Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ալեկոծ մի ընդդիմություն

ANALYSIS

Հայկական իրականության մեջ շատ են դեպքերը, երբ ինքնահաստատումը կայանում է սեփական թիմակցի կամ նույն դաշտում գործողի հաշվին։ Այդպես է նաև քաղաքականության մեջ։ Իհարկե, քաղաքականություն բառը, հայաստանյան վերջին գործընթացներին կարող է այդքան էլ բնութագրական չլինել, բայց ամեն դեպքում, ունենք այն ՝ ինչ ունենք։

Այսպես, Զուրաբյանի այն հայտարարությունը, թե. «Լևոն Տեր-Պետրոսյանն ամբողջովին պատրաստ է մտնել նախընտրական պայքարի մեջ. նա է գլխավորելու ՀԱԿ ցուցակը» շոկի մատնեց միջնաժամկետ և կարճաժամկետ փուլերով հանդես եկող բոլոր ընդդիմադիրներին։ Իհարկե, միջնաժամկետն ու կարճաժամկետը լավ է հատկապես այն դեպքերում, եթե դա արդյունավետ է տնտեսության համար, ընտանիքի բյուջե կառուցելիս և այլն։ Բայց մեղմ ասած, դա այդքան էլ քաղաքական չէ։

Կայացած քաղաքական համակարգերում, շատ հազվադեպ է լինում, երբ կարճաժամկետները կամ միջնաժամկետները փայլատակումից հետո չեն խամրում։ Բայց արի ու տես, որ մեզանում շատերն են ընկալում իրենք իրենց, որպես Հալեյի գիսաստղ, ինչն ինքնին ծիծաղելի է։

Գանք Տեր-Պետրոսյանի գործոնին։ Նախ փաստենք, որ 2007-ի վերադարձից հետո նա չի էլ դադարեցրել իր քաղաքական գործունեությունը, այլ ընդհակառակը ՝ բավականին ակտիվ է եղել այդ պրոցեսներում, վաստակելով արմատական ընդդիմության գլխավոր դերակատարի պաշտոնը։

Երկրորդ, երբ ասում ենք արմատական ընդդիմադիր, չպետք է հասկանալ ամեն ինչում իշխանությանը հակադրվող կամ իշխանության յուրաքանչյուր վրիպումից ուրախացող ընդդիմություն։ Դա առնվազն շիզոֆրենիա է քաղաքականության մեջ։ Եթե նայենք իրադարձություններին համապարփակ ծիրում, ապա մեկ օրինակը բավական է սրա հիմնավորման համար։ Ապրիլյան իրադարձությունները և իշխանությունների լիակատար ձախողումը, ցանկացած երկրում կարող էր հիմնավոր պատճառ դառնալ այդ պահի իշխանություններից ազատվելու համար, սակայն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ որպես պետական բացառիկ մտածողությամբ օժտված գործիչ ու ոչ միայն հանդես եկավ իր ողջ փորձով ու քաղաքական հմայքով, այլ նաև բոլորից շուտ հանգստացրեց հասարակությանը, մինչ մյուսները մտածում էին հակաիշխանական հայտարարությունների կամ որն այդ պահին նույնն է՝ հակապետական գործողությունների շուրջ։

Երրորդ կարևոր հանգամանքը, դա Տեր-Պետրոսյանի խարիզման է և քաղաքագիտական ճկուն միտքը։ Ընդդիմադիր դաշտի երիտասարդ թոշակառուները կամ տարբեր սոցիալական ծրագրերով այնտեղ հայտնվածները դեռ ունակ են հասկանալու, որ ցանկության դեպքում, Տեր-Պետրոսյանը կարող է նրանց ջախջախել հենց այդ դաշտում։ Մի քանի ելույթը կբավարարի այդ ամենին։

Ահա վերոգրյալից ելնելով է, որ իշխանությունների զուսպ ֆոնին, առավել ջղաձիգ պահվածքով են աչքի ընկնում հենց այսպես ասած ընդդիմադիրները, որոնք իրենց սպասարկող կայքերն ու թերթերը, ինչպես նաև սոցիալական ցանցերի հարթակը լայնորեն օգտագործում են, Տեր-Պետրոսյան գործչին սևացնելու համար։ Սակայն, ինչպես ցույց է տալիս պատմության կենսափորձը, եթե այդ գործիչներն իրական ընդդիմադիրներ էին, ապա պետք է վարվեին ճիշտ հակառակը։

Այսինքն, ունենային մեկ թիրախ ՝ իշխանությունը, իսկ դաշտում եղած բոլոր ընդդիմադիրների հետ կատարեին միավորման փորձեր, մի կողմ դնելով հակասությունները։ Այդ թվում, նաև Տեր-Պետրոսյանի հետ, որի հսկայական փորձը քաղաքական գործընթացներում և մտքի ճկնությունը կարող են լինել օգտակար, շատ ու շատ հարցերում։

Այս ֆոնին, ինչպես արդեն նշվեց, բավականին զուսպ է իշխանության պահվածքը։ Նրանք հանդես չեկան թունոտ հայտարարություններով կամ թերահավատությամբ։ Միայն տվեցին գնահատական՝ կուսակցական գործունեության մասով և այն էլ ոչ առանձին վերցրած, այլ ՝ ընդհանուր դաշտում։ Մոտակա քաղաքական գործընթացներում, Տեր-Պետրոսյանի գործոնը դառնալու է լակմուս ՝ իրական ընդդիմադիրներին ֆեյքերից տարբերելու համար։

Վահրամ Թոքմաջյան

Past.am վերլուծաբան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal