Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մենք շալակում ենք ՌԴ–ՆԱՏՕ հարաբերությունների բեռը. Արա Պապյան

INTERVIEW

Մեր հյուրն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

– Պարոն Պապյան, ինչպե՞ս եք գնահատում հայ–ռուսական համատեղ զորախմբի ստեղծման փաստը:

– Ցանկացած երևույթ գնահատելու համար պետք է այդ երևույթի դրական և բացասական հետևանքները հաշվի առնենք: Մինչ համատեղ այս զորախմբի ստեղծումը, մենք ունեինք համագործակցության բազմաթիվ ձևեր, պայմանագրեր, որոնցով հայկական և ռուսական բանակները համագործակցում են: Հետևաբար ինձ համար պարզ չէ, թե ինչ նոր բան պետք է ավելացնի այն, եթե դիտարկենք հայկական կողմի շահը: Եթե ռուսական բանակը ինչ–որ պատերազմի ժամանակ մտադիր էր պաշտպանելու Հայաստանը, ապա դրա իրավական հիմքը միանգամայն գոյություն ուներ:

Հիմա այս զորախումբը ստեղծվում է այն սկզբունքով, որ խաղաղ ժամանակ այն ղեկավարելու է հայկական կողմը, իսկ պատերազմի ժամանակ դրվելու է ռուսական ենթակայության ներքո: Սա բավականին խնդրահարույց մոտեցում է: Ստացվում է, որ զորախմբի ծախսերը մենք ենք հոգալու, քանզի խաղաղ ժամանակ այն «մերն»է, բայց իրականում նրանից օգտվել չենք կարող. ռուսական կողմն է պատերազմի ժամանակ այն ղեկավարելու: 

– Նշանակում է ազգային անվտանգության առումով սա բավականին խնդրահարույց քա՞յլ է մեզ համար:

– Այո, քանզի սա ոչինչ մեզ չի տալու, բայց առաջացնելու է նոր խնդիրներ: Կողմնակիցներից շատերն ասում են, որ սա, ըստ էության, ոչինչ չի փոխում, նման վիճակ կար արդեն, պարզապես միջպետական փաստաթղթով ամրագրվել է եղած իրավիճակը: Իսկ եթե ոչինչ չի փոխվում, ապա ի՞նչ կարիք կար ամրագրել միջպետական փաստաթղթով: Այն դեպքում, երբ միջգերատեսչական փաստաթղթերով ամրագումը կար: Քանզի, երբ այն դառնում է միջպետական, ապա Հայաստանը դրանից ստանում է բացասական լուրջ հետևանքներ:

Արդեն իսկ արևմտյան բազմաթիվ լուրջ վերլուծաբաններ խոսում են այս մասին: Սա նշանակում է, որ դրանով Ռուսաստանի բոլոր թշնամիներն ինքնըստինքյան դառնում են Հայաստանի թշնամիներ: Իսկ այսօր Ռուսաստանը շատ ավելի թշնամիներ ունի, քան բարեկամներ: Նաև շատ ավելի թշնամիներ ունի, քան ունի Հայաստանը:

– Իսկ ՆԱՏՕ–ի հետ մեր հարաբերությունները հետընթաց չե՞ն ապրի:

– Բնականաբար կապրեն: Ռուսաստանը նաև ՆԱՏՕ–ի հետ խնդիրներ ունի: Այն չի ուզում, որպեսզի ՆԱՏՕ–ն ընդլայնվի դեպի բալթյան երկրներ, չի ցանկանում հրթիռներ տեղադրի Արևելյան Եվրոպայում և այլն, և այլն: Ի վերջո, մեզ ի՞նչ այս ամենից. դա Ռուսաստանի խնդիրն է: Ստացվում է, որ Ռուսաստան–ՆԱՏՕ վատ հարաբերությունները մենք շալակում ենք: Հայաստանը ՆԱՏՕ–ի համար դառնում է ակամա թիրախ:

– Իսկ մենք կարո՞ղ էինք խուսափել դրանից, եթե մեծ եղբայրը պահանջում էր:

– Ամեն ինչ էլ կարող էինք անել: Եվ առաջներում արել ենք: Միշտ էլ մեծ եղբայրը պահանջել է: Եվ ինչքան էլ ընդառաջել ենք, էլի դժգոհ է մնացել: Որովհետև նրանք այլ կերպ են նայում հարցին. մտածում են, որ մենք պարտավոր ենք իրենց համար առավելագույնս զոհաբերել մեր ազգային շահերը:

– Սրանով փաստորեն մեծանալու է նաև ռուսների կողմից Հայկական զինված ուժերի նկատմամբ վերահսկողությունը: 

– Բնականաբար: Փաստորեն մեկ ամբողջ կորպուս մենք այլևս չենք տնօրինելու: Հինգ կորպուսից` մեկը: Այն փաստորեն մեր բանակի 20%–ն է: Այսինքն` մեր բանակի 20%–ը հանձնում ենք ռուսներին:

Իսկ թե դա ինչ հետևանքներով է հղի, պետք է նայենք պատմությանը: Երբ հայերին Սումգայիթում կոտորում էին, մենք համատեղ բանակ ունեինք ռուսների հետ, և այդ բանակը ուշացավ ու մեզ չօգնեց: Իսկ 1990–ականների սկզբին նույն այդ բանակը մեր դեմ կռվեց: Այսինքն` եթե այդ բանակում հայ գեներալ կա, դա դեռ ոչինչ չի նշանակում: Սովետական բանակում էլ լիքը հայ գեներալներ կային: Ցարական Ռուսաստանի բանակում էլ հայ գեներալներ կային: Կային նաև հայ զինվորներ: Իսկ Ռուսաստանը հայ զինվորներին ուղարկում էր կռվելու Գերմանիայի դեմ, իսկ հարավում թուրքերը հայերին կոտորում էին:

Իսկ Հայոց բանակն այսօր անկախության միակ հիմնասյունն է, որ մնացել է: Մենք տնտեսություն չունենք, այն Ռուսաստանինն է, մենք արտաքին քաղաքականություն չունենք, այն սպասարկում է Ռուսաստանը, անգամ լեզվի հարցով են փորձում իրենց քայլերն անել: Մնացել է միայն բանակը:

– Այսինքն` այս փուլում մեր ինքնիշխանությունը հերթական հարվա՞ծն է ստանում:

– Եթե մենք նայում ենք Սովետական Միության ստեղծման պատմությունը, ապա այն՝ որպես ունիտար պետություն, միանգամից չստեղծվեց: 20–ականներին կային ազգային բանակներ, զորախմբեր: Հետո աստիճանաբար դրանք ոչնչացվեցին: Որովհետև հասկանում էին, որ եթե ունես բանակ, ապա դու ունես որոշակի անկախություն: 

Չմոռանանք նաև, որ հայ–ռուսական ներկա համատեղ զորախմբում անուն–ազգանունով հայ սպաները ենթարկվելու են ռուսական պրոպագանդային, նրանց աշխատանքային լեզուն լինելու է ռուսերենը: Եվ կարճ ժամանակ անց այդ զորախումբը դառնալու է 11–րդ կարմիր բանակի նման մի բան:

Գոհար Սարդարյան

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer