Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«“Լուսավոր Հայաստանը” իրական ընդդիմություն է և գործընկեր»

INTERVIEW
Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը Past.am-ի հետ զրույցում խոսեց այս կուսակցությունների դիրքորոշումների և հետագա համագործակցության մասին:
 
– Ի՞նչ բնույթ է կրելու ձեր համագործակցությունը և ի՞նչ կտա այն կոնկրետ ՔՊ–ին:
 
– Համագործակցության հետ կապված բոլոր մանրամասները կիմանաք դեկտեմբերի 12–ին՝ համատեղ հայտարարությամբ։
 
 
– «Քաղաքացիական պայմանագրի» և «Լուսավոր Հայաստանի» միջև շատ կարևոր հարցի շուրջ տարաձայնություն կար: Խոսքը Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնել–չհայտնելու մասին է: Լուծվե՞լ է տարաձայնությունը, թե ՔՊ–ն է փոխել իր մոտեցումները: Ի՞նչ հայտարարի եք եկել այս սկզբունքային հարցի շուրջ:
 
– ՔՊ–ն այն ժամանակ իմպիչմենտ ներկայացնելը որպես պայման էր դրել կոնկրետ գործողության՝ Վանաձորում ինքնաբացարկ հայտնելու համար։ Իմպիչմենտ ներկայացնել–չներկայացնելը նշանակություն ուներ միայն այդ համատեքստում, և մեզ համար միջոց էր ԼՀ–ի դիրքորոշումը ճշտելու և որոշակի երաշխիքներ ստանալու համար։ Այժմ, եթե հայտարարվել է համագործակցության վերաբերյալ հստակ համաձայնություն, նշանակում է, որ ՔՊ–ն և ԼՀ–ն համաձայնության են եկել բոլոր սկզբունքային հարցերի շուրջ։
 
 
– Դուք Վանաձորի ընտրությունների ժամանակ առաջարկում էիք, որ «Լուսավոր Հայաստանի» քաղաքական ղեկավարությունը հայտարարի, որ պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, որպեսզի միավորվեն: Հիմա ինչն է փոխվել:
 
– Նշյալ առաջարկն արվել է Վանաձորի ընտրությունների համատեքստում։ Դրա նպատակը երկու ուժերի հնարավոր մեկտեղումն էր, ինչի համար, սակայն, ՔՊ–ին անհրաժեշտ էր ճշտել ԼՀ–ի դիրքորոշումն ու նպատակները։ Այն ժամանակ, ցավոք, համագործակցություն տեղի չունեցավ։ Այժմ փոխվել է այն, որ ՔՊ–ն և ԼՀ–ն որոշակի ըմբռնման են հասել և դիրքորոշումների մերձեցում է տեղի ունեցել։
 
– Սրանից հետևո՞ւմ է, որ «Քաղաքացիական պայմանագրի» և «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումներն ու նպատակները, գուցեև ձեր առջև դրված խնդիրների լուծման ուղիները մեկտեղվում են:
 
– Սրանից հետևում է, որ ՔՊ–ն և ԼՀ–ն, ինչպես նաև «Հանրապետությունը» համաձայնության են եկել իրենց դիրքորոշումների, սկզբունքային հարցերի և հետագա համագործակցության վերաբերյալ, որի մանրամասները կհայտնվեն դեկտեմբերի 12–ին։
 
– «Լուսավոր Հայաստանը» ՔՊ վարչության կազմի համար այսօր հանդիսանու՞մ է իրական ընդդիմություն: Չէ որ Էդմոն Մարուքյանի՝ ԱԺ–ում որոշ սկզբունքային հարցերին կողմ կամ դեմ քվեարկելու հետ կապված Նիկոլ Փաշինյանը ակնարկել էր, թե իբր Էդմոն Մարուքյանը իր քվեարկություններով որոշակի իշխանական պահվածք է դրսևորել:
 
– Այո, մեզ համար խնդիր է եղել Պարոն Մարուքյանի՝ կառավարության կազմին և բյուջեներին կողմ քվեարկելը։ Սակայն, եթե հաշվի ենք առնում «կողմ» քվեարկելը, պիտի հաշվի առնենք նաև «դեմ» քվեարկելը, և, պիտի ուրախությամբ նշեմ, որ պարոն Մարուքյանը նոր կառավարությանը դեմ է քվեարկել։ Բացի այս, Վանաձորյան ընտրություններին հաջորդած շրջանում ԼՀ–ն, մեր տեսանկյունից ցուցաբերել է ընդդիմադիր պահվածք։ Ըստ այդմ՝ այո, ԼՀ–ին մենք դիտարկում ենք որպես իրական ընդդիմություն և իրական գործընկեր։
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
 
“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia