Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աբրահամյանի թիմային խաղը

ANALYSIS

Հայկական քաղաքական ֆոնը բավականին հետաքրքիր երանգներ է ստանում: Սպասվող նախընտրական դաշինքները, խմորումներն ամենատարբեր դաշտերում, հետաքրքիր են դարձնում հայոց քաղաքական երկնակամարը:

Այս ֆոնին, էլ առավել ուշագրավ էր նախկին վարչապետ, ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցը: Որպես կանոն, հատկապես ժամանակակից քաղաքականության մեջ, նախկին վարչապետները կամ նախագահները հենց այնպես, ոչինչ չասող հարցազրույցներ չեն տալիս:

Նրանք խոսում են այն ժամանակ, երբ ունեն հստակ դիտարկումներ և ինչ-որ մեսիջ են փոխանցում: Այս անգամ էլ բացառություն չէ: Ընդհանրապես, եթե ընդհանրական անդրադառնանք Աբրահամյանի հարցազրույցին, ապա պետք է փաստենք, որ այն չափազանց զուսպ և հավասարակշիռ էր: Ինչու ոչ, իր մեջ պարունակում էր նաև բավականին թեթևություն և անմիջականություն:

Նախ, Աբրահամյանը փաստեց, որ ինքը չի դադարում լինել հրապարակային անձ: Սա բնական է, քանի որ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո, նրա գործունեությունը չի կարող այն ծավալով լուսաբանվել, ինչպես նախկինում, սակայն այդ դրվագում ուշագրավ էին երկու դիտարկումներ, նախ. «Ունենք նոր կառավարություն, նոր վարչապետ, ում հետ, իմիջիայլոց, ունեմ ջերմ ընկերական հարաբերություններ, նրանք պետք է լայնորեն ինքնադրսևորվելու, ազատ, անկաշկանդ գործելու հնարավորություններ ունենան։ Իմ շատ ակտիվ լինելը միգուցե այլ կերպ կընկալվեր, միգուցե նաև ինչ-որ տեղ խանգարեր։ Իսկ հարցեր քննարկելու, հարկ եղած դեպքում օժանդակելու համար հատկապես հիմա հարկ չկա դա հրապարակային անել. մենք ունենք և՛ ընկերական շփումների, և՛ այժմ արդեն կուսակցության գրասենյակում քննարկումների հարթակները»:

Եվ երկրորդ. «Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ ԳՄ նիստերին, ապա Ձեր պնդումն իրականությանը չի համապատասխանում։ Այո՛, առանձին նիստերի հարգելի պատճառով ներկա չեմ եղել, բայց դրանք բացառություն են, ոչ թե օրինաչափություն։ Կուսակցական աշխատանքին մասնակցում եմ հաճույքով ու մեծ պատրաստակամությամբ»:

Երկու դեպքում էլ Աբրահամյանը հստակ հասկացնում է, որ ինքը թիմային խաղացող է և իր անձնական մոտեցումները չեն կարող խանգարել դաշտում առկա իրողություններին:

Ավելին, խնդիրը դնելով գործընկերային և ընկերային հարթության վրա, նա ակնկարկում է, որ ամեն ինչով կարող է օգնել ներկայիս վարչապետին: Այս վերջին դրվագը հատկանշական է այն առումով, որ նոր վարչապետից ակնկալիքներն իրավամբ չեն արդարանում և աղմուկն ավելի մեծ էր, քան գործը:

Իսկ Աբրահամյանը կարող է ունենալ լուրջ ներդրում և ցուցաբերել օգնություն, քանի որ տիրապետում է շատ կարևոր ոլորտների:

Իսկ ինչ մնում է կուսակցական աշխատանքների մասով, ապա նախկին վարչապետի ձևակերպումը և հաղորդագրությունը շատ հստակ էր ` ես մնում եմ կուսակցության առանցքային դեմքերից մեկը, շարունակելու եմ աշխատել կուսակցության շրջանականերում և այն դերում, ինչը կնախատեսի կուսակցության առաջին դեմքը:

Ուշագրավ էր նաև իր գործունեության կամ ընդհանրապես բոլոր ասպեկտները դիտարկել 2007-2012 և 2012-2017 ժամանակագրական ասպեկտում: Սրանով նա ևս մեկ անգամ հավաստում է, որ չի խուսափում ընդհանուր քաղաքական պատասխանատվությունից և այն գծից, որը որդեգրել է իր կուսակցությունը:

Կարծում եմ, այս հարցազրույցն ուղղված էր նաև ներկուսակցական և ոչ կուսակցական այն խմբերի դեմ, ովքեր աշխուժացել էին Աբրահամյանի հրաժարականից և դա համարում էին իրենց հաղթանակը: Կոնկրետ գնահատական չտալով իր գործունեության դրական կողմերին, չնայած հարցազրուցավարի հուշմանը, նա ակնարկում է, որ արածի համար երախտիքի ակնկալիքներ չունի:

Իսկ կուսակցության առաջնորդին ուղղված մեսսիջը շատ հստակ էր` ես թիմում եմ և թիմային խաղացող եմ: Չունեմ անձնական նեղացվածություն և աշխատելու եմ կուսակցության համար:

Թե ինչպես կընկալվեն այս դիտարկումները և մոտեցումները, ցույց կտա ժամանակը, սակայն մեկ երևույթ ակնհայտ է, որ ներկայիս քաղաքական ֆոնին, Աբրահամյանն իր թիմով, ունեցած ռեսուրսներով և դերով, դեռ շատ օգտակար կարող է լինել իշխող կուսակցությանը:

Վահրամ Թոքմաջյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal