Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայաստանի ինֆորմացիոն–էներգետիկ դաշտերի կապը նրա կառավարման մոդելի հետ

АНАЛИТИКА

Մեր հյուրն է պատմաբան, էզոթերիկ Գուրգեն Կարապետյանը 

– Պարոն Կարապետյան, պետականության մոդելը կարո՞ղ է համընդհանուր լինել բոլոր ժողովուրդների համար:

– Պետականության որևէ մոդել հնարավոր չէ, որ նույնությամբ համապատասխանի նաև մեկ այլ ազգության: Ասենք ամերիկյան մոդելը հիասքանչ է ամերիկացիների համար: Որովհետև այն ոչ թե ստեղծեց Ջեֆերսոնը, այլ իրականում ստեղծվեց ամերիկյան հայրերի կողմից: Նրանք ցույց տվեցին, թե ինչպես պետք է ապրել:
Այդ իսկ պատճառով այս պետությունը բավականին կայուն է, և քանի դեռ գործում են այդ հիմնարար կետերը, ԱՄՆ–ը գոյություն կունենա: 
Եվ երբ ամերիկյան պետական մոդելը տեղափոխում են այլ երկրներ, վերջիններս ընկնում են սարսափելի վիճակի մեջ, պարզապես քանդվում են: Դա նույնն է` սմոքինգը հագցնես աֆրիկացուն, ով պետք է բարձրանա ու բանանի ծառից բանան քաղի: 

– Բայց մենք մշտապես մտածում ենք մեր Սահմանադրությունը և, ընդհանրապես, օրենսդրությունը համապատասխանեցնել այս կամ այն երկրում եղածին, կամ ընդօրինակել պետության նրանց կառուցվածքը:

– Բանն էլ հենց այդ է: Իսկ հարց տանք` ի՞նչ է Սահմանադրությունը: Կան երկրներ, որ ընդհանրապես այն չունեն: Եվ կարևորը հիմնարար օրենքների խտացված փաթեթ ունենալ–չունենալը չէ: ԱՄՆ Սահմանադրությունը ընդամենը երեք էջ է: Եվ որքան Սահմանադրության փաթեթը հաստ է, այնքան այն կտրված է բուն տարածքից և բուն ժողովրդից: Ասածիս լավագույն ապացույցը մեր Սահմանադրությունն է: Քիչ է մնում մեջը նաև գրեն, որ նեգրերին և ամերիկյան հնդիկներին տրվում է նույն իրավունքը, ինչ սպիտակներին:

– Դուք դա ծաղրանքով եք ասում, բայց մեր երկրում մշակվում է հենց Խտրականության մասին օրենք: Նախագիծը պատրաստ է, մի երկու տարի առաջ բուռն քննարկվում էր:

– Այո, հենց այդ է, որ կա: Մինչդեռ մենք պետք է ստեղծեինք մեր անհատականությանը և հոգեկերտվածքին համապատասխանող հիմնարար օրենքներ: Եվ, ցավոք, շատ վաղուց է, որ շեղվել ենք այս ճանապարհից: Ավելին` արդեն քանի հարյուրամյակ է, ինչ մենք ընդամենը գոյապահպանության խնդիր ենք լուծում: Իսկ գոյապահպանության խնդիր լուծող համակարգը դատապարտված է ոչնչացման: Որովհետև եթե համակարգը իր առջև խնդիր չի դրել զարգանալ ու առաջ գնալ, ապա նրա համար լավագույն տարբերակը ոչնչանալն է նեխել–փտելու ճանապարհով: 

– Եվ ի՞նչ. Դուք պարզե՞լ եք, թե մեր նախնիներն ինչպիսի պետական կառույցի մեջ են ապրել: Ո՞րն է պետականության մեր մոդելը:

– Հայկական համակարգը, որը և տրամաբանական է, նախ պետք է համապատասխանի ավելի մեծ` համամարդկային համակարգին: Ուստի` ի՞նչ է սպասվում համամարդկային կառավարման մոդելին: Այն կենտրոնացված պետականության մոդելից անցնելու է ցրված պետականության մոդելին: Ստեղծված է Եվրամիություն, որտեղ, փաստորեն, իշխող ժողովուրդներն ունեն ձայն այդ միության մեջ, իսկ ենթակա ժողովուրդները զրկված են ձայնից: Օրինակ` նորմանները, բասկերը և այլն:

Մինչդեռ պատմական զարգացման գործընթացներն այլ ուղղությամբ են գնում: Ժողովուրդների սոցիալական պահանջմունքները բավարարող ներկա համակարգերը պետք է քանդվեն և առաջ մղվեն ազգային ծրագրերի իրականացման խնդիրները: Այսինքն` պետք է ստեղծվեն այն միավորները, որոնք միայն ու միայն կարող են գոյություն ունենալ տարածքային կառավարման մոդելով:

Արդեն իսկ մեր ասածի նախադրյալները կան: Օրինակ, Ֆրանսիայում լավ հիմքերի վրա է դրված համատիրությունների գաղափարը: Դրանք չշփոթենք մեր համատիրությունների հետ, երբ պետությունը պարզապես իր պարտականությունները գցում է բնակիչների վրա: Դրանք ունեն տնտեսական, քաղաքական որոշիչ դերակատարում երկրի մեջ:

Ինչպես այլ երկրներում է, մեր երկրում էլ այսօր որոշակի նախաձեռնողների կողմից փորձ է արվում ներդնել քաղաքացիական սեփականության գաղափարը: Ի դեպ, այս գաղափարի կիրառումը լավագույնս կարելի է տեսնել Ալյասկայում, որտեղ նավթարդյունաբերողները եկամուտներից որոշակի քանակություն փոխանցում են Ալյասկայի քաղաքացիներին: Այսինքն` մարդիկ դառնում են սեփականատեր:

Սրանք առաջին ծիլերն են, որոնք հուշում են, թե համամարդկային զարգացումն ինչ ուղղությամբ է շարժվելու:

Սրան զուգահեռ, ամեն մի էթնոս կունենա կառավարման մոդելի իր առանձնահատկությունը: Խոսենք Հայաստանի մասին: Նախ շեշտենք, որ մոդելն ամբողջությամբ կգործի, եթե հայրենիքն ամբողջական է, կտրտված մասեր չունի: Նույնը` եթե օրգանիզմը կորցնում է իր օրգանները, չի կարող առողջ լինել: Մեր հայրենիքն այսօր ամբողջական չէ: Այդ է պատճառը, որ մեր ժողովուրդն ունի բավականին բարդույթներ: 

Քանզի մեր ինֆորմացիոն–էներգետիկ դաշտերը ամբողջական ինֆորմացիա մեզ չեն տալիս:

Սակայն այս տարածքը, որ մենք ներկայում ապրում ենք, Յոթնակնին է: Լինելով ամբողջի մաս, կրկին ամբողջ է: Ունի իր ինֆորմացիոն–էներգետիկ դաշտերը` հանձինս Սյունիքների: Մեծ Սյունիքի` Զանգեզուրի և փոքր Սյունիքի` Ղարաբաղի: Բայց ոչ միայն այն Ղարաբաղի, ինչ մենք ազատագրել ենք: Չարդախլուն ևս պետք է ներառվի: Որովհետև մեր ուժային դաշտի կենտրոնը Չարդախլուում է:

Տրված է, որ Հայաստանում պետք է գործի միայն ու միայն համատիրությունների վրա հենված պետական հին մոդելը: Երբ ինչպես քաղաքում, այնպես էլ շրջաններում, ստեղծվում են համատիրություններ: Վերջիններս ունեն տնտեսական բացարձակ անկախություն: Իսկ խնդիրները լուծվում են համատիրության ընդհանուր ժողովում: Այնպես չէ, ինչպես հիմա է. հողի, ծածկի համար համայնքն է պատասխանատու, բայց, չգիտես ինչու, շենքի առաջին հարկերը պետության կողմից վաճառված են մասնավորին: 

Մինչդեռ այդ գումարները պետք է գան համայնքին` ո’չ պետությանը: Այս դեպքում, ունենալով տնտեսական շահագրգռվածություն, համայնքը կհետաքրքրվի, թե ով է իր ղեկավարը, այսինքն` վերջինս կգտնվի համայնքի խիստ հսկողության տակ:
Խնդիր է նաև համայնքների միջև ընկած տարածքների տիրապետման հարցը: Դրանց` միջշենքային տարածությունների սեփականատերը կրկին համատիրությունն է: Փաստորեն մասնավոր սեփականություն չկա, չի լինում. անհատն ընդամենն ունի իր անձնական օգտագործման տարածքը: Մեր գյուղն էլ է ապրել նույն տրամաբանությամբ` ժամանակին 8–15 տարին մեկ հողի վերաբաշխում է տեղի ունեցել` ըստ ընտանիքի անդամների քանակի:

Քանի որ տիրապետում են նաև միջհամայնքային տարածությունները, ուստի նույն այդ համայնքները ստիպված են իրենք էլ միավորվել: Առաջանում է համայնքների միություն: Այն ղեկավարում է համայնքների միության ղեկավարների ընդհանուր ժողովը, որն էլ ընտրում է իր ղեկավարին: Ղեկավարը կատարում է այն որոշումները, որոնք ընտրել է փաստորեն համայնքի կամ համատիրությունների ղեկավարների ժողովը:

Այս դեպքում, ինչպես համայնքի ղեկավարի ընտրությունը, այնպես էլ նրա գործունեության վերահսկողությունը կատարվում է ներքևից վերև, և` ոչ հակառակը:

Ապա միավորվում են համայնքի ղեկավարների ընդհանուր ժողովները: Ստեղծվում է շրջանային համայնքների ընդհանուր ժողով` իր ղեկավարով: Այսպես բարձրանում է. ապա` գավառային, ապա` մարզային: Եվ արդյունքում ձևավորվում է Հայաստանի ֆեդերատիվ պետությունը` իր ուժային, զգացումային և մտավոր երեք մասերով:

Գլխավոր օրենքը հետևյալն է` ունենք ազգային սեփականություն, որը ոչ ոք չի կարող օտարել ազգից: Այսինքն` ոչ ոք իրավունք չունի ստորագրել մի թուղթ, թե մեկ մետր հող տրվելու է ուրիշին: Խոսքը նաև Արևմտյան Հայաստանի մասին է: Այսինքն` մենք չենք ճանաչում մեր հողերի զավթումն այլոց կողմից ու մեր հայրենիքի պառակտումը:

Արդյունքում ձևավորվում է համահայկական համայնքների համատիրության նախագահի պաշտոնը: Եվ երբ նախագահը փորձում է սխալ քայլ անել, միանգամից ամենաստորին համայնքները գումարում են իրենց ժողովները և պատգամ ուղարկում կատարվող քայլերի վերաբերյալ: Ընդամենը մի քանի ժամում կարող է նախագահը փոխվել: Եվ համահայկական համայնքների նախագահ է ընտրվում մեկ ուրիշը, ով կկատարի մարդկանց պատգամը:

– Այս մոդելը եղե՞լ է և գործե՞լ է մեր երկրում:

– Եղել և գործել է հին Հայաստանում: Շումերական արձանագրություններում, որոնք գրավոր առաջին տեղեկություններն են Հայաստանի` Արատտայի պետության վերաբերյալ, խոսվում է կառավարման այս ձևի մասին: Եվ այն հասել է մինչև Արշակունիների կառավարման ժամանակաշրջանը: 

Ի դեպ, կառավարման այս մոդելում կարևոր տեղ ունի նաև աշխարհաժողովը: Հասարակության բոլոր դասերի` քաղաքի բնակչության, գյուղացիության և սեպուհականության (սեպուհները` սեպ բառից: Տարածքների կառավարիչների կրտսեր որդիներն են, որոնք սեպի նման աշխատող դասին բաժանում են կառավարող դասից) ներկայացուցիչները, ինչպես նաև` նախարարներն ու բդեշխները գումարում էին ընդհանուր ժողով: Իսկ արքան հանդես էր գալիս որպես ժողովի քարտուղար: Նա իրավունք ուներ ձայն տալ, ձայնից զրկել: Աշխարհաժողովի որոշումը կատարվում էր անվերապահորեն, բոլորի կողմից: Այդ թվում` նաև տեղական կառավարիչների: Սրանք երկրի հիմնական` տարեկան որոշումներն էին, ըստ էության:

Եվ երբ արդեն մեր երկրում վերացվեցին աշխարհաժողովները, եկավ քրիստոնեությունը, ժողովները դարձան եկեղեցական ժողովներ: Ու ձևավորվեցին դասակարգերը, և պետությունն էլ դարձավ դասակարգային:

– Իսկ այս մոդելն ինչքանո՞վ է համահունչ ներկա ժամանակներին:

– Խոսքը չի վերաբերում տառացի կրկնությանը: Մենք պետք է շարժվենք հիմնական տրամաբանությամբ: Մեր առջև խնդիր դնենք տվյալ հայեցակարգը և նրան տանք համապատասխան կառուցվածք` միս ու արյուն:

Գոհար Սարդարյան

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ