը…»:

Այն, որ Երևանում տրանսպորտի իրավիճակը ծայրահեղ վատ է, դա փաստ է: Քաղաքապետի նկատառումներին կարող ենք ավելացնել բազմաթիվ փնթի վարորդների առկայությունը, շատ մեքենաների վաղուց շահագործման ենթակա չլինելը, նույն երթուղայիններում, անգամ երեխաների առկայության դեպքում վարորդների ծխելը: Ի վերջո, հասարակական տրանսպորտով երթևեկելը, հատկապես պիկ ժամերին, մարդկանց համար դարձել է նաև ինքնասիրության խնդիր` կապված երթուղայինում ընդունած տարբեր դիրքերի և դրանից բխող հետևանքների հետ, երբ քաղաքացին լավագույն դեպքում վերածվում է շախմատի ձիու: Հասարակական տրանսպորտը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության ներքո և բնական է, որ քաղաքապետարանի համար մեկ պաշտոնյան պետք է անդրադառնա այդ խնդրին: Ավելին, ոլորտն ունի վիրահատական և կտրուկ միջամտության կարիք:

Սակայն, նման խորքային խնդիրները չեն լուծվում միայն քաղաքապետի կամ վերևից ուղղակի միջամտության միջոցով: Սա նախադեպ է, երբ վարչական կառույցը գնում է խնդրի ուղիղ լուծման, հասկանալով այն լուրջ խորությամբ: Այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է նաև քաղաքացիների լայն աջակցություն, սկսած ծխող վարորդին դիտողություն անելուց, վերջացրած քաղաքապետարանին լուծումներ առաջարկելուց: Ի վերջո, այս երևույթի համար առաջին շահառուն նախ և առաջ քաղաքացին է և հասարակական տրանսպորտից օգտվողը: Սակայն, ինչպես հիմնական դեպքերում, այստեղ ևս գործում է կողքից «կողմնակի գյալաջիի» ու «պարապ շուլուխի» սկզբունքը: Աշխարհը միայն սեփական մոնիտորից տեսնող կամ պարապ գործերով ապրողները, ռացիոնալ դաշտում հանդես գալու փոխարեն, հերթական անգամ զավեշտի են վերածում լրջագույն խնդիրները, կախվելով իշաոտնուկ բառից կամ նման այլ բնութագրումից: Եթե լիներ բազմոց, մարդիկ կասեին բազմոց է: Իրականությունն այն է, որ կա իշաոտնուկ և ասում են իշաոտնուկ է:

Ինչպես վերը նշվեց, դա արդեն նաև քաղաքացու արժանապատվության հարցն է: Այն, որ այսօր կան բազմաթիվ խնդիրներ, դա գիտենք բոլորս: Սակայն պարապ ծաղրի միջոցով չէ, որ կարող են լուծվել այդ խնդիրները: Խնդիրները լուծվում են նաև համագործակցության, ողջախոհ մոտեցումների, ուղղակի կամ անուղղակի դրական ազդեցությունների արդյունքում: Այլապես, յուրաքանչյուր պարապ մարդ, կարող է զբաղել «քուչի պարապ կնգնա» անբովանդակ բամբասանքով` մի երկու լայք ավել հավաքելով և դրա միջոցով հասնելով երազանքների բարձրակետին` օրվա մտավոր էքստազի չափաբաժնին: Սա արդեն մի տեսակ դարձել է համազգային համախտանիշ, երբ երկնագույն մոնիտորի առջև նստածները դառնում են ամենազոր ` միայն այդ ռակուրսից տեսնելով իրականությունը և լավագույն դեպքում այն ծաղրելով: Սակայն այդ պատկերից դուրս նրանք առոչինչ են` հեռու հասարակական իրական միջավայրից և պատկերացումներից:

Վահրամ Թոքմաջյան

Past.am վերլուծաբան

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia